Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Սերժ Սարգսյանը հրապարակային քաղաքականություն մուտք գործելու խնդիր է այժմ լուծում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո հրավիրել էր իր առաջին ասուլիսը, որը բացառապես նվիրված էր Ապրիլյան պատերազմին։ Արդյո՞ք հանրությանը հուզող որևէ հարցի պատասխան հնչեց, եթե ոչ, ապա Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այս ասուլիսի նպատակը։

– Այն տպավորությունն ունեմ, որ պարոն Սարգսյանն, իշխանական լծակներից այլևս զուրկ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ հանդիսանալով, հրապարակային քաղաքականություն մուտք գործելու խնդիր է այժմ լուծում: Մենք պետք է հիշենք, որ պարոն Սարգսյանը տասնամյակներ շարունակ կարևոր պաշտոններ է զբաղեցրել Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում և մշտապես հանդես է եկել ազդեցիկ չինովնիկի դիրքերից, բայց երբեք հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալել: ՀՀԿ-ին անդամագրվել է 2006 թվականին ակնհայտորեն միայն այն նպատակով, որ լինելով այդ կուսակցության ղեկավար մարմինների անդամ՝ աստիճանաբար, չինովնիկի իր կենսագրությանը հավելի նաև քաղաքական իշխող ուժի առաջնորդի կարգավիճակն ու այդ երկուսի համադրությամբ արդեն իր համար ապահովի երկրի ղեկավարի պաշտոնը, ինչը և գլուխ բերեց 2008 թվականին: Ըստ էության, այժմ նա ստիպված է հանդես գալ իշխանական լծակներից զուրկ քաղաքական գործչի դիրքերից և ակնհայտորեն այս դերում իրեն վստահ չի զգում, ու դա բնական է: Տրամաբանական է, որ նա ձգտեց այս անգամ սահմանափակվել 2016 թվականի ռազմագործողության թեմայով, քանի որ տիրապետելով տեղեկությունների զգալի ծավալի, ակնհայտորեն հարց տվող լրագրողների նկատմամբ շահեկան դիրքում էր և կարող էր դրա վերաբերյալ համեմատաբար կոմպետենտ մեկնաբանություններ տալ:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմը կանխատեսել հնարավոր չէր, հետախուզությունն էլ թերացել էր, բայց Ապրիլյան պատերազմը ամեն կերպ ներկայացնում էր որպես հաղթանակ։ Ինչպե՞ս է հնարավոր տարածքային կորուստներով ու 100-ից ավելի զոհերով հաղթանակ։

– Մեծ հաշվով, Ապրիլյան պատերազմը կանխատեսելի էր, քանի որ Հայաստանի կողմից վարվող բանակցային քաղաքականությունն էր պաշտոնական Բաքվին հնարավորություն ընձեռում նախահարձակ լինելու իր համար առավել հարմար պահին իր կողմից ընտրված կետում կամ կետերում: Այսինքն՝ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը մեծապես պայմանավորված էր պաշտոնական Երևանի բանակցային մոտեցումների իրավաքաղաքական թերություններով: Դրան եթե հավելենք, որ նաև, ըստ պարոն Սարգսյանի, մեր հետախուզությունը չի կարողացել ադրբեջանական հարձակման տեղի ու պահի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել, ապա կարող ենք արձանագրել, որ այն ժամանակ գործող իշխանությունները գործը տապալել են ինչպես քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակում: Կարծում եմ, որ իսկապես զգալի տարածքային կորուստներից զերծ ենք մնացել ճակատային գծում պայքարի մեջ մտած մեր զինծառայողների անձնուրացության շնորհիվ և դրա արդյունքում է, որ իրենց անելիքը տապալած նախկին պատասխանատուներն այսօր կարող են խոսել այն ժամանակ տարած հաղթանակի մասին:

Ասուլիսում Սերժ Սարգսյանը, թերևս, առաջին անգամ խոսեց այն մասին, որ 2016-ի ապրիլին Մոսկվայում փորձ է արվել մշակել հրադադարի նոր համաձայնագիր, որի նախաձեռնողն, ըստ էության, եղել է Ադրբեջանը, բայց նոր համաձայնագրի մշակման գործընթացը տապալվել է, որը Սերժ Սարգսյանը ևս հաղթանակ համարեց։ Հայաստանի կողմից համաձայնագրի չստորագրումը, շփման գիծը ելման դիրքի բերելու որոշման չեղարկումն արդյոք թո՞ւյլ է տալիս հետևություն անել, որ Ռուսաստանը որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ, ուներ Ապրիլյան պատերազմում։

– Սա մութ հարց է, և քանի դեռ դրա մասին մեկ ուրիշ աղբյուրից հավաստի տեղեկություններ չեն ստացվել, ես կնախընտրեի չմեկնաբանել պարոն Սարգսյանի կողմից արված այս կարգի հայտարարությունները:

Սերժ Սարգսյանը իր ասուլիսում շատ կարճ անդրադարձավ նաև ԼՂՀ խնդրի կարգավորմանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնվելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Այս մոտեցումն ընկած է եղել պարոն Սարգսյանի վարչակազմի բանակցային և, առհասարակ, արտաքին քաղաքականության հիմքում: Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային պարտադրանքի համար համապատասխան նախադրյալներ պետք է ստեղծվեն, իսկ այդ նախադրյալները ստեղծելու համար Հայաստանը պետք է լուրջ իրավաքաղաքական և դիվանագիտական, տնտեսական, ռազմական ջանքեր գործադրեր, այլ ոչ թե մնար ընդամենը բարձրագոչ հայտարարությունների հույսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում