Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Պուտինը հասկացրել է Արևմուտքին՝ «դուք մի՛ միջամտեք, մենք էլ չենք միջամտի». ռազմական ներխուժումը Բելառուս քիչ հավանական է

ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունում ներքաղաքական կոնֆլիկտը ս․ թ․ օգոստոսի 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո գնալով խորանում է։ Բողոքի ալիքը գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ օր-օրի թափ է հավաքում։ Երկրի տասնյակ քաղաքներում բողոքի դուրս եկած հազարավոր քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, և հաղթել է ոչ թե Լուկաշենկոն, այլ պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը գրաված Սվետլանա Տիխանովսկայան, պահանջում են նոր՝ արդար ընտրություններ նշանակել, սակայն Բելառուսի դիկտատորը կտրականապես մերժում է այս պահանջը և նույնիսկ հայտարարել է, թե «մինչև ինձ չսպանեք՝ նոր ընտրություններ չեն լինի»։ Բայց իրադարձությունների զարգացման ընթացքից և գնալով աճող ու ընդլայնվող հակակառավարական շարժման թափից ակնհայտ է, որ դժվար թե ընդդիմությունը համակերպվի իրերի ներկայիս դասավորությանը և հեշտությամբ դադարեցնի պայքարը։

Այս խոսքերի վառ ապացույցն է կիրակի օրը՝ օգոստոսի 16-ին, Մինսկի կենտրոնում Լուկաշենկոյի դեմ կազմակերպված, իր ծավալներով աննախադեպ հանրահավաքը, որին մասնակցում էր մի քանի հարյուր հազար մարդ, դիտորդների հաշվարկներով՝ առնվազն 200 հազար հոգի։ Բելառուսական և օտարերկրյա մամուլը գրեց, որ օգոստոսի 16-ի հանրահավաքը ամենամեծ ու ամենազանգվածային ակցիան էր անկախ Բելառուսի պատմության մեջ։ Բելառուսցի ցուցարարներն այդ օրը հավաքվել էին Հաղթողների պողոտայում գտնվող «Մինսկ՝ Հերոս քաղաք» տաղավարի մոտ, որից հետո մեծ երթ են արել՝ «հանուն ազատության»։ Ընդ որում, դրանից մի քանի ժամ առաջ նույն վայրում տեղի էր ունեցել  Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը, որը, սակայն, ընդդիմության հանրահավաքի հետ համեմատ, մեղմ ասած, շատ համեստ էր։

Եվ հիմա շատ ծանր կացության մեջ հայնված «Բատկան», ով ընտրությունների նախօրեին հայտարարում էր, թե Մոսկվան վարձկան գրոհայիններ է ուղարկել Մինսկ՝ իր վարչակազմը տապալելու համար, իսկ ոչ վաղ անցյալում պաշտպանում էր իր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը հենց Ռուսաստանից, ասում էր, թե ինքը չի ուզում լինել «Բելառուսի վերջին նախագահը», նույնիսկ նախորդ տարվա դեկտեմբերին մատնացույց արեց ՆԱՏՕ-ին և Արևմուտքին՝ որպես Բելառուսի անկախության երաշխավորների՝ հայտարարելով, թե «եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր [Բելառուսի] ինքնիշխանությունը, կարձագանքի ոչ միայն համաշխարհային հանրությունը, այլև դա չեն հանդուրժի Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն», հիմա կրկին թեքվել է Մոսկվայի կողմը և հույս ունի, որ իր վաղեմի ընկեր Վլադիմիր Պուտինը կօգնի իրեն դուրս գալու այս բարդ իրավիճակից։ Ընդ որում, խոսքը ոչ թե պարզապես քաղաքական աջակցության, այլ հնարավոր ռազմական օգնության մասին է։ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որից հետո ասել է, թե Պուտինն իրեն ռազմական օգնություն է խոստացել։ Բելառուսի գործող նախագահը տեղի ունեցող իրադարձություններում «արտաքին միջամտության էլեմենտներ» է տեսնում՝ ընդգծելով, որ Բելառուսի պաշտպանությունը այսօր ոչ պակաս չափով նաև Ռուսաստանի հետ ընդհանուր տարածության՝ «միութենական պետության» պաշտպանությունն է։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, որքանո՞վ է հավանական, որ Մոսկվան ռազմականապես կմիջամտի Բելառուսի ներքին խնդիրներին կամ ո՞ր դեպքում է դա հնարավոր: Հիմա շատերը կարծում են, թե Ռուսաստանն իսկապես կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և անեքսիայի ենթարկել Բելառուսը, քանի որ նախկինում էլ բաց տեքստով առաջարկել էր Բելառուսի ղեկավարությանը մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Հատկանշական է, որ նույն Լուկաշենկոն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե ինքը չի ուզում լինել Բելառուսի վերջին նախագահը, չի ուզում զիջել Բելառուսի անկախությունը Ռուսաստանին, ասում էր, թե ՆԱՏՕ-ն և Արևմուտքը Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներն են, իսկ հիմա շրջվել է դեպի Մոսկվա և խնդրում է Պուտինի օգնությունը:

– Ռուսաստանը իր հայտարարության մեջ հստակ հասկացրել է, որ կոլեկտիվ անվտանգության հետ կապված այդ պարտավորությունների կատարումը վերաբերում է արտաքին ագրեսիային, որն ակնհայտորեն չի լինելու: Ոչ մի արտաքին ագրեսիա էլ չի լինելու: Այսինքն՝ Ռուսաստանը ձևականորեն հայտարարել է, որ կկատարի իր պարտավորությունները, եթե Բելառուսի դեմ արտաքին ագրեսիա լինի: Իսկ ներքին գործերին նա չի միջամտելու: Դա ակնհայտ է: Եվ Պուտինը այսօր ասել է, թե միջամտությունը Բելառուսի ներքին գործերին անընդունելի է: Այսինքն՝ նա, ըստ երևույթին, հասկացնում է Արևմուտքին, որ «դուք մի՛ միջամտեք, մենք էլ չենք միջամտի»:

– Իսկ Լուկաշենկոն, չնայած դրան, ասում է, թե տեսնում է «արտաքին միջամտության էլեմենտներ»:

– Այո՛, հասկանալի է: Այնտեղ, անշուշտ, երևում են արտաքին միջամտության նշաններ: Դա ակնհայտ է: Թեև, միևնույն է, հիմնական պատճառները երկրի ներսից են: Առանց ներքին նախադրյալների՝ արտաքին որևէ միջամտություն անիմաստ է: Բայց եթե խոսում ենք ՀԱՊԿ-ի զորքերի կիրառման մասին, ապա այդպիսի միջամտություն կարող է լինել միայն ուղիղ ռազմական ագրեսիայի դեպքում, որն այժմ չկա և չի էլ լինելու:

– Իսկ ի՞նչ միջամտության մասին է խոսքը: Ովքե՞ր են փորձում միջամտել: Մենք տեսնում ենք շատ ծանոթ մի պատկեր, որ մարդիկ պարզապես դժգոհ են ներքին անարդարությունից, կեղծված ընտրությունների արդյունքներից, իշխանությունների բռնաճնշումներից և բողոքում են դրա դեմ: Նկատի ունեք Ռուսաստանում տարածված այն տեսակետը, որ նմանատիպ բոլոր պրոցեսներն էլ «Արևմուտքի կողմի՞ց են հրահրվում»:

– Բոլոր այդ սցենարներն էլ իրար շատ նման են, բոլոր երկրներում էլ դրանք մշակված են և միանման, բայց կրկնում եմ՝ առանց ներքին նախադրյալների՝ արտաքին միջամտությունը չի աշխատի և արդյունք չի տա:

– Դա ռուսաստանյան քարոզչության հայտնի տեսություններից է: Երբ նմանատիպ պրոցեսներ են լինում հատկապես հետխորհրդային երկրներում՝ նրանք ասում են, թե դա «դավադրություն է», «Արևմուտքի ձեռքի գործն է» և այլն: Ուզում եք ասել, որ Բելառուսի իրադարձություններն է՞լ են այդպես ընկալվում Ռուսաստանում:

– Արևմուտքի ձեռքն, անշուշտ, խառնված է այդ գործին: Կրկնում եմ՝ դա շատ լավ մշակված ծրագիր է և այն նախապատրաստվել է երկար տարիներ, բայց Լուկաշենկոն ինքը ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ այն սկսեց աշխատել, և երբ ժողովուրդը, մեղմ ասած, դադարեց սիրել նրան:

– Պարադոքսն այստեղ այն է, որ թեև թվում է, թե քամին հակառակ կողմից է փչում, բայց ցույցերի առաջին օրերին շատերն ասում էին, որ այս ամենն ավելի շատ ձեռնտու է Մոսկվային, և որ Մոսկվան է հրահրում բողոքի ցույցերը՝ Լուկաշենկոյին իշխանությունը թուլացնելու կամ նույնիսկ նրա վարչակարգը տապալելու նպատակով: Որքանո՞վ է այս տեսակետը մոտ իրականությանը:

– Դա ձեռնտու է Մոսկվային այն իմաստով, որ եթե նախկինում Լուկաշենկոն հաճախ էր սիրախաղ անում Արևմուտքի հետ, ապա այժմ հարաբերություններն Արևմուտքի հետ ամբողջությամբ խզվում են, և հետևաբար նա փախչելու տեղ չունի: Բայց, միևնույն ժամանակ, Լուկաշենկոն այնպիսի դաշնակից է, որի պարագայում հակառակորդի կարիք էլ չկա: Եվ Մոսկվայում, ըստ ամենայնի, գլխի են ընկնում դրա մասին: Բացի այդ, Լուկաշենկոն ունի այնպիսի կարևորագույն դաշնակից, ինչպիսին Չինաստանն է: Նա, ըստ էության, չի էլ թաքցնում, որ իր գլխավոր դաշնակիցը Չինաստանն է: Ուստի նա չի կարող ամբողջությամբ հենվել Ռուսաստանի վրա:

– Իսկ Չինաստանը, կարծում եք, կարող է իրոք միջամտե՞լ կամ ինչ-որ կերպ ազդե՞լ այս իրադարձությունների վրա: Ի վերջո, այս երկու երկրները բավական հեռու են իրարից:

– Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Չինաստանը զորք կուղարկի Բելառուս, բայց փոխարենը Չինաստանը հսկայական ֆինանսական ներդրումներ է անում Բելառուսում, ընդ որում՝ վաղուց:

– Ու նաև նրանց ռազմատեխնիկական համագործակցությունն է բավական զարգացած:

– Այո՛, նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Ընդ որում՝ արդեն երկու ուղղություններով. եթե նախկինում միայն Չինաստանն էր Բելառուսից զենք ու տեխնոլոգիաներ գնում, ապա այժմ նկատվում է շարժում նաև հակառակ ուղղությամբ՝ Բելառուսն էլ Չինաստանից է զենք ձեռք բերում:

– Իսկ Մոսկվան ինչպե՞ս է դրան վերաբերվում:

– Ակնհայտորեն վատ, բայց, բնականաբար, նա բարձրաձայն չի ասի դրա մասին:

– Ներկա իրավիճակում, կարծես թե, ավելի հավանական է թվում դեպքերի այն զարգացումը, որ չնայած Լուկաշենկոյի երկակի խաղին՝ ստեղծված պայմաններում, ընդ որում՝ իր իսկ հրավերով, կարող է միջամտել Ռուսաստանը և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ կփորձի միացնել Բելառուսը իր կազմին: Չմոռանանք, որ Մոսկվան իր այդ մտադրությունը նախկինում էլ չի թաքցրել: Մասնավորապես՝ 2018 թ. դեկտեմբերին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հրապարակայնորեն առաջարկել է Բելառուսին հրաժարվել անկախությունից՝ տնտեսական արտոնությունների և աջակցության դիմաց: Իսկ Դուք ո՞ր սցենարն եք ավելի հավանական համարում ներկա իրավիճակում:

– Սա շատ բարդ դեպք է, քանի որ Բելառուսը Ղրիմ չէ բոլոր առումներով: Նախ՝ այն իր չափերով շատ ավելի մեծ է, քան Ղրիմը, ուստի այն շատ ավելի թանկ կնստի Ռուսաստանի վրա ուղիղ տնտեսական իմաստով: Երկրորդը՝ տրամադրություններն էլ այնտեղ ղրիմյան չեն: Եթե Ղրիմում բնակչության 90 տոկոսն իսկապես կողմ էր Ռուսաստանին միանալուն, ապա Բելառուսում դա, իհարկե, այդպես չէ: Անշուշտ, այնտեղ չկա այնպիսի թշնամանք Ռուսաստանի հանդեպ, ինչպիսին Ուկրաինայում է, բայց նաև չկա այնպիսի բացարձակ աջակցություն, ինչպիսին կար Ղրիմում: Եվ դա նաև քաղաքական խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, այս ամենը շատ լավ հասկանում են, և ես համոզված չեմ, որ շատ են ուզում Բելառուսը բառացիորեն միացնել Ռուսաստանին: Թե ինչով կավարտվեն այս իրադարձությունները՝ շատ դժվար է կանխագուշակել: Ամեն դեպքում ես չեմ տեսնում ուղիղ ռազմական ներխուժման հնարավորություն ո՛չ արևելքից, ո՛չ արևմուտքից: Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները Բելառուսի ներսում՝ ես չգիտեմ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում