Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իշխանությունների մերկությունը գոցելու հիմնական աղբյուրը նախկիններն են

«Առաջին լրատվականի» զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան,Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմում իր իշխանության վարքի հարցով ասուլիս է տվել։ Ինչպե՞ս եք գնահատում ասուլիսի փաստը, արդյո՞ք որեւէ նոր բան ասաց։

– Գնահատելի է, որ Ս. Սարգսյանն ասուլիս է տալիս, և այդ ասուլիսը չի խոչընդոտվում, ինչպես խոչընդոտվեց Ռ. Քոչարյանի ասուլիսը երկու տարի առաջ: Նոր բաներ, իհարկե, ասաց. բայց դրանց մեծ մասը խմբակային խնդիրների շրջանակից էր՝ անհատական ուղերձների ոլորտից: Ինձ համար առաջին հերթին ողջունելին՝ մի քանի տասնյակ «Մարտական խաչերի» գործող իշխանության «հրավառությանը» Սարգսյանի մոտեցումն էր, քանի որ դա ամենակարևոր՝ Հոգևոր անվտանգության ոլորտից է, որն այնպես ջանասիրությամբ շարունակում է ավերվել և՝ նոր եռանդով:

Հայաստանի գործող իշխանությունները հեղափոխությունից հետո այդպես էլ գործուն պատասխանատվության չեն ենթարկել նախկին ուժերին, ինչն էլ վերջիններիս որոշակի ինքնավստահություն է հաղորդել։ Ըստ Ձեզ, սա ինչո՞վ կարելի է բացատրել։

– Չեմ կարծում, թե գործուն պատասխանատվության չենթարկվելն է նախկին ուժերին ինքնավստահություն հաղորդել: Գործող իշխանությունների ռազմավարության տեսանկյունից՝ նախկին ուժերին որպես միակ այլընտրանք ներկայացնելն օդ ու ջրի պես անհրաժեշտ է երկուստեք: Պարոնայք Քոչարյանին ու Սարգսյանին, ինչպես նաև նրանց համակիրներին քաղաքականություն ներքաշելն ու նրանց համար ամենաջերմոցային վիճակ ստեղծելը որդեգրված են որպես իշխանությունը պահելու, հանգիստ իշխանավարելու ամենադյուրին միջոց, թեև դա Հայաստանի ապագայի դեմ վնասաբեր մոտեցում է: Իշխանությունների մերկությունը գոցելու հիմնական աղբյուրը նախկիններն են, այլապես արդեն տեսանելի կլիներ այն, ինչը հայ հանրությունը տեսնելու է ուշացած և ափսոսանքով: Առաջին հերթին սա՛ է Ձեր նշած նախկինների ինքնավստահության աղբյուրը, թեև այլ աղբյուրներ ևս կան

Հեղափոխությունից արդեն գրեթե երկուսուկես տարի է անցել, սակայն որեւէ կերպ քաղաքական գնահատական չի տրվել նախկին իշխանություններին։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է սա պայմանավորված։

– Իսկ ինչո՞ւ պետք է տրվեին քաղաքական կամ իրավական գնահատականներ, եթե իշխանության և նախկինների գոյությունը պայմանավորված է միմյանցով, ինչն էլ իր հերթին հաճելի է ընդհանուր տիրոջը: Չեմ բացառում, որ փորձ կարվի նախկին իշխանություններին իրավական գնահատական տալու իմիտացիա անել, ինչպես որ արվում են կրթական ոլորտի «արմատական բարեփախման» իմիտացիաներ: Սա՛ էլ է ուշ նկատվելու, ավաղ:

Ի՞նչ զարգացումներ եք սպասում՝ հաշվի առնելով առկա իրողությունները։

– Եթե պատերազմական վիճակ ստեղծվի, ապա կարճ ժամանակում իշխանափոխություն է լինելու. դա շատ ցցուն է նաև այսօր: Այդ ժամանակ ներկա մանիպուլացիոն մեթոդները չեն աշխատելու: Իսկ եթե, Աստծո հաջողությամբ, պատերազմական դրություն չլինի, ապա ամենից հավանականն այն է, որ տարատեսակ մանիպուլյացիաներով ու արտաքին պլպլան պաճուճանքներով երկրի պետական ընթացքը կշարունակի լճանալ, ինչպես նախորդ 20 տարվա ընթացքում, որին կավելանան հասարակության ատոմիզացիան, փոխադարձ ատելության խորացումը, դեռևս աղոտ մարմրող արժեքների արժեզրկումն ու գավառականացումը: Մինչև վերջ չեմ կարող բացառել, որ Վարչապետը, այնուամենայնիվ, կփորձի գահավեժ ընթացքը փոխելու նպատակով նոյեմբեր-դեկտեմբերին կտրուկ փոփոխություններ կատարել, քանի դեռ դրա հնարավորությունը մինչև վերջ չի զրոյացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում