Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Այս ամենը կրթության որակի վրա չի կարող չազդել․ Այս պահին արդեն հետընթաց ունենք

«Երեխաները դպրոցում ինտենսիվ շփվում են իրար հետ և  համավարակի պայմաններում դրա դեմն առնելու համար, իհարկե, սահմանափակումներ պետք էին, բայց ասել, որ այդ պայմաններում սեպտեմբերի 15-ից հնարավոր կլինի դասապրոցեսը լիարժեք կազմակերպել, սխալ է։ Մեծ հարց է առաջանում, թե այդ սահմանափակումների արդյունքում կրթությունը ինչքանով կտուժի և որոշակի խնդիրներ, իհարկե, կարող են առաջանալ»,-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նախարարությունը ուղեցույց է հրապարակել, որից ելնելով էլ դպոցներում կազմակերպվելու է դասապրոցեսը։ Ըստ այդ ուղեցույցի՝  երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին` մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակելու է 13 շաբաթ:

Երեխաները պարտադիր պետք է դիմակով լինեն, դասամիջոցին չեն կարող դասարանից դուրս գալ, գրատախտակի մոտ ուսոուցիչը աշակերտին չի կարող կանչել, տետրեր չեն լինելու, խմբային աշխատանքներ չեն լինելու, բուֆետը փակ է լինելու, երեխաները կարող են սնվել միայն տանից բերած չոր սննդով և այլ սահմանափակումներ։

Խաչատրյանի խոսքով թերևս ճիշտ կլիներ դասապրոցեսը սկսել աստիճանական։ Պետք էր նախ սեպտեմբերի 1-ից դպրոց հաճախեին 1-4 դասարանի երեխաները, հետո բացվեին գյուղական, աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցները, նոր դրանց օրինակով, խնդիրները ուսումնասիրելով մնացածները․ «Դպրոցում տարբեր վարքի տեր երեխաներ կան, կան շարժուն, գերակտիվ երեխաներ, որոնց կառավարել այս իմաստով շատ բարդ կլինի։ Մասսայաբար բոլոր դպրոցները բացելով, որտեղ 300-500 երեխա կա, դժվարություններ կառաջանան՝ սկսած բոլորին ջերմաչափելով ու այլ կազմակերպչական հարցեր։ Բայց մյուս կողմից էլ այլ տարբերակ, քան խիստ սահմանափակումները, չկան»,-ասաց փորձագետը։

Հարցին՝ հեռավար կրթությունը չշարունակվեց , քանի որ դա անարդյունավե՞տ էր, Խաչատրյանը պատասխանեց․ «Հեռավարի դեպքում էլ խնդիրները պակաս չեն։ Կարող ենք արձանագրել, որ 1-6-րդ դասարանների դեպքում հեռավարը շատ վատ համակարգ է։ Կարելիէ  ասել՝ բացարձակ չի գործում։ Խնդիրներ է ստեղծում նաև ծնողների համար։ Հիմա, երբ մարդիկ արդեն դուրս են եկել աշխատանքի, ինչպես են ծնողները գնալու աշխատանքի, իսկ երեխաները տանը՝ հեռավար դաս անեին։ Դա անհնար է։ Բացի դա հեռավարի դեպքում խնդիրները շատ էին։ Երեխաները միացնում են համակարգիչը, բայց դասին չեն մասնակցում։ Ուսուցիչներ կան, որ համակարգիչ չունեն, կամ հեռախոսով են դասավանդում։ Կամ համակարգիչ ունեն, բայց հմտություններին չեն տիրապետում։ Հասարակ էջ բացելն ու լինկի վրա սեղմելը նրանց համար խնդիր է։ Դրա համար հեռավարն էլ է խնդիր և պետք էր ինչ-որ միջին բան ընտրել»,-ասաց փորձագետը։

Մեր զրուցակցի խոսքով կարող ենք արձանագրել, որ կրթության որակն արդեն իսկ ընկել է, աշակերտների մոտ հետընթացը՝ նկատելի։ Եվ ցավոք սրտի այդ հետընթացը շարունակվելու է, քանի որ նախ ուսումնական կիսամյակն է կրճատվում չորս շաբաթով, բացի դա դասարանները կիսվելու են, դասապրոցեսը կրճատվում է, դասերը ոչ լիարժեք են լինում, խմբային աշխատանքներ չեն լինելու․ «Այս ամենը կրթության որակի վրա չի կարող չազդել։ Անցած կիսամյակ կարելի է ասել դասեր չեղան։ Հետընթաց արդեն ունենք այս պահին, ամառն էլ չօգտագործվեց հեռավար դասեր, դասընթացներ կազմակերպելու, բացթողածը լրացնելու համար։ Թերևս նորից ծնողները ստիպված կլինեն երեխաներին ուղարկել կրկնուսույցների մոտ»,-եզրափակեց Սերոբ Խաչատրյանը։

Նշենք, որ ԿԳՄՍ-ի սահմանած ուղեցույցով դպրոցներում չեն լինի նաև երկարօրյա դասեր, որը հատկապես զայրացրել է աշխատող ծնողներին։ Նախարարության կողմից ուղեցույցի հրապարակման օրվանից նախարարության և պարետատան թեժ գիծն իսկապես թեժ է։ Հարյուրավոր զանգեր են հնչում, որի ժամանակ ծնողները նույն հարցն են բարձրացնում՝ բա ինչ են անելու աշխատող ծնողները։ «Երբ դպրոցներում արգելում են երկարօրյա խմբակները, ի՞նչ են առաջարկում աշխատող ծնողներին։ Եթե երեխան կարող է 20 հոգանոց խմբով մասնակցել դասապրոցեսին կամ 40 հոգանոց խմբով` խնջույքի, ինչու չի կարող օրինակ 10 հոգուց բաղկացած խմբով մնալ երկարօրյա պարապմունքներին։ Տրամաբանություն չկա։ Ինչ են առաջարկում՝ բոլորս գործից դուրս գանք՝ նստենք տանը»,-մեզ հետ զրույցում ասաց պարետատուն զանգահարած ծնողներից մեկը։ Պարետատնից ի պատասխան ծնողի բողոքի և հնարավոր լուծում գտնելու հորդերին միայն պատասխանել են, որ էլի նման զանգեր են ստացել և խնդրել են նույն բողոքը նամակի տեսքով ուղարկել։ Ուրիշ ոչինչ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում