Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

«Եղբայրական» հարաբերություններ՝ հեռավորության վրա. Թուրքիան կդառնա՞ Ադրբեջանի զենքի թիվ 1 մատակարարը

Ադրբեջանում ս. թ. հուլիսի 29-ին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները ավարտվել են: Ըստ լրատվական աղբյուրների հաղորդման՝ զորախաղերի եզրափակիչ փուլին հետևելու համար նախօրեին Բաքու էր ժամանել Թուրքիայի ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ: Ընդունելով թուրք բարձրաստիճան զինվորականներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով և մասնավորապես ասել է, թե Թուրքիան առաջիկայում կդառնա Ադրբեջանի թիվ 1 դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Մեր ռազմական փորձագետները, սակայն, կասկածում են, որ Ալիևի այս կանխատեսումը իրականություն կդառնա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական վարժանքները, որոնց մասնակցել են թե՛ ռազմաօդային և թե՛ ցամաքային զորքերը, մեկնարկեցին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերից օրեր անց և այս լույսի ներքո ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում ընկալվեցին որպես հերթական ագրեսիվ քայլը Հայաստանի հանդեպ: Զորավարժությունների մեկնարկին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ ընդգծելով «լարվածության սրացմանը նպաստող որևէ գործողություն թույլ չտալու կարևորությունը»:

Սակայն Ալիևը թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը ասել է, թե նման մտահոգությունները անտեղի են, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան տարվա մեջ ավելի քան 10 համատեղ զորավարժություն են անցկացնում, և դա սովորական երևույթ է:

Բայց էլ ավելի ուշագրավ է Բաքվի բռնապետի մեկ այլ հայտարարություն, ըստ որի Թուրքիան առաջիկայում դառնալու է Ադրբեջանի թիվ 1 գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան այժմ հզոր ռազմաարդյունաբերական ներուժ ունի, որից նաև մենք ենք օգտվում: Ուզում ենք ապագայում ևս շարունակել այդ համագործակցությունը: Վստահ եմ, որ առաջիկայում Թուրքիան, ինչպես մյուս ոլորտներում, ռազմատեխնիկականում ևս կդառնա մեր թիվ մեկ գործընկերը», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանը շրջապատող այս երկու ոչ բարեկամական երկրները, ինչպես հայտնի է, ազգակցական սերտ կապեր ունեն, քանի որ երկուսի բնակչություններն էլ մեծամասամբ բաղկացած են թուրքական էթնոսից: Առհասարակ, եթե մի քիչ խորանանք վերջին 100 տարվա պատմության մեջ՝ Ադրբեջան անունով պետությունը, որը ներկայումս կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն, իսկ 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ), իր գոյությամբ մեծապես պարտական է Թուրքիային և կապված է թուրքական գործոնի հետ, քանի որ 1918 թ. գարնանը Կովկաս ներխուժած թուրքական զորքերն են օգնել Գյանջայում (Գանձակում) նստող ԱԴՀ կառավարությանը հաստատվել Բաքվում՝ վերջ տալով հայերի գլխավորությամբ գործող Բաքվի կոմունայի իշխանությանը և կազմակերպելով տեղի հայության զանգվածային ջարդեր: Սա՝ իմիջիայլոց:

Բայց թեև Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները միշտ ասում են, թե իրենք «մեկ ազգ են, երկու պետություն», ու երկկողմ քաղաքական հարաբերություններն, իհարկե, սերտ են, ընդհուպ՝ մինչև ռազմավարական, բայց երբ նայում ենք Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերներին՝ Թուրքիան ամենևին էլ առաջինը չէ այս ցուցակում:

Մասնավորապես, Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) ներկայացրած տվյալների համաձայն՝ եթե 2012-16 թթ․-ին Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր, որտեղից ներկրվել էր Ադրբեջան ներմուծված սպառազինության 69 տոկոսը, հետո՝ Իսրայելը (22 տոկոս) և Բելառուսը (3,6 տոկոս), ապա արդեն հաջորդ հնգամյակում՝ 2015-2019 թթ.-ին, Ադրբեջանի թիվ 1 մատակարարն է դարձել Իսրայելը (60 տոկոս), երկրորդ տեղում Ռուսաստանն է (31 տոկոս), երրորդը՝ Թուրքիան (3,2 տոկոս)։

Թե ինչո՞վ է պայմանավորված այս հարաբերակցությունը և ինչո՞ւ է վերջին տարիներին փոխվել Ադրբեջանի սպառազինության թիվ 1 մատակարարը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ ասելով, որ դա կախված է նրանից, թե ո՞ր ժամանակահատվածն ենք վերցնում գնահատման համար և ի՞նչ կտրվածքով:

Այսինքն՝ եթե վերցնենք վերջին տասնամյակը, ապա այս ժամանակահատվածում՝ վերջին 10 տարվա կտրվածքով, Ռուսաստանը առաջինն է Ադրբեջանի մատակարարների ցանկում: Իսկ վերջին 3-4 տարվա ժամանակաշրջանում առաջինը միանշանակորեն Իսրայելն է, իսկ երկրորդը՝ Բելառուսը:

«Իսկ Թուրքիան զենք վաճառել է Ադրբեջանին, այն էլ՝ բավական խոշոր խմբաքանակներով, բայց, այնուամենայնիվ, դրանց ծավալները համեմատաբար փոքր էին պարզապես այն պատճառով, որ Թուրքիան առաջարկելու շատ բան չուներ, չկար զինատեսակների այն լայն դիապազոնը, որը կհետաքրքրեր Ադրբեջանին», – նշեց Ներսիսյանը՝ շարունակելով. «Բայց վերջին մի քանի տարիներին Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը զարգանում է շատ ակտիվորեն, ու նաև աճում է զինատեսակների քանակը: Սպառազինության շատ տեսակներ չինական զինատեսակների լիցենզիոն պատճեններն են, բայց, այդուհանդերձ, Թուրքիան իրավունք ունի դրանք արտահանելու, և այտեղ Ադրբեջանը ինչ-որ բան ընտրելու հնարավորություն ունի: Բացի այդ, հիմա նաև խոսակցություններ են գնում այն մասին, որ Ադրբեջանը կարող է ձեռք բերել թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ, որոնք իրենց վատ չդրսևորեցին Սիրիայում և Լիբիայում: Սակայն ես չէի ասի, թե Թուրքիան շուտով կդառնա առաջինը Ադրբեջանի սպառազինության մատակարարների ցուցակում, եթե, իհարկե, քաղաքական որոշում չընդունվի թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի կողմից արհեստականորեն առևտուր անելու միայն իրար հետ, քանի որ Թուրքիան, այնուամենայնիվ, բոլոր ոլորտներում չէ, որ այնքան մրցունակ է, որքան նույն Իսրայելը»:

Թուրքիայի ռազմական ոլորտը, Ներսիսյանի խոսքերով, համեմատելի չէ, օրինակ, Ռուսաստանի հետ, քանի որ այն ավելի կոմերցիոն է, և երկիրն էլ այնքան հարուստ չէ, որ իր դաշնակցին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին, զենք տրամադրի հենց այնպես, այլ ոչ թե վաճառի:

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ ի վնաս իրեն խոշոր խմբաքանակներով զենք մատակարարելու Ադրբեջանին: Բացի այդ էլ, պետք է հասկանանք, որ ինչքան էլ սերտ լինեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, այդուհանդերձ, Անկարայում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը հարուստ երկիր է, այնտեղ փող կա, և ոչ մի պատճառ չկա զեղչեր անելու: Հետևաբար ինչո՞ւ փող չաշխատեն: Այդ պատճառով էլ դաշնակցային հարաբերություններն այս պարագայում մեծ դեր չեն խաղում», – ասում է ռազմական փորձագետը:

Իհարկե, կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչո՞ւ են մեզ այսքան շատ հետաքրքրում երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հատկապես ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում: Բայց եթե հիշենք, թե որքան բարդ ու լարված հարաբերություններ ունի Հայաստանը այս երկու, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամաբար տրամադրված երկրների և հատկապես այնտեղ իշխող վարչակարգերի հետ, ավելի ճիշտ հիշենք նրանց հետ նորմալ հարաբերությունների բացակայության մասին՝ ամեն ինչ պարզ կդառնա:

Այլ խոսքերով՝ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, որին այդ հակամարտության մեջ ակնհայտորեն ու գնալով ավելի ընդգված կերպով աջակցում է Բաքվի հետ «եղբայրական» ու ռազմավարական հարաբերություններ ունեցող Թուրքիան: Ասվածի վառ ապացույցը դարձավ հուլիսյան մարտերի ընթացքում Թուրքիայի ցույց տված ագրեսիվ կեցվածքը, այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված մի շարք հայտարարությունները, որոնցում Թուրքիան մեղադրում էր Հայաստանին, անվերապահ աջակցություն էր հայտնում Ադրբեջանին, և այլն:

Թուրքիան, իմիջիայլոց, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից է, այսինքն՝ անդամակցում է այն կառույցին, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով, բայց նման կողմնակալ և ապակառուցողական հայտարարություններով, ըստ էության, իրեն դիրքավորում է որպես հակամարտության կողմ՝ ընդդեմ Հայաստանի, և այս փաստը իր վերջին հայտարարություններում արձանագրեց նաև պաշտոնական Երևանը:

Այս իրադարձություններից հետո, առավել ևս երբ շատ չանցած՝ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Երևանում շատ արդիական դարձավ այն հարցը կամ ավելի ճիշտ՝ մտավախությունը, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան իսկապես փորձի ռազմականապես միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Թե ի՞նչ դրսևորումներ կստանա այս կոնֆլիկտը հետագայում, կլինի՞ արդյոք լայնածավալ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև և կփորձի՞ արդյոք դրան միջամտել Թուրքիան՝ դժվար է կանխատեսել, բայց որ ընդհանուր քաղաքական միտումները և հատկապես Անկարայի հռետորաբանության ագրեսիվացումն ու արմատականացումը լավատեսական կանխատեսումների հիմք չեն տալիս, դա, կարծում ենք, ակնհայտ է:

Ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը ևս փաստում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, անշուշտ, շատ սերտ հարաբերություններ ունեն, Թուրքիան Ղարաբաղի հարցում բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, բայց նաև ավելացնում է, որ միևնույն ժամանակ Թուրքիան կարող է բավական հեռու գնացող ծրագրեր ունենալ՝ կապված Ադրբեջանի հետ, և Բաքվում էլ, հնարավոր է, զգուշանում են դրանից: Այսինքն՝ Բավքում, կարող է, չուզենան ավելի սերտորոն ինտեգրվել Թուրքիայի հետ:

«Այլ խոսքերով՝ ընկերություն անելն, իհարկե, լավ է, բայց կարծում եմ՝ կփորձեն նաև որոշակի հեռավորություն պահպանել», – ավելացրեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում