Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Թուրքիային հաղթեցինք․ Առջևում հայ-ռուսական կարևորագույն դիմակայությունն է

Շախմատի Հայաստանի  հավաքականը հաղթանակներով մեկնարկեց առցանց Օլիմպիադայում։ Առաջին տուրում մեր Հայաստանի ընտրանին 4:2 առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում անսպասելիորեն 2․5։3․5 հաշվով զիջեց Բուլղարիային: Վերջին տուրում մերոնք 4․5-1․5 հաշվով հաղթեցին Թուրքիայի հավաքականին: Այս տարի համաշխարհային Օլիմպիադան անց է կացվում նոր մրցակարգով։ Մասնավորապես փոխվել է օլիմպիադայի ձևաչափը, ինչպես նաև մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ։ Թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբերի։

Խմբում առաջին տեղերը գրավված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ Ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, Ալժիրի, Եգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։ Այս պահին Հայաստանի հավաքականը 4 միավորով 4-րդն է ենթախմբում։ Առաջին հորիզոնականում է Ռուսաստանի հավաքականը, որն ունի 6 միավոր։ 2-3-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Խորվաթիայի և Եգիպտոսի ընտրանիները, որոնք ունեն 4-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում են Հայաստանի հավաքականին։ 4-ական միավոր են վաստակել նաև Անգլիայի և Բուլղարիայի հավաքականները, որոնք գտնում են 5-6-րդ հորիզոնականներում։ 2-ական միավոր ունեն Ռումինիան և Մարոկկոն, իսկ Թուրքիայի և Ալժիրի հյավաքականներին չի հաջողվել միավոր վաստակել։ Ենթախմբում ֆավորիտ է համարվում Ռուսաստանի հավաքականը, որն ունի բավական ուժեղ և բալանսավորված կազմ։ Երեկ Ռուսաստանի հավաքականը 4․5-1․5 հաշվով Բուլղարիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 5․5-0․5 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի նկատմամբ։

Երրորդ խաղում ռուսները 3․5-2․5 հաշվով պարտության են մատել խորվաթներին։ Այո, երեկ Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, բայց չմոռանանք, որ մեզ սպասում է նաև խիստ կարևոր մրցավեճ Ռուսաստանի հետ։Հայաստանի հավաքականի համար ուժեղ մրցակիցներ կարելի է համարել նաև Անգլիայի և Խորվաթիայի հավաքականներին։ Մեր նպատակը ենթախմբում 1-3-րդ հորիզոնականներում հայտնվել է, որը հնարավորություն կտա պայքարը շարունակել քառորդ եզրափակչում։ Բուլղարիայից կրած պարտությունը որոշակիորեն բարդացրել է խնդիրը։ Այսօր կկայանան 4-6-րդ տուրերը: Մեր հավաքականի մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Ալժիրի և Մարոկկոյի թիմերը: 6 միավոր վաստակելու պարագայում Հայաստանի հավաքականը լուրջ քայլ կկատարի դեպի փլեյ-օֆ։

Համաշխարհային օլիմպիադայի այս ձևաչափը լավ առիթ է կարծիք կազմելու հայկական շախմատի, ըստ էության, բոլոր շերտերում տիրող վիճակի մասին։ Մասնավորապես Հայաստանի ներկայիս հավաքականում ներառված են տարիքային գրեթե բոլոր խմբերի առաջատարները։ Այո, Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժեղագույններից է աշխարհում, իսկ ահա մյուս հավաքականները վերջին տարիներին աչքի չեն ընկել փայլուն արդյունքներով։ Ընթացիկ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:Կանանց թիմում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:Մինչև 20 տարեկանների թիմում խաղում են Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում