Միացյալ Նահանգներն արգելել է Իրանի 14 քաղաքացիների մուտքը երկիր, իսկ որպես պատճառ նշվել է այդ անձանց ներգրավվածությունը մարդու իրավունքների խախտումներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է BBC-ին:
«Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և ոգեկոչման միջազգային օրն է: Զոհերի հիշատակը հարգելու համար ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր հայտարարում է 14 իրանցիների համար մուտքի վիզայի սահմանափակումներ մտցնելու մասին՝ իրանական ռեժիմի հրահանգով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակից լինելու պատճառով, աշխարհի խոշորագույն պետության, որը նաև ահաբեկչության հովանավոր է»,- ասել է Պոմպեոն:
Օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի հաստատել Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևը: Փաստաթղթի ընդունմանը դեմ են եղել ՌԴ-ն և Չինաստանը, քվեարկության մյուս մասնակիցները ձեռնպահ են մնացել: