ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը և Չինաստանը Իրանին զենք չվաճառեն, եթե ՄԱԿ-ի պատժամիջոցները կրկին կիրառվեն Թեհրանի նկատմամբ:
«Երբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնվեն, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսները և չինացիները Իրանին զենք չմատակարարեն, ինչը մեզ համար սպառնալիք է»,- ասել է նա Fox News-ին ՝ պատասխանելով Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, եթե այդ երկրները անտեսեն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերադարձը:
Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպիսի մատակարարումները ֆինանսական օգուտ չապահովեն: