Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկը կազմակերպել ու ղեկավարել է «Օպերա» ակումբի վարձակալի առևանգումը. մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի նախկին թիկնապահները համարվող Սամվել Ս.-ի, Հարություն Ա.-ի և Հովհաննես Դ.-ի գործի դատական քննությունը: Այդ գործի հետ անմիջականորեն կապված է նաև Նարեկ Սարգսյանի՝ որպես հանցավոր արարքը կազմակերպողի ու ղեկավարողի անունը:

Ըստ մեղադրանքի՝ մի խումբ անձինք նախանական համաձայնությամբ, անձի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, բացահայտ եղանակով կատարել են անձի առևանգում:

Սամվել Ս.-ին ու Հովհաննես Դ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, իսկ Հարություն Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ «Նարեկ Սարգսյանը միտում է ունենեցել  առավել շահույթ ստանալու նպատակով Երևանում մենաշնորհային կարգով վերահսկել «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը»:

Իմանալով 49-ամյա Ա. Կ.-ի  կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելու մտադրության մասին, նրան այդ ակումբից «հրաժարեցնելու» համար Նարեկ Սարգսյանն իր «անվտանգությունն ապահովող անձանց»՝ թիկնապահներին ներգրավելով՝ շահադիտական նպատակով կազմակերպել ու ղեկավարել է Ա. Կ.-ի առևանգումը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 15-ին թիկնապահները Նարեկ Սարգսյանի ղեկավարմամբ ձեռնամուխ են եղել Ա. Կ.-ի առևանգմանը:

Ժամը15-ի սահմաններում Հարությունը, Հովհաննեսն ու Արտեմ Պ.-ն մոտեցել են Երևանի Նալբանդյան փողոցում գործող «Կոֆիսթորի» սրճարանի դիմացի հատվածին:

Հարությունն ու Հովհաննեսը Ա. Կ.-ին բացահայտ առևանգել են՝ նրա  կամքին հակառակ  և  բռնություն գործադրելով:

Առևանգված Ա. Կ.-ին տեղափոխել ու ժամանակավորապես պահել են նույն սրճարանի հարևանությամբ գտնվող, Նարեկ Սարգսյանին պատկանող՝ Թումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում: Նախնական համաձայնությամբ արդեն այնտեղ է եղել Սամվել Ս.-ն: Վերջինս առևանգված տղամարդուն վախեցնելու, նրա հնարավոր դիմադրությունը ճնշելու նպատակով, նրան ներս բերելուն պես իր մոտ եղած ատրճանակը ցուցադրաբար բերել է մարտական վիճակի և սպառնացել է Նարեկ Սարգսյանի գալուց հետո իրականացնել բռնի գործողություններ:

Ըստ մեղադրանքի՝ «կարճ ժամանակ անց այդ նկուղ է եկել հանցագործության կազմակերպիչ Նարեկ Սարգսյանը, ինչից հետո Սամվելն ու Հովհաննեսը ծեծել են Ա. Կ.-ին: Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակը պահել է Ա. Կ.-ի ոտքերի ուղղությամբ, պահանջել է հրաժարվել «Օպերա» ակումբը վարձակալելու մտադրությունից, հակառակ դեպքում սպառնացել է կրակել նրա ուղղությամբ… Մտածելով, որ Ա. Կ.-ն չի ցանկանում ենթարկվել ներկայացված պահանջին՝ Հովհաննեսն ու Սամվելը բռնել են առևանգվածի ձեռքերը, իսկ Նարեկ Սարգսյանն առանց խոչընդոտի գազայրիչի բաց կրակով այրել է Ա. Կ.-ի աջ բազկի, արմնկահոդի և սրունքի շրջանները՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով»:

Նարեկ Սարգսյանը Հովհաննեսի, Սամվելի ու Հարությունի հետ ամբաստանյալի նույն աթոռին չէ, որովհետև որոշակի ժամանակ եղել է միջազգային հետախուզման մեջ, այդ ընթացքում գործի նրա մասն առանձնացվել է առանձին վարույթում:

37-ամյա Նարեկ Սարգսյանը մեղադրվում է նաև զենք-զինամթերքի ապօրինի պահելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել են Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես էկզոտիկ անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումը հայաստանյան իրավապահների կողմից ուղարկվել է Պրահա:

Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու  որոշում է կայացրել:

2019 թվականի դեկտեմբերի 21-ին նա ոստիկանական ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան:

Հայաստանյան դատարանը բավարարել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը վերահաստատելու մասին միջնորդությունը, այնուհետև նաև երկարացրել է կալանավորման ժամկետը:

Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, բուժում ստանում է արգելանքի տակ գտնվելու պայմաններում:

Նրա մասով գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում