Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Թուրքական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել Անթալիայում ադրբեջանական մաֆիայի ղեկավարի սպանության վերաբերյալ

Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ: Սալիֆովի վրա կրակել էր քրեական աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ, ազգությամբ ադրբեջանցի, որը հայտնի է «Խան» կեղծանունով։

Թուրքական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել «օրենքով գող» Սալիֆովի սպանությանը նախորդած իրադարձություններից:

Մինչ այդ քրեական հեղինակության դեմ 2 մահափորձ էր կազմակերպվել: 2017 թվականի աշնանը Ստամբուլում գանգստերների խումբ էր ձերբակալվել, որոնց թվում եղել է «Ուրվական» կեղծանվամբ հայտնի Ռովշան Ջանիևի (սպանվել է Ստամբուլում 2016 թվականին) եղբայրը՝ Նամիկ Ջանիևը։ Նրանց ձերբակալել էին այն պահին, երբ նրանք պատրաստվում էին զենքով ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին՝ ներառյալ հենց Սալիֆովին։ Այս օպերացիայի գաղափարական ոգեշնչողն ու ֆինանսական հովանավորը Ռովշանի բարեկամ Զաուրն էր, որը փաստացի ղեկավարում է մահացած «օրենքով գողի» գործերը։ Գուլիից ուզում էին վրեժ լուծել, քանի որ կարծում էին, որ նա կապ ունի Ռովշան Ջանիևի սպանության հետ։

Հաջորդ մահափորձը տեղի էր ունեցել Ստամբուլի առևտրային կենտրոններից մեկում: Սակայն թուրք հատուկջոկատայիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել 13 հոգու, այդ թվում` 2 ադրբեջանցու: Սալիֆովի սպանության համար առաջարկվել էր 5 մլն դոլար:

Այնուհետև, Սալիֆովը 2018թ. Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի ընթացքում ձերբակալվել էր: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Գուլին ակտիվ գործունեություն էր ծավալել նաև Ռուսաստանում։ Նա Մոսկվայում զբաղվում էր դրամաշորթությամբ: Նրա պատճառով տուժել էին բազմաթիվ ռուս գործարարներ։ Ստամբուլում ձերբակալությունից հետո նրան արտաքսեցին և իր մուտքը Թուրքիա արգելվեց:

2020թ. փետրվարին Սալիֆովը ապօրինի ճանապարհներով կրկին մուտք էր գործել Թուրքիա: Այս ընթացքում Ջանիևի «վրեժը» լուծելու համար նրա դեմ նոր մահափորձ էր կազմակերպվել ազգությամբ վրացի «օրենքով գող» Գուրամ Չիկլաձեդեի կողմից: Սակայն հերթական մահափորձը նույնպես կանխվել էր:

Թուրքական ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա, որը «կարմիր թելով» կապված է հայտնի քրեական հեղինակության` Ռովշան Ջանիևի սպանության հետ:

Նշվում է, որ «Լոթու Գուլիի» ապանության օրը 1 օր տարբերությամբ համընկնում է Ջանիևի սպանության օրվա հետ (2016թ. օգոստոսի 18): Ինչը թույլ է տալիս կարծելու, որ Ջանիևի «մարդկանց» հաջողվել է լուծել վերջինիս սպանության վրեժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում