Tuesday, 16 04 2024
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին

Գործընթացի վերջնանպատակն է՝ համակարգից հեռացնել հանցագործ դատավորներին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

– Դուք և Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը սկսել եք գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրում եք գործող դատավորների՝ նախկինում կայացրած դատական վճիռները, չեք բացառել, որ դրանց արդյունքում կարող են նաև իրավական գործընթացներ հարուցվել։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞րն է ձեր նախաձեռնության նպատակը։

Մեր նախաձեռնած գործընթացն այլ կերպ կարելի է անվանել հետաքննություն կամ ուսումնասիրություն, որի նպատակն է պարզել, թե ինչպես է իշխանության դատական թևը իշխանության մյուս թևերի՝ գործադիրի և օրենսդիրի հետ նպաստել սահմանադրական կարգի տապալմանը, որի արդյունքում 2008 թվականին Սերժ Սարգսյանը դարձել է ՀՀ նախագահ։ Այսինքն՝ գործընթացի հիմքը, ելակետը սահմանադրական կարգի տապալումն է, որը եղել է համակարգված, կազմակերպված գործողություն, և որին մաս են կազմել իշխանության բոլոր երեք թևերը, իհարկե՝ գործադիր իշխանության դոմինանտ դերակատարմամբ։ Այդուհանդերձ, դատական համակարգը ևս զգալի մասնակցություն ու դերակատարություն է ունեցել սահմանադրական կարգի տապալմանը և իր գործողություններով նպաստել, օժանդակել է այդ հանցագործության իրականացմանը։ Դա առավելապես դրսևորվել է 2008 թվականի Մարտի 1-ի գործերով, որոնց  մասնակցել են շուրջ հինգ տասնյակ դատավորներ։ Բայց մեր ուսումնասիրության խնդիրը սոսկ դատական ակտերը չեն, այլ դրանց ստեղծման, ծննդի ողջ գործընթացը՝ սկսած մեղադրական եզրակացություններից ու դատախազական գործողություններից մինչև վերջնական դատական ակտեր։ Եվ ահա այդ հարթությունում մենք արդեն իսկ մոտ ենք այն եզրահանգմանը, որ դատաիրավական համակարգի տասնյակ ներկայացուցիչներ՝ սկսած դատախազներից ու քննիչներից մինչև դատավորներ, մասնակից են եղել ակնհայտ ապօրինի դատական վճիռների կայացմանը, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զրկվել են ազատությունից, հետապնդվել ու բռնաճնշումների են ենթարկվել։ Եվ խնդիրն այն է, որ այդ գործերով վճիռներ կայացրած հանցավոր դատավորների մի մեծ մասը այսօր էլ շարունակում է պաշտոնավարել՝ անգամ չթաքցնելով իրենց կապերը նախկին իշխանությունների, օլիգարխների հետ։ Եվ մեր նախաձեռնած գործընթացի վերջնանպատակն է դատական համակարգը մաքրել այդպիսի դատավորներից, փաստերի ճնշման տակ հասնել նրանց հեռացմանը համակարգից։

– Այսինքն՝ ստացվում է, որ ձեր նախաձեռնության նպատակը դատավորների զտումն է կամ վեթի՞նգը։

– Լայն իմաստով՝ այո։ Ինչպես հայտնի է, ես իմ համախոհների հետ դեռ ամիսներ առաջ հիմնադրել ենք Վեթինգի դիմադրական շարժում, որի նպատակն է գործող իրավակարգավորումների ու կառուցակարգերի շրջանակներում վեթինգի իրականացումը։ Հասկանալի է, որ վերը նշված գործընթացը չի կարող հանգեցնել համատարած վեթինգի, այդուհանդերձ, եթե մենք հաջողություն արձանագրենք, ապա կարող ենք հասնել առնվազն մի քանի դատավորների զտմանը, ինչն արդեն ես կհամարեմ ձեռքբերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում