Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին անվանել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ախտորոշումը: Այս մասին հաղորդել են տարածաշրջանային առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Այսօր մենք ունենք աշխատանքային ախտորոշումներ: Հիմնականը՝ ածխաջրային հավասարակշռության խախտումն է, այսինքն՝ նյութափոխանակության խանգարումը»,- հայտարարել է նա:
Բժիշկը հավելել է, որ խանգարումը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման հետևանք լինել: