Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Մեր հեղափոխությունը ազդել և ազդելու է Բելառուսի վրա. Նախկինները ինչքան ուզում են, թող ոռնան

«Առաջին լրատվականը» զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։

Պարոն Շիրինյան, արդյո՞ք Բելառուսի համար Հայաստանի հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել, թե՞ ոչ։ Կա տեսակետ, որ պետք չէ ընդհանրապես Բելառուսում տեղի ունեցողը համեմատել Մայդանի կամ Հայաստանի հեղափոխության հետ։ Ինչպիսի՞ն է ձեր տեսակետը։

– Ես կարծում եմ, որ ոչ միայն Բելառուսի վրա, այլև ամբողջ աշխարհի վրա է մեր հեղափոխությունը ազդեցություն գործել, որովհետև այն լրիվ խաղաղ էր։ Ով նախապաշարում չունի, հոգեկան պրոբլեմներ չունի, էկրաններից այդ բոլորը կարող է տեսնել Մինսկում և այլ տեղերում։ Մեր հեղափոխության հետ համեմատած, տարբերություններ էլ կան։ Տարբերություններից մեկն այն է, որ ակնհայտ է, որ իրենք մեր հեղափոխության ղեկավարների արդյունավետ տակտիկան կանխավ ունեցել են։ Խոսքը, մասնավորապես, մեզ մոտ ցանցային պայքարի մասին է, երբ պայքար էին ծավալում մի տեղ, իսկ ոստիկանապետ Վովան իր ոհմակով վազում էր ուրիշ տեղ, և երկու օրում հալից ընկան։ Քանի որ բելառուսները սլավոններ են և ռուսական ազդեցությունը կա, իրենք նոր տեխնոլոգիաները չկարողացան կիրառել։ Բայց իրենք էլ հաստատակամ եմ, և դա ակնհայտ երևում է։ Հիմա համեմատե՞լ, թե՞ չհամեմատել։ Ոչ պետք է համեստությամբ տառապել, ոչ էլ հոգեկան հիվանդությամբ մեծամտանալ։ Հայկական հեղափոխությունը ազդել է և ազդելու է։ Բայց սա նաև ՀՀ ղեկավարությանը պարտավորեցնող է՝ այն իմաստով, որ մեր հեղափոխությունը չի կարող լինել միայն մերը։ Հայաստանը պետք է դինամիկ զարգացման օրինակ ցույց տա նաև ներքին կյանքի իմաստով։ Հայ ժողովուրդը արարչագործական ժողովուրդ է, ինքն է արարել, հետևաբար՝ օրինակ պետք է ծառայի։

Բելառուսների տարբերությունն այն է, որ կողքներին թուրք չունեն, և ռուսական ազդեցությունը չեզոքացվում է Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ու Լեհաստանի ազդեցությամբ։ Այսինքն՝ իրենք այն վտանգը չունեն, ինչ մենք ունենք։ Բայց երկու երկրում էլ տապալվել է ռուսական ԿԳԲ-ն։ Ռուսական ԿԳԲ-ն Բելառուսում բացարձակապես տապալվել է, որովհետև ակնհայտ է, որ ոչ կարողանում են ժամանակին համարժեք միջոցներ ձեռք բերել, արած քայլերը ժողովրդին ավելի է բորբոքում, ոչ էլ կարողանում են կողմնորոշվել քաղաքական մարտավարության մեջ։ Այստեղ մի տարբերություն էլ կա մերի համեմատ, որ շատ էական է. Բելառուսի դիկտատորը, կոլխոզի նախագահը երկրի արդյունաբերությունը պահպանել է, նաև առողջապահության համակարգն է պահպանել։ Հետևաբար՝ այնտեղ պայքարը ավտորիտար ղեկավարի դեմ է, իսկ մեզ մոտ գողապետության, ավազակապետության։ Մեզ մոտ բոլոր ձեռնարկությունները մասնավորեցված են, գները՝ բարձրացրած։ Սա երեք նախագահների կատարած ոճիրն է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։ Իրենք իրենց ծառայություն մատուցած ղեկավարին հեռացնում են իշխանությունից, իսկ մեզ մոտ նախկինների պատիժը ձգձգվում է։ Հայաստանի երեք նախագահներն էլ պետք է պատժվեն։ Տեսեք, բելառուսները չեն նահանջում այն դեպքում, երբ Լուկաշենկոն երկրի տնտեսությունը, գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները պահպանել է։ Նա կարող է հանգիստ հրաժարական տալ, գնալ՝ մնալով բելառուս ժողովրդի պատմության մեջ։ Իսկ մերոնք, բացի քաղաքական դիակ լինելուց, այլ բան չեն կարող անել։

– Կա տեսակետ, որ Պուտինին ձեռնտու չէ Բելառուսում ժողովրդավարության հաղթանակը, բայց այլ ճար չունի և, որպես փոխզիջում, կարող է համաձայնել, որ Մինսկում իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք արտաքին քաղաքական կուրսը չեն փոխի։ Ինչպե՞ս եք դուք գնահատում։

– Հիմա Պուտինը ժամանակ էլ չունի դրանով այդքան զբաղվելու։ Երկրորդ, ո՞վ ասաց, որ Ռուսաստանն այդքան դեմ է իշխանափոխությանը Բելառուսում, որովհետև այդտեղ ինչ հեղափոխություն էլ լինի, նույնիսկ եթե իրենց կողմնորոշումը փոխեն, մնում են սլավոն ժողովուրդ և Ռուսաստանի հետ։ Ով էլի լինի Բելառուսում հաջորդ իշխանությունը, այն երկրի գլոբալ շահերի դեմ չի գնա։ Արևմուտքը գուցե փորձի հենարան լինել բելառուս ժողովրդի համար, բայց դժվար թե խախտի ռուսական ազդեցության գիծը, որովհետև դա համաշխարհային քաղաքական համակարգի կայունությունն է ապահովում։

Ընդհանրապես, բելառուսները թքած ունեն ցանկացածի վրա, որը իրենց կամքի դեմ է դուրս եկել։ Նրանք բատկային, որ իրենց համար այդքան բարիք է ստեղծել, չեն ներում, ուր մնաց՝ Պուտինին։ Ընդհանրապես, պետք է շրջանառությունից հանել այդ հոգեկան հիվանդության հասնող հարցադրումը, թե Պուտինը համաձայն է կամ համաձայն չի։ Պուտինը համաձայն չի, Թրամփը համաձայն է։

Այստեղ իսկական տեղն է հիշեցնել, որ ինչքան էլ ոմանք իրենց կոչերը շարժեցին, որքան էլ Կրեմլի ստրուկ հայերը վայրահաչեցին Հայաստանի ու մեր հեղափոխության նկատմամբ, հեղափոխությունը 7 մղոնանոց քայլերով օրինակ է ծառայում աշխարհի համար։ Տեսեք, այսօր ռուս-թուրքական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել, և առանց Հայաստանի դիրքորոշման Ռուսաստանն այս տարածաշրջանում ոչինչ անել չի կարող։ Հիմա Բելառուսում իշխանությունը փոխվի-չփոխվի, Հայաստանի հետ ինչքան որ բարեկամություն կար, կամ ավելի կլավանա, կամ չի նվազի։ Այնպես որ, թող ՀՀ իշխանությանը չմեղադրեն Լուկաշենկոյին շնորհավորելու համար։ Մենք պինդ ենք, մենք օրինակ ենք ծառայել, բայց գողապետությունը իր պարագլուխներով պետք է ոչնչանա։ Ինչքան ուզում է, թող ոռնան։

– Այսինքն՝ Բելառուսում էլ ժողովրդի հաղթանակը այլընտրանք չունի՞։

– Չեմ կարծում, ռուսներն ինտերվենցիա կանեն, թե չեն անի, սա խնդրահարույց է։ Կարող է Ռուսաստանը ներխուժել Բելառուս, ինչպես խորհրդային զորքերը ներխուժեցին Չեխոսլովակիա, բայց հիմա աշխարհը փոխվել է, Ռուսաստանն էլ արդեն այդ թափը չունի։ Մեկը լինի իրեն օգնի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում