Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին վերաբերող, ինքնաթիռում արված տեսանյութ է հայտնվել համացանցում: Ականատեսների խոսքով, նա «գնացել է զուգարան և չի վերադարձել»: Հետո օգնության ճիչ է հնչել:
Instagram-ի օգտատեր Պավել Լեբեդևի խոսքով, որը Նավալիի հետ եղել է նույն ինքնաթիռում, թռիչքի սկզբում վերջինս գնացել է զուգարան և չի վերադարձել:
«Նա իրեն շատ վատ էր զգում, նրան հազիվ ուշքի բերեցին, բայց նա մինչև հիմա բղավում է ցավից»,- գրել է Լեբեդևը Stories-ում: