Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ի՞նչը կզսպի սպառողների հետ հարաբերվելու իր «մշակույթն» ունեցող գիգանտին. «Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումներ են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են: Նախատեսվում է ընկերության շուրջ 1000 աշխատակիցների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ իր ներկայացրած հայտում «Գազպրոմ»-ն առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար, որն ուժի մեջ մտավ հուլիսի 19-ից:

Նշենք նաև, որ կրճատվելու են ոչ միայն աշխատակիցներ, այլ նաև աշխատավարձերն ու պարգևավճարները: Այս մասով «Գազպրոմ»-ից հայտնեցին.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից… առկա է ֆինանսական միջոցների անհավասարակշռություն, հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

– Պարոն Մարգարյան, Ձեր գնահատմամբ՝ «Գազպրոմի»-ի այս քայլը մեզ համար անվտանգության խնդիրներ առաջացնելո՞ւ է, թե՞ ոչ:

– Չեմ կարծում: Ես սա համարում եմ մի կողմից ոչ գրագետ մենեջմենտի հետևանք: «Գազպրում»-ում ծախսերը բավականաչափ ուռճացված են և այնպես չէ, որ սակագների հարցը պետք է այս ձևով փորձեն լուծել: Այս խնդիրը բազմաշերտ է և սրա հասցեատերը նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ): Բիզնեսն, իհարկե, ունի իր օրակարգն ու ծրագրերը, բայց սա բնական մենաշնորհային ոլորտ է, և պետք է ՀԾԿՀ-ն այս հարցին պատասխանի՝ ուսումնասիրելով ստեղծված իրավիճակի նախապատմությունը, ընդհանուր ծախսային փաթեթը, կազմակերպության գործունեության արդյունավետությունը, նրա վարկային պորտֆելի կառուցվածքը, տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական կորուստները, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ: Շատ կարևոր է, որ հաշվի առնվի, թե վարկային ինչպիսի պատմություն ունի «Գազպրոմը» և ներդրումները նա իրականացրել ու իրականացնում է իր ստացած եկամուտների՞, թե՞ բանկերից վերցրած վարկերի հաշվին: Ահա այս բոլոր հոդվածների գծով պետք է բաց և թափանցիկ ուսումնասիրություններ կատարել, ինչպես նաև ներքին ու արտաքին աուդիտ իրականացնել: Իսկ աուդիտն արդեն պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը: Այսինքն՝ այնպես չէ, որ օդի մեջ կրակեցին, թե 1000 մարդ կամ չգիտեմ քանի հազար մարդ կկրճատենք աշխատանքից, եթե սակագները մեր պահանջածի չափով չփոխվեն, ու ՀԾԿՀ-ն միանգամից պետք է տուրք տա նրանց ասածներին:

– Իսկ կառավարությունը կգնա՞ այդ քայլին, ինչպես Դուք նշեցիք՝ «Գազպրոմ»-ում աուդիտ կիրականացնի՞, թե՞ ոչ:

– Կառավարությունն իր լիազորությունների բերումով դա պարտավոր է անել: ՀԾԿՀ-ն էլ , ըստ էության, կառավարական կառույց է և շեշտում եմ, որ պետք է «Գազպրոմ»-ի ծախսերի ու եկամուտների իրական պատկերը, ներդրումների կառուցվածքն ու արդյունավետությունը, ինչպես նաև վերը թվարկած մնացյալ բոլոր հարցերի ուսումնասիրությունը նախաձեռնի ու իրականացնի: Այնպես որ, այս հարցը բազմակողմանի է, և այստեղ բոլոր կողմերը պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնեն օրենքով իրենց վերապահված գործառույթները:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս կրճատումներն, օրինակ, ազդեն Հայաստանի դեռևս չգազաֆիկացված տարածքները գազաֆիկացնելու որոշումների վրա:

– Ոչ, ես այդ կարծիքին չեմ: Նախ՝ Հայաստանը, նույնիսկ աշխարհի մասշտաբով, ամենագազաֆիկացված երկրներից մեկն է և, եթե անգամ այսպիսի խնդիր մեջտեղ բերվի, որ իբրև թե այլևս չեն կարողանալու գազաֆիկացնել մնացյալ տարածքները, ապա դա ուղղակի աբսուրդի ժանրից կլինի. «Գազպրոմ»-ի բոլոր նախկին ղեկավարները բազմիցս պարծեցել են, որ կարողացել են ներդրումներն ուղղել գազամատակարարման ցանցը էքստենսիվ ընդլայնելու ուղղությամբ և գազաֆիկացնել նույնիսկ ամենահեռավոր գյուղերը, հետևաբար՝ նման փաստարկ չի կարող բերվել: Թեպետ՝ այո՛, այսօր էլ կան որոշ տարածքներ, որոնք չեն գազաֆիկացվել, բայց այստեղ խնդիրն այլ է, այսինքն՝ մարդկանց գազը հասանելի չէ ոչ թե խողովակ չլինելու պատճառով, այլ բնակչության մի զգալի հատված հատկապես ձմռան ամիսներին հնարավորություն չունի գազ օգտագործել, որովհետև դրա դիմաց վճարվող սակագինը համադրելի չէ քաղաքացիների ստացած եկամուտների հետ: Մարդիկ փոխարենը աթար կամ փայտ են վառում՝ ունենալով գազի խողովակը և գազ ստանալու հնարավորությունը։ Ուստի, այստեղ խնդիրը բոլորովին այլ հարթությունում է:

– Պարոն Մարգարյան, հաշվի առնելով այս ամենը՝ այդքան աշխատակից կրճատելու «Գազպրոմ»-ի որոշումը կարո՞ղ ենք ինչ-որ ձև նաև շանտաժ համարել. հասկանալի է, որ սրա արդյունքում սոցիալական մեծ բեռ է առաջանալու:

– Դա որպես շանտաժ չէի որակի, այլ պարզապես «Գազպրոմը» համաշխարհային գիգանտ է, որն ունի բիզնես անելու իր «մշակույթը» և սպառողների հետ հարաբերվելու իր ձևը: Ի վերջո՝ կրճատելով աշխատակիցներին և աշխատավարձի ֆոնդը, «Գազպրոմը» այդ կերպ նոր արժեքի մեջ ավելացնում է շահույթի մասնաբաժինը։ Հարցը նաև բարոյական կողմ էլ ունի, և խնդիրը պետք է այս ամբողջական համատեքստում դիտարկել:

Առհասարակ, բիզնեսի տեսանկյունից, եթե կարճաժամկետ բարձր սակագին ես ֆիքսում, ապա երկարաժամկետ կտրվածքով կարող ես վաճառքի ծավալների շոշափելի անկում ու, ընդհուպ, նաև շուկան ամբողջությամբ կորցնելու ռիսկի առաջ կանգնել, առավել ևս, երբ սպառողի մոտ այլընտրանքներ կան: Իսկ այլընտրանքներ, կոնկրետ այս պարագայում, Հայաստանն ունի: «Գազպրոմ Արմենիա»-ն չպետք է մոռանա, որ Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի այլընտրանք ունի, մի քանի աղբյուրներից գազ ստանալու հնարավորություն, և անվտանգության տեսանկյունից Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել այլընտրանքային իր աղբյուրները և գազ ստանալ այլ երկրներից: Իսկ սա կարող է զսպող գործոն լինել անընդհատ բարձր եկամուտներ ստանալ ցանկացող «Գազպրոմ»-ի համար:

– Իսկ կոնկրետ որո՞նք են մեր այլընտրանքները. Իրա՞ն, Թուրքմենստա՞ն, թե՞ այլ…

– Նախ և առաջ՝ Իրանն է: Երկրորդը՝ Միջինասիական երկրներն են՝ հատկապես Թուրքմենստանն ու Ղազախստանը, որոնց հետ կարող ենք պայմանավորվել և, օրինակ, Իրանի տարածքով՝ օգտագործելով առկա կոմունիկացիաները, փոխանակման տարբերակով գազ ձեռք բերել: Ուստի, սա պետք է հաշվի առնել և պարանը միայն մի ուղղությամբ չձգել: Հարկավոր է բալանսավորված լուծումներ գտնել. այո՛, պետք է գնալ այս շուկայի ազատականացմանը, պետք է գնալ միասնական բորսայի ձևավորմանը, որպեսզի երկիրն, ի վերջո, հնարավորություն ունենա ինքնուրույն քաղաքականություն վարել: Այլապես վերցնել և ինչ-որ կասկածելի պարտքի դիմաց ուզուրպացնել Իրանից եկող գազաբաշխիչ համակարգը և դա դարձնել երկրի վրա ճնշում գործադրելու լծակ՝ դա անընդունելի է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում