Բժիշկները կարողացել են կայունացնել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի վիճակը՝ գրում է mk.ru-ն:
Մինչդեռ Օմսկի շրջանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ քաղաքական գործչին Օմսկից տեղափոխելու հարցը դեռևս չի դիտարկվում:
Նաև տարածաշրջանի առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտել է, որ խորհրդատվությանը կարող են ներգրավվել երկրի առաջատար մասնագետներ, թեպետ դրա անհրաժեշտությունը դեռ չկա: