Լուրեր
Աշնան սկզբին հազարավոր մարդիկ կարող են դառնալ գործազուրկ. ինչ է սպառնում ՓՄՁ-ներին
  • 10:00
  • 2020-08-20
  • Դիտումներ՝ *

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի հեռանակարների մասով՝ հատկապես սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ։

Համավարակն ինչպե՞ս ազդեց Հայաստանի տնտեսության վրա, ի՞նչ բացթողումներ ունեցանք և ի՞նչ կորուստներ գրանցեցինք այս ամիսներին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Ես կուզեի, որ անցյալով չպատասխանենք հարցին, որովհետև դեռ ազդեցությունները գնահատվում են և դեռ շարունակվում են։ Ինչքան էլ համավարակի տեմպերը նվազել են, այնուամենայնիվ, դա դեռ չի նշանակում, որ աշխարհի տնտեսության և, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա թուլացել է նրա ազդեցությունը։ Բացի դրանից՝ մենք դեռ չհասցրած ուշքի գալ, ենթադրում ենք, որ աշնանն այդ առումով նոր անակնկալներ են սպասվում։

Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ բացահայտ ձևով ենթարկվեցին թագավարակի խիստ ազդեցությանը։ Դրանք հատկապես սպասարկման ոլորտն են, հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջությունը։ Ազդեցությունից դուրս չեն մնացել նաև ոչ միայն արդյունաբերական ձեռնարկությունները, այլ նաև արդյունաբերական որոշ ճյուղեր։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ բացի մի քանի ոլորտից, օրինակ՝ ՏՏ ոլորտը, ինժեներինգի ոլորտը, մյուս գրեթե բոլոր ոլորտները ազդեցություն կրել են։

Պետք է նշեմ, որ այդ ազդեցությունը կրել են տարբեր կերպ, տարբեր ազդեցությամբ։ Ապրիլ ամսին մեր առաջին հետազոտությունը ցույց տվեց, որ համավարակի հետևանքով և՛ դրական, և՛ բացասական ցուցանիշներ գրանցվեցին։ Դրականներից կարող եմ ասել այն, որ ձեռնարկությունների 89 տոկոսը նշեց, որ չի պատրաստվում ազատվել իր աշխատողներից՝ չնայած որ հետագայում եղան որոշակի խնդիրներ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *