Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին ներկայացավ մամուլի ասուլիսով։ Սարգսյանը մոտ երեք ժամ պատասխանում էր լրագրողների հարցերին՝ նախապես նշելով, որ խոսելու է բացառապես Ապրիլյան պատերազմի մասին։ Ի դեպ, ասուլիսի վայրը խորհրդանշական՝ Հարսնաքար ռեստորանային համալիրն էր, որտեղ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցների կողմից սպանվել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ: