Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

235 մլն դրամի անշարժ գույքի ապօրինի «լափում». Երևանի նախկին քաղաքապետի ու այլ պաշտոնյաների կողմից փողերի լվացման հանցավոր սխեմաների մանրամասները

ՀՀ ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաների կողմից կատարված ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների ու փողերի լվացման նոր բացահայտումների մասին է հաղորդել: Բացահայտումները  հիմք են դարձել նոր քրեական գործի հարուցման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ  Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք  2009 թվականի ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը՝ 2009 թվականի մայիսի 27-ին, 2009 թվականի մայիսի 6-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ  մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Որոշ ժամանակ անց՝ 2011 թվականի փետրվարի 2-ին , 2011 թվականի փետրվարի 10-ին, 2011 թվականի հունիսի 1-ին   նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր՝ 235 միլիոն  ՀՀ դրամ արժեք ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով  հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր  գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

2020 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի նկատմամբ ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Այս գործով բացահայտված իրադարձությունների ժամանակաընթացքում Երևանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր: Նա քաղաքապետ է եղել 2009 թվականի մարտի 4-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը: Գագիկ Բեգլարյանն է եղել Երևանի առաջին ընտրված քաղաքապետը՝ ընտրվել է 2009 թվականի մայիսի 31-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում: 2009 թվականի նոյեմբերից Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ էր: Երևանի «Կենտրոն» համայնքում առկա անշարժ գույքին Գագիկ Բեգլարյանը  քաջածանոթ էր,  նա հենց «Կենտրոն» համայնքի թաղապետն էր սկսած 2002 թվականից, վերընտրվել է 2005 և 2008 թվականներին: Գագիկ Բեգլարյանը նաև սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է…

Գագիկ Բեգլարյանից առաջ Երևանի քաղաքապետ էր Երվանդ Զախարյանը՝ 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը: Իսկ 2009 թվականի ապրիլի 2-ից Երվանդ Զախարյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն էր…

Գագիկ Բեգլարյանից հետո Երևանի քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր՝ 2010 թվականի դեկտեմբերի 17 –ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 28-ը:

2011 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ  այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը:

Մանկապարտեզների շենքերի ապօրինի օտարումների, փողերի լվացման կոռուպցիոն սխեմաներում այդ շենքերը վաճառելու-վերավաճառելու հանցավոր գործընթացների  պատճառով առաջացել է մի իրավիճակ, երբ մայրաքաղաքային մանկապարտեզների քանակի էական նվազման պատճառով երեխաները մանկապարտեզներ են ընդունվում հերթագրումների եղանակով, ասել կուզի՝ ոչ բոլոր երեխաներին է հաջողվում դառնալ համայնքապատկան մանկապարտեզի սան: Երիտասարդ ընտանիքները ստիպված նյութական լրացուցիչ բեռի տակ են մտնում՝ երեխաներին տեղավորելով  բավական բարձր վարձավճարով աշխատող մասնավոր մանկապարտեզներում: Բացառված չէ, որ նման հաստատությունների որոշ մասը բացվել ու աշխատում է հենց այն կոռուպցիոն սխեմաների փողերով, որոնցում նախկին պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների առուվաճառքի առարկան պետական՝ համայնքապատկան մանկապարտեզներն էին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում