Ռուսաստանի քաղաքացիները չեն հավատում, որ Պետական դումայի դեկտեմբերյան ընտրությունները կլինեն արդար, և կարծում են, որ ելքն արդեն կանխորոշված է,- տեղեկացնում է հանրային կարծիքի ուսումնասիրության «Լևադա կենտրոնը», որը հարցում է անցկացրել ՌԴ տարածքում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Հարցվածների 53%-ը վստահ է, որ 2011 թ. «կլինի պայքարի իմիտացիա, իսկ Դումայում տեղերի բաշխումը կիրականացվի իշխանությունների կողմից»: Հարցվածների միայն 35%-ն է կարծում, թե կլինի իրական մրցակցություն: Ավելին՝ հարցվածների 59%-ն ասել է, որ խորհրդարանական ընտրությունները բյուրոկրատական կլանների պայքարն է պետական բյուջեին առավել մոտ գտնվելու համար: Հարցվածների ավելի քան կեսը վստահ է, որ ընտրությունները լինելու են «կեղտոտ» և անցնելու են խախտումներով:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 73%-ը, ցանկանում է, որ քվեաթերթիկներում վերականգնվի «բոլորին դեմ եմ» նշումը: