Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա ծուռ» կոչել․ Յուրի Տեփանոսյանի կին

«Սասնա ծռերի» գործով շարունակվում է դատական վիճաբանությունների փուլը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը և միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալներին։ Դատարանը լսեց տուժողների իրավահաջորդներին։ Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանն ուրախություն հայտնեց, որ դատաքննությունը վերջապես ավարտվում է․ «Ինչ ասես չտեսանք այս ընթացքում՝ ստախոսությունից մինչև դավաճանություն, հերոս ներկայանալու խղճուկ փորձից մինչև սպանության սուտ գաղափարներով արդարանալու ջանքեր։ Եվ այս ամբողջ խեղկատակության գլխավոր նպատակը սեփական կաշին փրկելն է, ամեն գնով արդարությունից խույս տալու ձգտումը։ Ուրախ եմ, որ այս ամենը շուտով կվերջանա, բայց տագնապներ ունեմ՝ արդարություն իրականացնողները կկարողանա՞ն մեղքի համարժեք պատիժ սահմանել, կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը, չտրվել հայրենասիրության ու ապստամբության մասին բարբաջանքներին։ Ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ ապստամբություն սրանք իրենց «Սասնա ծուռ» են կոչում, որը նորից սուտ ու կեղծիք է։ Ո՞ր մի Սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա և սպանում դրա պահապաններին։ Սասունցի Դավիթը նույնիսկ թշնամուն քնից հանում, որ անմեղ արյուններ չթափեր, իսկ սրանք սպանել են արյունակիցներին, վիրավորել և սպանել, բժիշկ պատանդ առել, բանկոմատից փողեր գողացել։ Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա ծուռ» կոչել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում