Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

ԲՀԿ խմբակցության պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցվել

Ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկված ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են 2008-2009թթ և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր շուրջ 1մլրդ 361մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր: ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008 թվականի ընթացքում N ՍՊ ընկերությունը տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ու նույն նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս սեփականությունը հանդիսացող ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5840քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով։

Այնուհետև, տվյալ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը և նախարարության նշված ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտելով օրենսդրության պահանջները, առանց ընկերության կողմից՝ նմանատիպ խոշոր գործարքների համար պարտադիր համարվող գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու, կազմակերպել են հիշյալ անշարժ գույքն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ Կառավարության 31.07.2008թ. և 12.03.2009թ. որոշումներով ուղղակի վաճառքի եղանակով ընկերությանը պատկանող՝ 1.261.017.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված՝ վերոնշյալ անշարժ գույքերն ընդամենը 661.388.800 ՀՀ դրամ գումարով օտարվել են ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 599.628.200 ՀՀ դրամ նյութական վնաս։ Միաժամանակ, նույն գործառույթների շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը, N ՍՊԸ իրավասու աշխատակիցների օժանդակությամբ, 27.12.2008թ. կազմակերպել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ին պատկանող՝ Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ, Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքերը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Ապա 20.03.2009թ. և 25.03.2009թ. օտարված գույքերը ձևական առուվաճառքների պայմանագրերով ձեռք են բերվել նախկին նախարարի ընտանիքի անդամների անվամբ: Այսինքն` այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակվել են ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 46.651.666 ՀՀ դրամի անշարժ գույքերը:

Նմանատիպ առերևույթ չարաշահումներ կատարվել են նաև 2014-2015թթ. ընթացքում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ այլ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի օտարման գործընթացում: Մասնավորապես, պարզվել է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն ու նույն նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հասարակական կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագիր չներկայացնելու պայմաններում, խախտելով օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջները, կազմակերպել են նշված ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5493,63 քմ մակերեսով հողամասը հասարակական այդ կազմակերպությանն օտարելու գործընթացը:

Արդյունքում ՀՀ կառավարության 04.09.2014թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով ԲԲԸ-ին պատկանող՝ 325.086.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 45.882.797 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՀԿ-ին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 279.203.203 ՀՀ դրամի նյութական վնաս։ Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարն ու «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, օրենսդրության խախտման նույնպիսի պայմաններում կազմակերպել են ք.Երևան Ահարոնյան փողոցի, այլ հասցեում գտնվող 7556,2 քմ մակերեսով հողամասը և 1452,2 քմ մակերեսով թիվ 3 լաբորատորիայի շենքը NN ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 17.09.2015թ. որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով 562.702.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 127.048.351 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՍՊ ընկերությանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 435.653.649 ՀՀ դրամի նյութական վնաս։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և դրան օժանդակելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննչական ենթակայության կարգով քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում