Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Ստեփանակերտում Վանեցյանի հանդիպումների ժամանակ բացառում եմ որևէ քննարկում, որը կառնչվի Հայաստանի ներքաղաքական կյանքին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են, տարբեր հանդիպումներ են ունեցել։ Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ, արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև Արցախի մի քանի  գեներալների հետ։ Վանեցյանի գերխնդիրը, սակայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելն է, որը, սակայն, առ այսօր նրան չի հաջողվել։ Ու թեև երեկ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը մի քանի լրատվամիջոցի ասել էր, որ իր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում նախատեսված չի եղել, այդուամենայնիվ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման առաջարկ եղել է, սակայն «նախագահը ծանրաբեռնվածության պատճառով դեռևս չի կարողացել հանդիպել «Հայրենիք» կուսակցության անդամների հետ»։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։

Պարոն Աթանեսյան, մի քանի օր է՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը Արցախում է և հանդիպումներ է ունենում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ այլ անձանց հետ։ Ձեր կարծիքով՝ այս հանդիպումների իրական նպատակը ո՞րն է։

– Պարոն Վանեցյանը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ բազմիցս եղել է Արցախում, այստեղ ունի մարդկանց որոշակի շրջանակ, որոնց հետ ծառայության, աշխատանքի բերումով շփվել է։ Հիմա, ըստ երևույթին, որպես նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավար Արցախում փորձել է քաղաքական խորհրդատվություններ անցկացնել՝ որոշ ուժերի հետ իր հետագա անելիքներում  ճշգրտումներ, սրբագրումներ  անելու համար։ Ընդ որում, պետք է  առանձնացնել այն հանգամանքը, որ պարոն Վանեցյանը հանդիպել է նաև Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ։

Ինչպես նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

– Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումը պաշտոնապես ներկայացված էր որպես երկու կուսակցությունների հանդիպում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» և Արթուր Վանեցյանի գլխավորած  «Հայրենիք» կուսակցությունների քաղաքական խորհրդի անդամների հանդիպում էր դա։ Այսինքն՝ պարոն Բաբայանը պարոն Վանեցյանին հանդիպել է ոչ որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, այլ որպես «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ։

Դուք առանձնացրիք Արցախի ԱԺ նախագահի հետ հանդիպումը։ Ի՞նչ էր այդ հանդիպումը նշանակում, և ի՞նչ կարող էին քննարկել Արցախի ԱԺ նախագահն ու ՀՀ իշխանությանն ընդդիմացող Արթուր Վանեցյանը։

– Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումը Վանեցյանի հետ ազդակ էր, որ Արցախի օրվա իշխանությունները պարոն Վանեցյանի նկատմամբ ընդգծված հակակրանք չունեն, ինչը, դժբախտաբար, փորձ է արվում ներկայացնել որոշ լրատվամիջոցներով։ Ես կարդացի, որ վարչապետ Փաշինյանը մարդիկ է գործուղել Արցախ, որպեսզի  նրանք հետևեն Արցախի իշխանությունների վարքին և այլն։ Նման ենթադրությունների կարիք չկա։ Եղել է  պաշտոնական ընդունելություն Արցախի Ազգային ժողովի նախագահի մակարդակով, ինչը խոսում է այն մասին, որ Արցախում իշխանությունը պատրաստ է լսել նաև այսօրվա  Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին։ Իհարկե, եթե խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Արցախի խնդրի կարգավորման  ներազգային կոնսենսուսին, ընդհանուր մոտեցման մշակմանը։ Ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանի հանդիպումները ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ այլ հանդիպումներ ընթացել են այս օրակարգով՝ արտաքին մարտահրավերներ, արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործիքակազմեր, մեխանիզմների որոնում և հնարավորինս ընդհանուր տեսակետի ձևավորում։

Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ Հայաստանի  ներքաղաքական վիճակին, իշխանություններին վերաբերող հարցեր չեն եղել հանդիպումների, քննարկումների առարկա։  

– Ես մոտիկից ծանոթ չեմ այդ հանդիպումների բովանդակությանը, բայց դատելով այսօր Արցախի իշխանության որդեգրած քաղաքականությունից՝ ես բացառում եմ Ստեփանակերտում որևէ քննարկում տեղի ունեցած լինի, որը կառնչվի Հայաստանի ներքաղաքական  կյանքին՝ թե՛ Արթուր Վանեցյանի ունեցած հանդիպումների ժամանակ, թե՛ դրանից առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցած հանդիպումներում։ Ես դա բացառում եմ։ Ընդհանրապես մինչ այդ էլ Արցախում հակափաշինյանական տրամադրություններ չեն եղել, լրատվամիջոցների, փորձագիտական հանրության նման գնահատականներն էլ իրականությանը մոտ չեն։ Դրանք իրականությունից հեռու էին ինչպես նախկին իշխանության ժամանակ, այնպես էլ, առավել ևս, ներկա իշխանությունների պարագայում։ Արցախի ներկա իշխանությունների պարագայում պարզապես բացառվում են Արցախում հակափաշինյանական տրամադրությունները։

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ Վանեցյանի՝ Արցախ կատարած այցը նաև որոշակի ստուգողական նպատակ էր հետապնդում՝ հասկանալու համար, թե Արցախում իրենք աջակցություն ունե՞ն, թե՞ ոչ, համակիրներ ունե՞ն, թե՞ ոչ։

– Եկեք հարցին մոտենանք այն տեսանկյունից, որ պարոն Վանեցյանը գեներալ է և Արցախում հանդիպել է մի քանի զինվորականների։ Դրանում զարմանալի, արտառոց ոչինչ չկա։ Եթե  ճանապարհ անցած մարդիկ հացի սեղանի շուրջ հավաքվել են և զրուցել են, ապա դրանում ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում