Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բուհերի բակալավրի հեռակա ուսուցման ընդունելությունը տեղի կունենա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Ընդունելությունը կազմակերպում է յուրաքանչյուր բուհ առանձին՝ բուհի ներսում։ ԳԹԿ-ն այս գործընթացին մասնակցություն չունի, սակայն ընդունելության համար կարող է հիմք հանդիսանալ նաև միասնական քննություններից ստացած գնահատականները։
Ընդունելության, բաժինների ու պարտադիր քննությունների մասին յուրաքանչյուր բուհ առանձին կտեղեկացնի։