Լուրեր
Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերությունը 1 մլրդ 36 մլն դրամ չվճարված հարկային պարտավորություն ունի
  • 12:35
  • 2020-08-18
  • Դիտումներ՝ *

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպանները ներկայացրին երկու միջնորդություն։

Պաշտպանները դատական քննության ընթացքում միջնորդել են թույլատրել «Արա եւ Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները։ Դատարանին ներկայացվեց ընկերության բանկային հաշիվների դրամարկղի մնացորդի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ հունվարի 15-ին փոխվեց։ Նրա առողջական վիճակն այդ օրերին ծայրահեղ ծանր էր. գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

  • Դիտումներ՝ *