Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

100 հազար և ավելի. որքան գումար է պետք երեխային դպրոց ուղարկելու համար

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասապրոցեսը սկսելու լուրն անչափ ուրախացրել է ծնողներին։ Անին պատրաստվում է դասապրոցեսը սկսելուն պես երկու երեխային էլ ուղարկել դպրոց։ Երեխաներից փոքրը՝ Աննան, առաջին դասարան է հաճախելու։ Նարեն արդեն երրորդ դասարանում է։

Անին հոգնել էր հեռավար դասապրոցեսից՝ խոստովանում է, որ օնլայն դասերն անարդյունավետ էին, ինչպես նաև խիստ հոգնեցուցիչ ու նյարդայնացնող՝ հատկապես ծնողների համար։ Դասապրոցեսը դպրոցներում սկսելն, ուրախացուցիչ լինելուն զուգահեռ, նաև խիստ ծախսատար է:

Երեխային առաջին դասարան ուղարկելը՝ առավել պատասխանատու։ Անին արդեն Աննայի համար գնել է պայուսակ, որոշ գրենական պիտույքներ, կոշիկ, բայց սեպտեմբերմեկյան գնումները դեռ չի ավարտել։ Կոնկրետ բյուջե չի առանձնացրել երեխաների սեպտեմբերմեկյան գնումների համար։

«Կոնկրետ մի գումար չեմ առանձնացնել այդ գնումների համար։ Պետք է առնեմ մի քանի հագուստ միայն, մնացածը գնում եմ ընթացքում՝ ըստ անհրաժեշտության, որովհետև մի ուսուցիչն ասում է կանաչ տետր առեք, մյուսն ասում է՝ շագանակագույն առեք, հաջորդ տարի ասում են՝ չէ, նորից կանաչը առեք։ Սուր ծայրով գրիչ առեք, ոչ թե բութ։ Հետևաբար՝ շորից ու կոշիկից բացի, շատ բան միանգամից չեմ գնում»,- մեզ հետ զրույցում ասաց Անին։

Ինչ վերաբերում է դպրոցական պարագաների գներին, ապա, մեր զրուցակցի խոսքերով, ամեն ինչ շատ տարբեր է, լայն ընտրություն կա ամեն ինչի, կան և՛ մատչելի, և՛ թանկ պարագաներ։ Ընտրության հարց է։ «Մարդ կա 50-60 հազար դրամ է ծախսում սեպտեմբերի 1-ի համար, մարդ էլ կա՝ 100 հազար և ավելի։ Ամեն ինչի էժանն էլ կա, շատ թանկն էլ կա, սկսած գրիչից, վերջացրած պայուսակով։ 5 հազարանոց պայուսակ էլ կա, 25 հազարանոց էլ։ Պետք է ընտրել ըստ հնարավորության։ Ես իմ երեխաների համար պայուսակները գնել եմ յուրաքանչյուրը 6 հազար դրամով։ Իմաստ չեմ տեսնում 20-25 հազարով գնել պայուսակներ, որը հատկապես տարրական դասարանի երեխաները կրել չեն կարողանում՝ ակերով, տարբեր գրպաններով։ Պետք է ընտրել հարմարավետ տարբերակ»,- ասաց մեր զրուցակից մայրիկը։

Կարինեն ևս իր որդուն՝ Արմանին առաջին դասարան է ուղարկելու։ Նա որոշակի գումար առանձնացրել է արդեն, հատուկ պատրաստվում է շուկաներում և խանութներում դպրոցական պարագաների լայն տեսականի հայտնվելու օրերից սկսել գնումները։ «Դե, մի 2-3 տաբատ պետք է գնեմ, յուրաքանչյուրի համար 6-7 հազար եմ նախատեսել, վերնաշապիկներ մի քանի հատ, սպորտային համազգեստ, սպորտային կոշիկ, կոշիկ, պայուսակ, նաև մի քանի գրենական պիտույքներ՝ գրչատուփ, տետրեր, գրիչ, մատիտ և այլն։ Մնացածը արդեն ընթացքում կգնենք, երբ հասկանանք՝ էլ ինչ է պետք»,- ասաց Կարինեն՝ խոստովանելով, որ նախորդ տարիների համեմատ որոշակի գնաճ նկատում է։ «Չգիտեմ, գուցե այս համավարակով է պայմանավորված, առևտուր չկա, ու առևտրականներն էլ օգտվելով այս առիթից ու մտածելով, որ առևտուր կլինի, մի քիչ թանկացրել են, բայց հաստատ նախորդ տարիներ համեմատ տարբերությունը զգացվում է։ Ես նախընտրում եմ շուկաներից գնումներ անել ու տեսնում եմ այդ տարբերությունը։

Խանութներում, մոլերում, բնականաբար, շատ ավելի թանկ են նույն դպրոցական պարագաները, հագուստը։ Նոր տեսականիի բաժնում արդեն գները նկատելի բարձր են»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտավոր 100 հազար է առանձնացրել սեպտեմբերմեկյան գնումների համար, բայց գիտի՝ էլի գումար է պետք գալու դասապրոցեսը սկսելուց հետո, երբ պարզ դառնա, թե էլ ինչ է պետք։

Մոլերում և որոշ խանութներում արդեն նշմարվում է դպրոցական իրերի տեսականի։ Շուկաներում դեռ չեն շտապում, դասերը սկսվում են սովորականից 15 օր ուշ, իսկ ծնողները սովորաբար այդ գնումները հետաձգում են օգոստոսի վերջին օրեր։

Շուկաներից հիմնական գնումներ անողները գալիս են մարզերից։

Արդեն 20 տարի և ավելի սեզոնին Թուրքիայից ապրանք բերող տիկին Սուսաննան, սակայն, տարակուսած է, որ այս տարի առևտուր չի լինելու սպասվածի պես։ Կորոնավիրուսը մարդկանց ձեռքը փող չի թողել՝ խոստովանում է։ Էդ սպասումներով էլ դեռևս դպրոցական հագուստ և այլ պարագաներ չեն շտապում ցուցադրել իրենց տաղավարում։ «Օգոստոսի վերջ մի քանի բան ծախենք, թե չէ։ Մեծ առևտրի հույս չկա»,- ասաց տիկին Սուսաննան։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում