Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ունենք աննախադեպ ճգնաժամ. պետություն-մասնավոր գործընկերությունը տարբեր ոլորտներում դեռևս չիրացված ներուժ ունի»

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի ճգնաժամը չի խանգարել բիզնես հիմնելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցներին կատարել առաջին քայլը և պետական ռեգիստրում գրանցել իրենց նոր ընկերությունը: Ավելին՝ այս տարվա մայիս և հունիս ամիսներին (արտակարգ դրության և սահմանափակումների պայմաններում) սկզբնական գրանցումների քանակը գերազանցել է նախորդ տարիների նույն ամիսների ցուցանիշները։

Եվ այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ԱՁ (անհատ ձեռնարկատերերի) պարագայում պատկերն այսպիսին է. մարտին գրանցվել է 1538 ԱՁ՝ նախորդ տարվա մարտի 1908-ի դիմաց, իսկ ապրիլին նոր գրանցված ԱՁ-ների քանակը նվազել է մի քանի անգամ՝ նախորդ տարվա 1908-ից հասնելով 396-ի։ Նկատենք, սակայն, որ ապրիլ ամիսը մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ամենախիստ սահմանափակումների ժամանակահատվածն էր։

Մայիս և հունիս ամիսներին, սակայն, աճի միտումը վերականգնվել է: Մասնավորապես՝ 2020-ի մայիսին գրանցվել է 2247 ԱՁ՝ նախորդ տարվա մայիսի 1912-ի դիմաց, իսկ հունիսին գրանցվել են 2483 նոր անհատ ձեռնարկատերեր՝ նախորդ տարվա հունիսի 1616-ի դիմաց։

ՍՊԸ-ների (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ) դեպքում նույն պատկերն է՝ այն տարբերությամբ, որ չնայած մայիսին գրանցումների քանակն աճել է, սակայն լիարժեք վերականգնման մասին կարող ենք խոսել հունիսից։ Մյուս կողմից էլ, ՍՊԸ-ների դեպքում նոր գրանցումների քանակի նվազում սկսել էր գրանցվել ոչ թե մարտից, այլ ապրիլից։

Ապրիլին նոր գրանցված ՍՊԸ-ների քանակը կազմել էր ընդամենը 158` նախորդ տարվա ապրիլի 643-ի դիմաց։ Սակայն մայիսին գրանցումները սկսեցին ավելանալ, և այդ տարբերությունը կրճատվեց։ Իսկ հունիսին սկզբնական գրանցում ստացած ՍՊԸ-ների քանակը կազմեց 696` 76-ով ավելի, քան նախորդ տարվա հունիսին։

Նոր գրանցված ՓԲԸ-ների (փակ բաժնետիրական ընկերություն) քանակը նախորդ տարվա մարտ-հունիսին կազմել է 47, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 25։

Իսկ ԲԲԸ-ների (բաց բաժնետիրական ընկերություններ) դեպքում պատկերը հակառակն է՝ նախորդ տարվա մարտ-հունիսին՝ 2, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/2121/88/21218867.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

– Պարոն Քթոյան, նախ կխնդրեմ գնահատել վերոնշյալ ցուցանիշները. ըստ Ձեզ՝ սա ինչպիսի՞ դինամիկա է և ինչի՞ մասին է խոսում:

– Նոր տնտեսվարող սուբյեկտների հիմնումը միշտ դրական, ողջունելի և ոգևորող երևույթ է: Դրա պատճառները տարբեր կարող են լինել: Դրանց թվում կարելի է նշել գործարար միջավայրի բարելավումը, բիզնեսին խոչընդոտող որոշ առանցքային խնդիրների հաղթահարումը կամ մեղմումը, մրցակցային միջավայրի բարելավումը: Այստեղ նաև լուրջ մշակութային տեղաշարժի մասին կարելի է խոսել` հասարակությունում աստիճանաբար ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր իրենց բարօրությունը պահանջում են ոչ թե պետությունից, այլ հակված են սեփական ուժերով ստեղծելու իրենց աշխատատեղը, իրենց ապագան: Սա միայն դրական կարելի է համարել:

Եվ ընդհանրապես, պետք է նկատի ունենանք, որ կամայական բիզնես` լինի փոքր, թե մեծ, ռիսկային գործունեություն է: Եվ նոր բիզնես միավորների հիմնումը նշանակում է, որ մի կողմից այդպիսի ռիսկերի նվազում է արձանագրվում, մյուս կողմից էլ` ավելանում են մարդիկ, որոնք պատրաստ են մեր տնտեսությունում ռիսկ ստանձնել, փող, ժամանակ, ջանքեր ներդնել: Այդպիսի պատրաստակամությունը կարող ենք մեկնաբանել, որ մարդիկ պարզապես հավատում են երկրի ապագային: Պետք է ընդամենը հիշել, որ երեք կամ հինգ կամ էլ տասը տարի առաջ հասարակության ներսում տրամադրությունները բոլորովին այլ էին:

– Այս վիճակագրությունն, օրինակ, անձամբ Ձեզ՝ որպես տնտեսագետի, գոհացնո՞ւմ է, թե՞ կցանկանայիք այլ տեմպ, այլ պատկեր տեսնել:

Աճի փաստն ինքնին գոհացուցիչ է: Սա նշանակում է, որ մենք աստիճանաբար դուրս ենք գալիս համավարակի պարտադրած ճգնաժամից: Իսկ աճի տեմպերի մասով դժվար է դատողություն անելը: Չեմ կարծում, թե մենք գտնվում ենք լավագույն կամ օպտիմալ հետագծի վրա, կամ էլ դժվար է պատկերացնել դիտարկվող ցուցանիշների աճի ավելի բարձր տեմպ: Իհարկե, տեսականորեն կարող էր իրավիճակը շատ ավելի լավը լինել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ իրականությունը շատ ավելի բարդ է, բազմաշերտ, նրբերանգներով հարուստ, քան կարող է երևալ տեսական դատողությունների կամ նույնիսկ ամենաբարդ մոդելների պրիզմայով։ Ունենք իր բնույթով աննախադեպ ճգնաժամ, նաև` նախորդ տարիներից ստացված ծանր ժառանգություն, ինստիտուտները հընթացս բարեփոխելու, քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերը կայունացնելու, հանրության մտածողության խոր շերտերում հանգրվանած արատների դեմ պայքարելու անհրաժեշտություն՝ համակցված փորձի, կարողությունների պակասով։ Այս ամենը գրեթե անհնարին է դարձնում ռեսուրսների լավագույն օգտագործման եղանակով աճի ապահովումը, որքան էլ փորձագիտական հանրույթի առանձին ներկայացուցիչներ դրա անհրաժեշտության մասին խոսեն։

– Իսկ պաշտոնական այս վիճակագրությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ մարդկանց մոտ Հայաստանում բիզնես հիմնելու ցանկությունը կամ շահագրգռվածությունն աճել է. եթե այո, ապա ի՞նչ գործոններ են դրան նպաստել, եթե ոչ, ապա ինչո՞ւ, ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին:

– Բիզնեսով զբաղվելու շահագրգռվածության աճը մի կողմից գործարար դաշտում ռիսկերի նվազմամբ է պայմանավորված, մյուս կողմից՝ բիզնեսով զբաղվելը որպես սեփական բարեկեցությունն ապահովելու, բիզնեսի միջոցով սեփական գաղափարները կյանքի կոչելու մտայնության խորացումը հանրության շրջանում։ Ի վերջո, որքան էլ առանձին փորձագետներ, տնտեսագետներ կամ քաղաքագետներ համարեն, որ հետհեղափոխական շրջանում հեղափոխականությունը՝ մասնավորապես տնտեսության մեջ, բավարար ակտիվություն չունի, այնուհանդերձ գործարար միջավայրի բարելավմանը նպաստած, վերջին տարիներին արված քայլերը շոշափելի արդյունք ապահովել են։ Խոսքը հարկային վարչարարության, մաքսային ընթացակարգերի բարելավման, մրցակցային միջավայրի առողջացման, արհեստական մենաշնորհների վերացման, համակարգային կոռուպցիայի հաղթահարման, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության աստիճանի բարձրացման և նմանատիպ այլ քայլերի մասին է, որոնք իրենց համակարգային ամբողջության մեջ ձևավորում են ավելի առողջ, նպաստավոր գործարար միջավայր։

– Պարոն Քթոյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանում բարելավվել բիզնես միջավայրը, ներդրումային դաշտը. մենք այս առումով առաջընթաց ունե՞նք արդյոք:

– Հայաստանում գործարար միջավայրի բարելավման կարևոր ցուցիչ է տարբեր հեղինակավոր միջազգային կառույցների, պետական և ոչ կառավարական հաստատությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների աճը։ Օրինակ՝ երկրում ժողովրդավարության մակարդակը գնահատող մի շարք ինդեքսներով 2019-ի ընթացքում Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել, իսկ ժողովրդավարության սկզբունքների արմատավորումն ընդհանրապես գործարար միջավայրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում։ Հայաստանում բարելավվել է տնտեսական ազատության մակարդակը։ «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել ենք 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 հորիզոնականով։ Նույնպիսի տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020 թվականի ցուցիչով՝ 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով՝ տնտեսական և 30 հորիզոնականով՝ կառավարման չափորոշիչներով: «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքը՝ դառնալով ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը։

Այսօրինակ գնահատականների շարքը բավականին տպավորիչ է և Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների կարևոր արձանագրումն է հանդիսանում։ Կարևոր է նաև, որ նշված կառույցների, ինստիտուտների կարծիքը ուղենիշային է գործարարների մի ստվար հատվածի համար։ Ի վերջո, եթե վերադառնանք հարցազրույցի սկզբում ներկայացված տեղեկատվությանը՝ հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների մասով, ապա դա ևս գործարար միջավայրի բարելավման, առողջացման կարևոր վկայություն է։

Կառավարության քաղաքականության քննադատները, որպես գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ արված քայլերի անարդյունավետության վկայություն, առավել հաճախ սիրում են հիշատակել օտարերկրյա ուղղակի ներդրումների համեմատաբար ցածր մակարդակը։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ ներդրումային օբյեկտները ներկայիս Հայաստանում անհամեմատ պակաս են, քան 10 կամ 20 տարի առաջ։ Եվ բացի դրանից՝ հիմա մենք պետք է ներդրումներ ներգրավենք ոչ թե ընդերքի շահագործման և օգտակար հանածոների արդյունահանման, այլ մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործմամբ նորարարական գաղափարների կենսագործում ենթադրող ոլորտներում, ինչը, առավել շահավետ ու հեռանկարային լինելով հանդերձ, միաժամանակ նաև չափազանց բարդ ու աշխատատար է։

– Իսկ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը հեշտացե՞լ է. այս համատեքստում հատկանշական է, որ, երբ զրուցում ենք տարբեր ոլորտների գործարարների հետ՝ նրանք այս մասով մի շարք խնդիրներ են մատնանշում՝ սկսած դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունից, օրենսդրական թերի դաշտից՝ ընդհուպ մաքսային բյուրոկրատիա: Մինչդեռ կառավարությունը՝ վարչապետի մակարդակով, անընդհատ խոսում է այստեղ բիզնես հիմնելու ու աշխատատեղեր բացելու մասին:

– Գործարարությամբ զբաղվելու հեշտ կամ դժվար լինելը հարաբերական է, իհարկե։ Գործարարությունն ի սկզբանե հեշտ գործ չի կարելի համարել։ Եթե հեշտ լիներ, ապա բոլորը գործարար կդառնային։ Հաջողակ գործարարները, սովորաբար, օժտված են լինում մի շարք էական, ես կասեի՝ նույնիսկ բացառիկ հատկանիշներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել յուրաքանչյուր գործարարի առաջ ծառացող խնդիրները։ Իսկ դրանք կան թե՛ մեր նման տնտեսություններում, թե՛ զարգացած, կայացած տնտեսական համակարգերում։ Չեմ կարծում, թե, օրինակ, ԱՄՆ-ում, Ճապոնիայում կամ էլ եվրոպական զարգացած տնտեսություններում գործարարությունը հեշտ է տրվում, կամ էլ այնտեղ խնդիրներ չեն հաղթահարվում։ Ես կասեի՝ հակառակը։ Այնտեղ, օրինակ, արտադրություն նախաձեռնելը, կազմակերպելը, իրականացնելը, շուկա մտնելն ու շահութաբեր գործունեություն ծավալելը ավելի դժվար կարող է լինել, քան մեզ մոտ։ Սա՝ ընդհանրապես։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում ավելի ճշգրիտ կլինի խոսել գործարարությամբ զբաղվելու պայմանների փոփոխության մասին։ Վստահաբար, նախկինում էլ կարելի էր գտնել գործարարների, որոնք կպնդեին, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը հեշտ է՝ վճարում ես ում հարկն է, ստանում ես քո քվոտան կամ ոլորտում կոնկրետ հատված և հանգիստ աշխատում ես։ Ո՛չ մրցակից կա, ո՛չ օրենքն է խանգարում, ո՛չ էլ պետական մարմինները։ Ոմանց տեսանկյունից սա հեշտ կարելի է համարել։ Սակայն նման պատկերացումը աղճատված, ձևախեղված իրականության արդյունք է և առողջ մտածողության պարագայում ընդունելի համարվել չի կարող, այլապես 2018-ի հեղափոխությունը չէր լինի։

2018-ի մայիսից ի վեր Հայաստանում տեղի է ունենում գործարար միջավայրի համապատասխանեցում ընդունված օրենքներին և կարգավորումներին, բիզնեսի և պետական կառավարման տարանջատում, հարկային ու մաքսային ամենաթողության վերացում, մրցակցային միջավայրի առողջացում, արտոնյալ բիզնեսմենների դասակարգի վերացում և այլն։ Միով բանիվ՝ առողջ գործարար միջավայրի ձևավորում։ Ինչը, սակայն, չի ենթադրում, որ այդտեղ գործարարը խնդիրների չի բախվելու։ Այդտեղ կլինեն նաև դատական համակարգի հետ կապված խնդիրներ, մաքսային վարչարարության խնդիրներ, օրենսդրական թերություններ և այլն։ Նախկինի համեմատությամբ տարբերությունն այն է, որ նախ ակնառու է այս բոլոր ուղղություններով իրավիճակի բարելավման քաղաքական կամքի առկայությունն ու քայլերի հետևողական գործադրումը։ Բացի դրանից, կարծում եմ՝ այսօր գործարար հանրույթն ավելի շատ լծակներ ու հնարավորություններ ունի իր խնդիրները բարձրաձայնելու, լսելի դարձնելու, լուծումներ ակնկալելու համար։

Ներկա իրավիճակի կարևոր գծերից է նաև այն, որ փորձ է արվում խնդիրներին տալ ինստիտուցիոնալ և ոչ թե անհատական լուծումներ։ Այսինքն՝ խնդիրները լուծել բոլորի համար, այլ ոչ թե սահմանել այնպիսի արտոնություններ, որոնցից օգուտ են քաղելու հատուկենտ ընտրյալներ։ Թե ինչ տարածում է ունեցել այս վերջին պրակտիկան, մոտավորապես կարող ենք պատկերացում կազմել առանձին աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունից ելնելով։

Վերադառնալով գործարարների կարծիքին, պետք է նշեմ, որ իմ դիտարկմամբ՝ գերակշռում են նրանք, ում համար դրական փոփոխություններն ակնառու և շոշափելի են։ Թարմ օրինակ բերեմ՝ վերջերս մի շարք խոշոր գործարարներ հրապարակավ խոստովանեցին, որ իրենց պրակտիկայում առաջին անգամ է, որ անձնական հարաբերություններ չունեն կամ պարզապես չեն ճանաչում, օրինակ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետին կամ էլ Արարատյան մաքսատան պետին։ Իմ կարծիքով՝ սա շատ խորհրդանշական է և կարևոր եզրահանգումների առիթ է տալիս։

– Բավարա՞ր է արդյոք կառավարության աշխատանքն այս ուղղությամբ. ինչպե՞ս պետք է խթանել գործարար շրջանակներին ու հատկապես սկսնակ բիզնեսմեններին հաջողություն արձանագրելու համար, ի՞նչ քայլեր ձեռնարկվեն, որոնք մինչ այսօր չեն ձեռնարկվել:

– Հատկապես նոր հիմնվող բիզնեսների պարագայում առավել սուր խնդիրները կապված են անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, որակյալ կադրերով ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման, արտաքին շուկաներում կապերի հաստատման հետ։ Չնայած այս ուղղություններով որոշ միջոցառումներ պետական մակարդակով ձեռնարկվում են, այդուհանդերձ, դրանց մասով գործիքների բազմազանեցման, ջանքերի բազմապատկման անհրաժեշտություն է զգացվում։ Կարևորվում է նաև գործարար հանրույթի ինքնակառավարվող մարմինների ու կառավարության հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդումը, ինչը թույլ կտա առավել օպերատիվ կերպով բարձրաձայնել ծագած խնդիրներն ու լուծել դրանք։ Անհրաժեշտ է դիտվում արագացնել վենչուրային ֆինանսավորման համակարգի բարելավումը՝ պետության մասնակցությամբ հիմնադրամների ձևավորումից սկսած։ Պետություն-մասնավոր գործընկերությունը տարբեր ոլորտներում դեռևս չիրացված ներուժ ունի։ Գյուղատնտեսության ոլորտում շատ են անելիքները՝ տնտեսությունների խոշորացման, ինովացիաների ներդրման, գյուղատնտեսական արտադրության ապրանքայնացման աստիճանի բարձրացման ուղղությամբ։

Ընդհանրապես, պետք է նկատի ունենանք, որ գործարար միջավայրի բարելավման համար դեռ շատ անելիք կա։ Ներկա իրավիճակի կարևոր առանձնահատկություններից կցանկանայի շեշտել կառավարության նկատմամբ հանրային վստահության զգալի պաշարի առկայությունը, ինչը ցանկացած բարեփոխման հաջողության առանցքային նախապայման է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում