Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը շարունակվում է․ գործատուների 50 տոկոսը պատրաստվում է գնալ կրճատումների

2020 թվականի օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառումը, որը վերաբերում է համավարակի հետևանքներից առավելապես տուժած տուրիզմի ոլորտին։

Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշում կայացրեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։ Ծրագրի շահառու դարձան ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները։  Հայաստանի hյուրանոցների ասոցիացիաի գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ իհարկե սա շատ դրական քայլ է, բայց սակայն տվյալ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը։ Հետևաբար՝ միջոցառման առկա շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Դանիելյանի խոսքով՝ սահմանափակումների մեղմացումից հետո, իհարկե, ոլորտում իրավիճակ կփոխվի, սակայն դրական տեղաշարժի համար նախ հարկավոր է սահմանները բացել։ «Հյուրանոցային տնտեսությունների գործունեության մեջ փոփոխություն, իհարկե կլինի, սակայն ծավալի աճ կգրանցվի միայն սահմանների բացման դեպքում»,- ասաց Ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք հրապարակել են ոլորտում առկա վիճակը թվերով, թե քանի տոկոս աշխատատեղ է կրճատվել, տնտեսվարողների քանի տոկոսն է պահպանել աշխատատեղերը և ալն։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի անցկացրած ուսումնասիրություն արդյունքում պարզվել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվել է, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝ 34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

Ասոցիացիայի գործադիր տնօրենի խոսքով՝ միջոցառումները պետք է լինեն ոչ թե մկանվագ, այլ շարունակական։

«Մենք բազմիցս  տարբեր հանդիպումներում նշել ենք, թե ինչ քայլեր պետք է արվեն իրավիճակը թեթևացնելու համար։

Մեկը այս 23-րդ միջոցառումով նախատեսված քայլն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ օգնություն պետք է լինի երկարատև, ոչ թե միանվագ, որը 23-րդ միջոցառումով իրականացվում է, ըստ էության։ Սուբիսդավորվում է պետության կողմի։ Դա անհատույց տրվող օգնություն է։ Մեր բանակցությունների ժամանակ բազմիցս նշել ենք, որ շատ լավ է միջոցառումը, բայց, ցավոք սրտի, բավարար չէ։ Կան նաև հարկային պարտավորություններ, որոնք այս պահին վճարվում են ընկերությունների չունեցծ եկամուտից։ Այնպես որ, անհրաժեշտ է երկարատև միջոցառումների ծրագիր»,- հավելեց Լիլիթ Դանիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում