Առնվազն 200 հազար մարդ է մասնակցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցին, որը տեղի է ունեցել Մինսկում, հայտնում է Tut.by կայքը:
Ինչպես հաղորդվում է, նրանք հավաքվել են Հաղթողների պողոտայում գտնվող «Մինսկ-հերոս քաղաք» տաղավարի մոտ: Ցուցարարները վանկարկել են. «Գնա՛», «Հավատում ենք, մենք կարող ենք, մենք կանենք», «Լուկաշենկո-ավազակ»:
Լուկաշենկոյի դեմ հանրահավաքներ են տեղի ունենում նաեւ հանրապետության այլ քաղաքներում:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ արդյունքների կեղծման դեմ:
Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: