Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Բայդե՞ն, թե՞ Թրամփ․ ԱՄՆ-ի հայ համայնքը միասնական դիրքորոշում չի ունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

– Տիկին Վարդանյան, ԱՄՆ նախագահական ընտրություններին մոտ 2.5 ամիս ժամանակ է մնացել, ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը։

Ես կարծում եմ, որ դեռ վաղ է ասել, թե ինչ արդյունք կարող է լինել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում ամեն ինչ կարող է վերջին վայրկյանին փոխվել։ Դուք հարցնում եք՝ հայերն ո՞ւմ կպաշտպանեն։ Այստեղ շատ կարևոր է ասել, որ հայերը միասնական ձայն չեն տալու մեկ հոգու։ Կան հայեր, որոնք հանրապետական են, կան նաև դեմոկրատներ, կան նաև անկախ հայեր ու բազմաթիվ հարցերի շուրջ վերլուծություն անելով՝ ձայն կտան։ Կարող է որոշել՝ Թրամփին, կարող է նաև Բայդենին։ Կարող է առաջնորդվեն առողջապահության ու մարդու իրավունքների հարցերով ու, ըստ այդմ, որոշում կայացնեն։ Այս տարի շատ հետաքրքիր ընտրություններ են լինելու։

– Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Քամալա Հարիսին։ Այս որոշման շուրջ ի՞նչ կասեք։

– Ես անձնական կարծիք չեմ հայտնելու նրա մասին՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական։ Սա ոչ այն պատճառով, որ նրան հավանում եմ կամ չեմ հավանում, պարզապես մեր կազմակերպությունը չի մասնակցում, կարծիք չի հայտնում ընտրությունների կամ թեկնածուների մասին։

– Բայց նա իր հայամետ գործունեությամբ աչքի ընկե՞լ է։

– Այո, դրական բաներ արել է, համայնքի հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել՝ ինչպես և Բայդենը։ Ուստի այս իմաստով կարծում եմ՝ պետք է որ խնդիրներ չլինեն հայերի համար։ Հետաքրքիր է լինելու։ Հիմա, երբ հայտարարվել է, որ հենց նա է փոխնախագահը լինելու՝ դա շատ ակտիվություն կարող է մտցնել նաև համայնքում։

– Թրամփի վերընտրվելու դեպքում ի՞նչ սպասել հայկական հարցերի հետ կապված, նորից նույն «սառը վերաբերմո՞ւնքը»։

– Հուսով եմ՝ ոչ, բայց, ցավոք սրտի, առայժմ չեմ տեսել այնպիսի մի բան, որ կարող է ինձ հույս տալ, որ դա կփոխվի։ Ես երկար տարիներ ասում էի, որ Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձևը Ներկայացուցիչների պալատում ու Սենատում ընդունվելու է, ինձ վրա ծիծաղում էին, բայց ես վստահ էի։ Անցյալ տարի, եթե հիշում եք՝ եղավ։ Ես հույս ունեմ, որ Թրամփի վերաբերմունքն էլ կփոխվի։ Նա կհասկանա, որ Թուրքիան՝ Էրդողանը, Ալիևը իր ընկերները չեն, ու այդպիսով հենց ԱՄՆ-ի պատմությունը հերքելով իրեն պատիվ չի բերում։

– Իսկ Բայդենի ընտրվելու դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան։

– Ով էլ ընտրվի՝ առաջին հերթին պետք է հետևի ԱՄՆ ժողովրդի պահանջներին։ Պետք է տեսնեն՝ ինչպես բարելավել վիճակը, որովհետև սարսափելի ծանր վիճակ է։ Միևնույն ժամանակ պետք է նայել նաև արտաքին քաղաքականությանը։ Ես կարծում եմ, որ հայերի նկատմամբ դրական քայլեր կլինեն։ Վստահ եմ, որ Հայաստանի նկատմամբ ավելի շատ ուշադրություն կդարձվի, կարող է Հայոց ցեղասպանությունն էլ ճանաչվի, Արցախին ավելի մեծ ուշադրություն է հնարավոր՝ թե՛ առանձին ԱՄՆ-ի և թե՛ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ադրբեջանին պետք է պատժել այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում