Մահացել է Նազարբաևի 30-ամյա թոռը՝ Այսուլթանը

Լոնդոնում մահացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ հաղորդում է zakon.kz-ը:

Նախնական վարկածով՝ 30-ամյա Այսուլթան Նազարբաևի մահվան պատճառը սրտի կանգն է՝ նշվում է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մանրամասները այս պահին հայտնի չեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Այսուլթան Նազարբաևը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել: Երիտասարդը հայտարարել է, որ իր ընտանիքն իր վրա ճնշում է բանեցնում: