Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հարցված լիբանանահայերի մոտ 21,6%-ը ցանկություն էին հայտնել Հայաստան վերադառնալ․ ինչպես ճիշտ կազմակերպել նրանց վերադարձը հայրենիք

Ինչպես արդեն հայտնի է, Լիբանանից վերջին մեկ ամսում մոտ 500 հայրենակից է տեղափոխվել Հայաստան: Նրանք բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն կամ կեցության կարգավիճակ: Մեր հայրենակիցները տարբեր տարիներին Հայաստանում բնակված, այստեղի իրավիճակին ինչ-որ չափով ծանոթ մարդիկ են: Նրանցից ոչ ոք այս պահին օթևանի խնդիր չունի, մեզ տեղեկացրել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը և դրան հաջորդած արհավիրքը, թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում կարող է դեպի Հայաստան ներգաղթ տեղի ունենալ: Եվ այս պարագայում արդեն մեր հայրենակիցները կունենան տարատեսակ խնդիրներ, սկսած օթևանի, վերջացրած ինտեգրման: Այդ խնդիրները գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում: Բեյրութից հայկական պատվիրակությունը, որը նաև փաստահավաք առաքելություն ուներ բացի մարդասիրական օգնություն տանելը, վերադարձել է ու առաջիկայում հրապարակելու է տվյալներ և քննարկելու են լիբանանահայերի օգնության ու ՀՀ-ում կեցության վերաբերյալ ծրագրերի ձևաչափերը: Այս օրերին տարբեր մասնագետների կողմից մեկ մտահոգություն է հնչում, որ լիբանանահայերի դեպքում ևս տեղի չունենա այն, ինչ եղավ սիրահայերի հետ տարիներ առաջ: Նրանց մեծ մասը բախվելով անհաղթահարելի խնդիրների հետ, պարզապես լքեցին Հայաստանը։ Նրանք եկան Հայաստան առանց կոնկրետ ծրագրերի, առանց համակարգված պետական աջակցության։ Մինչ այսօր էլ սիրահայերը ունեն խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Տանաջյանի հետ, ով զբաղվել է սիրիահայերի խնդրով, ուսումնասիրել նրանց Հայաստաանում ունեցած խնդիրները, հավաքագրել դրանք։ Լուսինեի հետ փորձել ենք հասկանալ, թե օրինակ ինչ հնարավոր խնդիրների առաջ կարող են կանգնել լիբանանահայ մեր հայրենակիցները՝ հաշվի առնելով սիրիահայերի փորձը։

-Լուսինե, դուք տարիներ առաջ ուսումնասիրել ու հավաքագրել եք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են սիրիահայ հայրենադարձները։ Այժմ, երբ Լիբանանում առանց այն էլ անկայուն վիճակը ավելի է բարդացել, անխուսափելի է լինելու լիբանանահայերի ներգաղթը դեպի Հայաստան։ Հնարավոր ի՞նչ խնդիրների առաջ կարող են նրանք կանգնել։

-Եթե խոսենք վերջին տաս տարիների մասին, ապա Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ընդունում է հայերի տարբեր խմբեր, այդ խմբերից յուրաքանչյուրն առանձնահատուկ դեպք է և ունի մի շարք յուրահատկություններ փորձի կուտակման և ուսումնասիրության առումով:   Հայաստանում հայրենադարձության անընդատ վերափոխվող ու արդիականացող դիսկուրսը առկա է և գլուխ է բարձրացնում տարբեր իրավիճակների և խնդիրների համատեքստում: Հարկ է նշել, որ Հայաստան ներգաղթած խմբերի մեջ սիրիահայերի դեպքը առաձնանում էր թվաքանակով  և լայնածավալ, տարերային հոսքով: Դեռևս  մեր նախորդ հետազոտությունները ի դերև հանեցին այն փաստը, որ ՀՀ-ն պատրաստ չէր ընդունել և տեղավորել ներգաղթյալների այդ մեծ խմբին, որն ըստ պաշտոնական տվյալների շուրջ 22.000 էր, իսկ ոչ պաշտոնական թվերն ավելի շատ էին:  Ներկայումս էլ հարցը կրկին ակտուալացել է կապված հայ սփյուռքի` իր բովադակությամբ և ներուժով  յուրահատուկ` Լիբանանի հայ համայնքի հետ: Համայնքն արդեն տևական ժամանակ է իր վրա է կրում մի շարք արհավիրքներ`  թագավարակի հետ կապված համաշխարհային  ճգնաժամը, Լիբանանում տիրող անկայուն իրավիճակը և ֆինանսական ճգնաժամը, իսկ վերջին կարևոր ու ցավալի դեպքը եղավ պայթյունը: Եվ փաստորեն համայնքը, որն առանց այն էլ սուղ միջոցներով համայնքային կարևոր մարտահրավերները,  հայապահպանության և ինքնակազմակերպման խնդիրները հազիվ էր կարողանում հաղթահարել, կանգնեց  մի իրավիճակի առաջ, որը մղեց իրականացնել դեպի Հայաստան գաղթի  քայլը ավելի շուտ, քան  մտադիր էր:

-Տեղյակ եմ, որ Դուք նախկինում լիբանանահայերի շրջանում ևս հետազոտություններ եք անցկացրել, հասկանալու ինչպես է ազդել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը իրենց վրա և դեր խաղացել ՀՀ տեղափոխվելու որոշման կայացման գործում։

-Այո, բացի թվարկած  նպաստող հանգամանքները, նաև պետք է խոսեմ նախկինում (2015թ.) արված մեր հետազոտության մասին, որը եղել է բավականին ներկայացուցչական հետազոտություն լիբանանահայերի շրջանում: Այդ հետզոտության տվյալներով հարցված լիբանանահայերի մոտ 21,6%-ը մտադրության մակարդակում ցանկություն էին հայտնել Հայաստան վերադառնալ, բացի այդ լիբանահայերի մի որոշ հատված Հայաստանում կացարան և սերտ սոցիալական կապեր ունի: Հետևապես,  ըստ իս, լիբանանահայերի այս խումբը  գոնե թե մտադրության մակարդակով  ավելի պատրաստ էր հայրենադարձվելու մտքին  և միտված Հայաստանում մշտական բնակություն հաստատելուն:

-Պետությունն այս ուղղությամբ ի՞նչ պետք է անի։

-Նախկինում  ունեցած փորձի  հիման վրա`  վերլուծելով բացթողումներն ու խնդիրները, ամբողջացնելով ռազմավարական քայլերը,  ՀՀ կառավարությունը պետք է ամեն կերպ նպաստի լիբանանահայերի մեծ մասի հաաստատմանը ՀՀ-ում,  ոչ թե  լքելուն և ի տարբերություն  սիրիահայերի. Կարծում եմ, եթե լուծվեն այն խնդիրները որոնք առաջացան սիրիահայերի պարագայում, ՀՀ-ում լիբանանահայերի մշտական բնակությունը շատ ավելի հեշտ հաղթահարելի է:

Ի տարբերություն սիրիաայերի մեծ խմբերի մենք ներկայումս տեսնում ենք լիբանանահայերի փոքր կազմակերպված խմբերի հոսքեր, ինչը ավելի հնարավոր է դարձնում Հայաստանում տեղավորման,  նրանց անցնցում ադապտացման և  փուլային ինտեգրման խնդիրների հաղթահարումը:  Ըստ հայտարարված նպատակների Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործառույթներից մեկն է  առաջարկություններ մշակել  հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ուղղությամբ: Ներկայումս սակայն այս գործընթացը սաղմնային փուլում է, կարելի է ասել: Կառավարության կողմից ավելի բաց և աջակցության պատրաստակամության կոչերը ևս կարևոր են, սակայն կրկին կա ռազմավարության պակաս և կոնկրետ մշակված ծրագրային փաթեթների անհրաժեշտություն:  Այսինքն, հայրենադարձության ռազմավարության ամբողջական փաթեթեը թերևս ընթացքի մեջ է, բայց դեռևս վերջնական և հստակ ձևով հանրայնացված ի գործ դրված չէ: Դեռևս չի լուծվել հայրենադարձի կարգավիճակային խնդիրը, որը կարևորել էինք նաև նախկինում արված հետազոտության  ընթացքում:  Եվ եթե այսրոպեական լուծում չունենա հայրենադարձների ինտեգրման ռազմավարության մշակումն ու ներդնումը, ապա ցավով պետք է նշել, որ այս ներգաղթը նորից կկրի իրադարձային բնույթ, ինչը նորից կհանգեցնի անկառավարելի խնդիրների և ինտեգրման հետագա դժվարությունների:

-Ձեր ուսումնասիրության փորձից ելնելով, կասե՞ք, թե ի՞նչ խնդիրների են բախվում սփյուռքահայերը Հայաստան տեղափոխվելուց հետո։

 -Լայն կտրվածքով դիտարկելիս  վերադարձի միգրացիայի քաղաքականության ուսումնասիրություններն առհասարակ  ենթադրում են, որ «վերադարձը» պետք է դիտարկել որպես միգրացիոն շրջափուլի մի մաս, քանի որ վերադարձի պատրաստակամությունը կապվում է առաջին հերթին արտագաղթի պատճառների և հյուրընկալող երկրում միգրանտի հետագա փորձառության հետ:  Այս առումով առաջարկվում է վերադարձի միգրացիան վերլուծելու և ծագման երկրում վերահարմարման եռաստիճան մոտեցում: Առաջին փուլը ներառում է մինչ ներգաղթի պայմանները, երկրորդ փուլը նայում է միգրացիայի մինչ այդ եղած փորձին, իսկ երրորդը վերլուծում է ներգաղթյալների հետվերադարձի պայմանները, հնարավորությունները: Փաստորեն այն սփյուռքահայերը, ովքեր տեղափոխվում են էթնիկ հայրենիք պրակտիկ մակարդակում ունեն մի քանի փուլային խնդիրներ: Վերջերս  մեր կողմից իրականացված մի հետազոտության մեջ ևս անդրադարձել ենք այդ փուլային խնդիրներին (Հայրենադարձների ինտեգրման խնդիրները հայրենիքում (սիրիահայերի օրինակով) «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» դրամաշնորհային ծրագիր): Թեթև անդրադարձ կատարեմ դրան ևս,   իդեալական պայմաններում մենք գործնականում  պետք է ունենանք նախապատրաստական փուլ, ֆիզիկական տեղափոխության փուլ, անցումային փուլ և վերահարմարման փուլ:  Մեր նախորդ բոլոր հետազոտությունները թույլ են տալիս շեշտել, որ այս բոլոր փուլերում էլ Հայաստանում սփյուռքահայերի մետ առաջանում են որոշակի խնդիրներ, և որոնց անլուծելիության  պատճառով շատ հաճախ ընդհատվում է այս շղթայի փոխկապակցվածությունն ու սահունությունը: Իսկ ինտեգրման հարթ ընթացքի համար այս փուլերի հերթականությունն ու շարունականությունը կարևոր է:

Կամ, օրինակ նախապատրաստականան փուլում, երբ  հայերնադարձը/սփյուռքահայը նախօրորք պետք է  հավաքագրի տեղեկատվություն տարբեր օղակների, պետական կարգավորումների մասին, իրեն տրվող  արտոնությունների, կամ խորհրդատվական ծառայութունների վերաբերյալ նախքան մուտք գործելը ՀՀ, նույնիսկ Հայաստանում չի կարողանում ստանալ այդպիսի ինֆորմացիա: Վերջինս անհրաժեշտաբար պետք է   իրականացվի պետության կողմից, հատուկ մշակված քայլերով և  խողովակներով: Ներկայումս էլ մենք տեսնում ենք արդեն առանձին լիբանանահայերի դեպքեր, ովքեր բողոքում են անտեղյակությունից և ուղղորդված չլինելուց:  Կամ օրինակ անցումային փուլը, որը վերաբերում է ժամանակավոր բնակության և աշխատանքային զբաղվածության  խնդիրների լուծմանը, արտոնությունների տրամադդրմաանը ևս բացակայում է: Այստեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենան պետությունը և պետական ենթակառուցվածքները: Սա նաև կնպաստի, որպեսզի  լինի  ապակենտրոն մոտեցում և տեղաբաշխում: Տեղաբաշխման առումով, ըստ ուսումնասիրությունների տվյալների, սիրիահայերի մեծ մասը բնակվում է  Երևանում: Սակայն ըստ կարիքների գնահատման և դրանց լուծման անհրաժեշտության  հնարավոր է  տեղաբաշխման քարտեզ մշակել: Թերևս ամենաերկարատև փուլը վերահարմարման փուլն է, որտեղ առաջանում են մի շարք մարտահրավերներ, արձագանքներ և հակազդում, առօրյա կենցաղային շփումներ միջավայրի հետ, վարքային և արժեքային փոփոխություններ և այլն: Այս փուլում ՀՀ-ում բնակվող հայրենադարձները նշում են սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային և հասարակական-քաղաքական բնույթի խնդիրներ։

-Ձեր կարծիքով, այս նույյն խնդիրներին կբախվեն նաև լիբանանահայե՞րը Հայաստան տեղափոխվելուց հետո։

-Կարծում եմ խնդիրները գրեթե նմանատիպ են լինելու, սակայն կա մի տարբերություն: Քանի որ սիրիահայերի դեպքը թույլ է տալիս հետևել ներգաղթի և ինտեգրման գործընթացին բոլոր փուլերում, և ներկայումս էլ  տարբեր հետազոտությունների, ուսումանսիրությունների արդյունքերի հիման վրա կարող ենք տեսնել թե ինչպիսի խնդիրները կարիք ունեն համակարգային լուծման, կամ թե ինչ խոչընդոտներ են եղել, որոնք կարելի էր հաղթահարել տարբեր մեխանիզմների ներդրամբ, ապա կարող ենք ուժերի լարման և ցանկության  պարագայում բավականին դրական արդյունք գրանցել լիբանահայերի պարգայում: Պետք է նշեմ կարևոր ու առաջնային   առաջարկներից մի քանիսը. նախ անհրաժեշտ է հայրենադարձին տալ իրավական կարգավիճակ («Հայրենադարձության մասին» օրենքով կարգավորվող), որը կսահմանի ենթակատեգորիաներ (հայրենադարձ, երկքաղաքացի, վերադարձող ՀՀ քաղաքացի և այլն):  Հաջորդ  կարևոր խնդիրը   պետական մակարդակով ճշգրիտ տվյալների բազայի ստեղծումն է՝ հետագայում կարիքների գնահատման և ինտեգրման նպատակով, որը թույլ  կտա հավաքագրել լիբանանահայերի սոցիալ- ժողովրդագրական տվյալները ՀՀ մուտք գործելու պահին՝ ըստ նախապես սահմանված ցուցիչների: Վերջինս կարծես թե իրագործվել է պետական մակարդակով Լիբանանից տեղափոխված վերջին հոսքերի պարագայում:  Այս քայլից հետո միայն հնարավոր կլինի  առանձին խմբերի հետ աշխատանքներ տանել  տաբեր ուղղություններով, որն իհարկե պետք է նախապես մշակվի մասնագիտական խմբերի միջոցով տարբեր սեկտորների(պետական, հասարակական և միջազգային) համագործակցությամբ :

Ուզում եմ նա խոսել «Հայրենադարձների ինտեգրման խնդիրները հայրենիքում (սիրիահայերի օրինակով)»  ծրագրի մասին, որն իրականացրել ենք վերջերս։ Ծրագիրն ունեցել է նաև պետական աջակցություն: Հետևաբար լիահույս ենք որ կներդրվի տարբեր ծրագրերի մշակման ժամանակ։ Այս ուսումնասիրությամբ մեր առջև խնդիր էինք դրել  մշակել Հայաստանում ներգաղթյալների ինտեգրման քաղաքականության հայեցակարգային հիմքերը սիրիահայերի օրինակով: Ուսումնասիրության որակական մեթոդների կիրառմամբ (երկրորդային վերլուծություն, փաստաթղթերի վերլուծություն, փորձագիտական հարցազրույցներ, խորին հարցազրույցներ) դուրս են բերվել տարբեր ոլորտներում սիրիահայերի ինտեգրման խնդիրները, նրանց ինտեգրման վրա պետական քաղաքականության ծրագրերի ազդեցությունը և դրանց հիման վրա մշակվել են քաղաքականության ուղենիշներ:  Սույն հետազոտությունը հատկապես կարևորվում է նրանով, որ այն իր մեջ ներառել է անդրադարձ Ներգաղթի և հայրենադարձության քաղաքականությունների ու հետազոտությունների  միջազգային փորձին, ներկայացվել են տարբեր երկրների օրինակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում