Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«ՀԱՊԿ-ը փորձում է փրկել իր դեմքը. խաթարվում է այս կառույցի միջազգային հեղինակությունը». տավուշյան մարտերից հետո՝ զորավարժություններ Կովկասում

ՀԱՊԿ անդամ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանն առաջիկա օրերին՝ օգոստոսի 17-20-ը զորավարժություններ կանցկացնեն: Վարժանքները կանցկացվեն Աստրախանում՝ Հարավային ռազմական օկրուգի փոխհրամանատար Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ: Զորավարժությունների նպատակն է՝ հնարավորություն տալ, որպեսզի զինվորականները կարողանան մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի հետ:

 -Պարոն Հակոբյան, Տավուշի հատվածում հուլիսյան սահմանային էսկալացիայից հետո՝ հիմա այս զորավարժությունների անցկացումն ինչպե՞ս եք գնահատում. ի՞նչ ենթատեքստ է սա իր մեջ պարունակում և ի՞նչ է տալու կոնկրետ Հայաստանին:

– Այս հարցն ունի երկու մակարդակ՝ քաղաքական  և  ռազմական. նախ ռազմականի մասին՝ հայտնի է, որ  ՀԱՊԿ  անդամ պետությունները միշտ էլ նման զորավարժություններ  անցկացրել են, ընդ որում՝ հենց օգոստոսյան օրերին և դրանք, որպես կանոն, տեղի են ունենում Աստրախանի զորավարժարանում, որին մասնակցում են նաև մեր հակաօդային ստորաբաժանումները և շատ հաճախ մերոնք փայլուն արդյունքներ են ցույց տալիս: Այս զորավարժությունների պաշտոնական նպատակն այո՛, կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը լուծելն է, և անկասկած է նաև, որ ընդհանուր բանակային ուժերի համագործակցության խնդիր կա, բայց, ես կարծում եմ, որ ստեղծված  իրավիճակում առաջնայինը հենց քաղաքական բաղադրիչն է: Իսկ քաղաքական բաղադրիչն այն է, որ  տավուշյան մարտերից հետո ռուսական կողմը և ՀԱՊԿ-ը, պասիվության արդյունքում կորցնելով իր դեմքը, հիմա փորձում է որոշակիորեն հետ բերել իր կորցրած դիրքն ու հիշեցնել իր մասին: Իրականում, սա ընդամենը մի ժեստ է: Վերլուծաբանների համար սա, ըստ էության, այդքան էլ լուրջ և կարևոր ժեստ չէ, որովհետև առնվազն երկու անգամ՝ 2016թ-ի ապրիլին և հիմա՝ 2020թ-ի հուլիսին ( բայց, իհարկե, բազմաթիվ այլ անգամներ ևս) մենք տեսանք ՀԱՊԿ-ի պասիվությունը. նման մեծ նպատակներ արձանագրող կազմակերպության համար  իր ռազմավարական դաշնակցին օգնության չհասնելը՝ անգամ ռազմական կամ քաղաքական հայտարարությունների մակարդակով, նշանակում է, որ լրջորեն խաթարվում է այս կառույցի միջազգային հեղինակությունը: Հետևաբար, քաղաքական իմաստով՝ հիմա ՀԱՊԿ-ը փորձում է իր դեմքը փրկել:  Ըստ էության, հիմնականում սա է բուն նպատակն ու իրավիճակն այնպիսին է, որ ունենք այն, ինչ ունենք:

-Իսկ քաղաքական ենթատեքստում այս զորավարժությունները կարո՞ղ ենք դիտարկել  նաև  Թուրքիայի դեմ ուղղված քայլ, որպես պաշտոնական Անկարային  հասցեագրված ուղերձ՝  հաշվի առնելով  ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը՝ տարբեր հարցերի շուրջ:

– Ա՛նկասկած: Միանշանակ է, որ Թուրքիային ուղղված այդ մեսիջը կա: Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններն անչափ բարդ են և ունեն գլոբալ ռազմավարական մրցակցության բնույթ, բայց միևնույն ժամանակ նաև որոշ չափով մարտավարական  դաշնակցային տարրեր են իրենց մեջ պարունակում: Այս երկու երկրները մշտապես կիսվում են ռազմավարական մրցակցության անհրաժեշտության պահպանման և մարտավարական համագործակցության – կարճատև շահութաբերության միջև: Այսինքն՝ ռազմավարական առումով Թուրքիան ու Ռուսաստանը գլոբալ հակառակորդներ են՝  թե՛ Սևծովյան տարածաշրջանում, թե՛ մերձսևծովյան տափաստաններում, թե՛ Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Լիբիայում, սակայն մարտավարական մակարդակում նրանք հաճախ չեն կարողանում զսպել գայթակղությունը և համագործակցում են ինչ-ինչ հարցերի շուրջ: Էրդողանի Արևմուտքի դեմ ուղղված պահվածքի ֆոնին՝ Ռուսաստանին, իհարկե, ձեռնտու է Թուրքիայի հետ որոշակիորեն համագործակցել, մանավանդ որ դա ՆԱՏՕ-ի սահմաններում նույնիսկ որոշակի պառակտում է նշանակում, սակայն մյուս կողմից էլ, երբ  շահերի բախում է առաջանում Մերձավոր Արևելքի,  Սիրիայի և գլոբալ կարևորության այլ խնդիրներում, ապա այդ պարագայում Ռուսաստանն  ու Թուրքիան բացեիբաց մրցակցության են գնում. օրինակ՝ «S-400»-ների հայտնի գործարքն ասվածի վառ ապացույցն է:

Ասում ենք՝ ռազմավարական մրցակիցներ են, բայց, երբ այդ ընթացքում ռուսական կողմին փող էր պետք, իսկ Էրդողանն էլ ուզում էր ցույց տալ, որ ինքը «F-35»-ների կարիքն այդքան էլ չունի՝ Ռուսաստանից գնեց «S-400»-ները: Ուստի, եթե հարցին նայենք  այս տեսանկյունից, ապա ես այս զորավարժությունները կդիտարկեի  ռազմավարական մրցակցության համատեքստում՝ Ռուսաստանը ձգտում է ինքն իր օգտին ինչ-որ բան անել, մեկ անգամ ևս ցույց տալ, որ ինքը կա, որ իր հզորությունը չի նվազել և այլն և այլն:

Կրկնում եմ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնքան բարդ են, որ նույնիսկ այս երկրների  վերլուծաբաններն ու քաղաքագետները  ռեալպոլիտիկի շրջանակներում հաճախ չեն կողմնորոշվում՝ որտեղ են հակադրվում և որտեղ են համադրվում այդ շահերը:

-Պարոն Հակոբյան, այս համատեքստում մի ուշագրավ հանգամանք կա. BBC հեռուստաընկերության «Hard talk» հաղորդաշարի հետ հեռավար զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այդ գործընկերությունը երկար ժամկետի համար է՝ միևնույն ժամանակ  հավելելով, որ Հայաստանը լավ հարաբերություններ է զարգացնում նաև Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, ՆԱՏՕի և այլ երկրների հետ ու հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին:

Այստեղ հատկանշական է, որ վարչապետը չի օգտագործում ռազմավարական դաշնակից ձևակերպումը, այլ դրա փոխարեն նշում է՝ գործընկեր:

-Այստեղ տերմիններն այդքան էլ էական չեն: Էականն այն է, որ  Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ցավոք սրտի, այդքան էլ լայն ընտրություն չունի դաշնակիցների ընտրության հարցում: Հիշենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը՝ մինչ վարչապետ դառնալը, ընդգծված հակառուսական կեցվածք ուներ, սակայն, երբ նա դարձավ իշխանական լծակների կրող՝ սկսեց ենթարկվել ընդհանուր օրինաչափություններին և վարել այն քաղաքականությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանը: Պետք է նշեմ նաև, որ այստեղ Նիկոլ Փաշինյանի գործոնը չէ, այլ ցանկացած մեկը, ով նախկինում ունեցել է հակառուսական կոշտ հռետորաբանություն, իշխանության գալով՝ ստիպված է լինելու Ռուսաստանի հետ վարել մոտավորապես այն նույն քաղաքականությունը, որը վարել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու  Նիկոլ Փաշինյանը: Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ ներկա դրությամբ՝ մեր ընտրությունը, ցավոք սրտի, մեծ չէ և ՀՀ ցանկացած ղեկավար, մեծ հաշվով, արտաքին քաղաքականության պարագայում պետք է որդեգրի այն կուրսը, որը որդեգրել են իր նախորդները: Հետևաբար, այս տեսանկյունից՝ Փաշինյանի մոտեցումը հասկանալի է: Սակայն, իհարկե, Փաշինյանը  ժողովրդի կողմից ընտրված ղեկավար է և լեգիտիմության մեծ պաշար ունի, ինչը  թույլ է տալիս նրան որոշ հարցերում շեշտադրել մեր ինքնիշխանությունը, բայց և այնպես, մեծ հաշվով, դա սկզբունքորեն ոչինչ չի փոխում, այլ փոքրիկ հաճույք է, որը պետք է փորձենք զարգացնել, ինչպես նաև  աշխատենք հնարավորինս ընդլայնել մեր ընտրության հնարավորությունների ցանկը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում