Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մոտ կանգնած պաշտոնյաները Կրեմլում գտնվող իրենց գործընկերներին հարցրել են, թե արդյոք հնարավոր է փախչել Ռուսաստան, եթե Լուկաշենկոն հեռացվի պետության ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Ըստ ԶԼՄ-ների՝ ռուսաստանցի պաշտոնյաները չեն բացառում Լուկաշենկոյի հեռանալու հնարավորությունը:
Գործակալության զրուցակիցները նաև կարծիք են հայտնել, որ բողոքի ցույցերի կոշտ ճնշումը թույլ կտա Բելառուսի առաջնորդին որոշ ժամանակ պահպանել իշխանությունը: