Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը, տպավորությունս շատ ծանր էր Հայաստանի իմիջի տեսակետից. Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրենի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։

Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։

Ոչ Զոհրաբ Մնացականյանը, ոչ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների մեկը լինելով, ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։

Փոխարենը, նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ եւ նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ։

Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ֊ի միջեւ ընտրության հարցը նույնպես շատ պարզ պատասխան ուներ։ Իրականում որեւէ ընտրություն գոյություն չունի։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ֊ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։

Էլ չասած, որ ՆԱՏՕ֊ի անհնազանդ եւ օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար։ Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, եւ Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը՝ բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային»։

https://www.facebook.com/levon.zourabian/posts/3182796845131886

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում