Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Բելառուսի Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբ՝ գրում է mk.ru-ն:
Ըստ «Բելտա» լրատվական գործակալության՝ ավելի վաղ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ երկրի ղեկավարությունը ուսումնասիրել է, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» մեթոդիկները: Եվ հիմա նա տեսնում է, որ Բելառուսում ստեղծված իրավիճակին արտաքին միջամտության տարրեր են հայտնվել:
«Սա առանձնահատկություն է, մենք այս մասին կխոսենք այսօր Պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում», – հայտարարել է Լուկաշենկոն: