Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե երկրի գործարանների աշխատակիցները ցանկանում են գործադուլ անել, թող անեն, բայց ձեռնարկություններում նրանք այլևս տեղ չունեն: Այսպես է նա արձագանքել աշխատավորների բողոքներին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոյի խոսքերով, անհրաժեշտ է կարգադրել ձեռնարկությունների ղեկավարներին, որպեսզի նրանք զգուշացնեն աշխատողներին, որ իրենց աշխատանքը և գործարանները կորցնելու ռիսկ կա: Միևնույն ժամանակ, նա հորդորել է ճնշում չգործադրել որևէ մեկի վրա, այլ պարզապես ասել այդ մասին: Նա նաև հայտարարել է, որ առաջին հերթին պետք է ուշադրության կենտրոնում լինի տնտեսությունը։
Օգոստոսի 14-ին հաղորդվել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հավատալ նախագահական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության պատճառով ձեռնարկություններում տեղի ունեցող գործադուլներին: