Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աշխարհը դուրս է գալիս «թուրքական թմբիրից»․ դիվանագիտական ճակատում ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Հայկ Գաբրիելյանը։

Միջերկրական ծովում նավթի ու գազի արդյունահանման ծրագիրը զարգացնելու Անկարայի մտադրության պատճառով թուրք-հունական լարվածության սրման ֆոնին Ֆրանսիան մտադրվել է ավելացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում։ Ռազմական ներկայության ավելացման ծրագրի շրջանակում Ֆրանսիան տարածաշրջան կուղարկի երկու կործանիչ և մեկ հածանավ։ Սա ՆԱՏՕ-ի ներսում բավական հետաքրքիր զարգացում է: Ի՞նչ դիտարկումներ ունեք Ֆրանսիայի այս դիրքորոշման շուրջ։ 

– Ֆրանսիան հասկանում է, որ ԵՄ-ի (որոշ չափով նաև՝ ՆԱՏՕ-ի) կողմից Թուրքիայի գործողություններին լուրջ հակազդեցության բացակայությունն ավելի է գրգռում թուրքական կողմի ախորժակը և մղում նորանոր արկածախնդրությունների։ ԵՄ-ի (տնտեսապես) առաջատար Գերմանիան, ըստ էության, վարում է իր կշռին անհամապատասխան արտաքին քաղաքականություն (նացիստական անցյալ ունենալու և իր արտաքին տնտեսական կապերը վտանգի տակ չդնելու և այլ պատճառներով), լրջորեն չի զբաղվում Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները զսպելով, և այսպիսի պայմաններում Ֆրանսիան ինքն է ստանձնել նման դեր։

Այստեղ իհարկե կարևոր գործոն է նաև այն, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Ֆրանսիան նաև միջերկրածովյան երկիր է։ Կարևոր է նաև լիդերի հարցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տրամադրված է վճռականորեն՝ Լիբիայում, Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները զսպելու հարցում, որոնք արդեն սպառնում են նաև Ֆրանսիայի տարածաշրջանային շահերին։ Վերջերս Լիբիայի ջրերում միջադեպ էր գրանցվել ֆրանսիական ու թուրքական նավերի միջև, Հունաստանի ու Թուրքիայի պարագայում նման միջադեպերը պարզապես ժամանակի հարց են։

Ֆրանսիան իր ընթացիկ քայլերով շարունակ ցույց է տալիս, որ կանգնած է Հունաստանի կողքին, այդ թվում նաև ռազմական ներկայությունը տարածաշրջանում ավելացնելու տեսքով։ Ֆրանսիայում ըստ ամենայնի գիտակցում են, որ վերջին տարիներին որոշակի խախտվել է Հունաստանի ու Թուրքիայի միջև ռազմական հավասարակշռությունը՝ կապված հունական կողմի ֆինանսատնտեսական լուրջ բարդությունների հետ։ Ֆրանսիայում գիտակցում են, որ վտանգավոր կլինի փախստականների հսկա «բանակ» իր մոտ պահող Թուրքիային Լիբիա թողնելը նաև փախստականների տեսանկյունից, քանի որ Լիբիան բավական կարևոր երկիր է Հյուսիսային Աֆրիկայից ԵՄ-ի հարավ փախստականների հոսքը վերահսկելու տեսանկյունից։ Լիբանանում նույնպես կողմերը որոշակի մրցակցության մեջ են։

Եվ վերջապես, Թուրքիան, որը վերահսկում է Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ Արևմուտք-Արևելք ցամաքային ճանապարհները, այժմ էլ փորձում է ոտնձգություն իրականացնել ծովային ճանապարհների վրա, ընդլայնել «Կապույտ հայրենիք» կոչվածը՝ դրա տարածքը հասցնել 462.000 կմ2-ու (Թուրքիայի ցամաքային տարածքի կեսից ավելին)։ Այնպես որ, այս պայքարն առաջիկայում սրվելու է նոր թափով։ Մի բան ակնհայտ է. ԵՄ-ն և ԱՄՆ-ը չափազանց լուրջ տնտեսական լծակներ ունեն Թուրքիայի նկատմամբ, որի տնտեսությունն առանց այն էլ ներկայումս գտնվում է բավական բարդ վիճակում։ Հաշվի առնելով, որ տնտեսական հաջողությունները մշտապես եղել են Էրդողանի ու նրա կուսակցության հաջողությունների թիվ մեկ հենքը՝ Արևմուտքը կարող է բավական արագ և արդյունավետ սասանել Էրդողանի տնտեսական հիմքերը և այդպիսով անգամ հասնել նրա ռեժիմի տապալմանը։

Հաշվի առնելով ՀայաստանԹուրքիա հարաբերությունները, ՀայաստանՀունաստանԿիպրոս ձևաչափով եռակողմ հարաբերությունները, նաև՝ ՀայաստանՖրանսիա հարաբերությունները՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը։

– Հայաստանը նախևառաջ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ ի տարբերություն թվարկված երկրների՝ Թուրքիան իր անմիջական ցամաքային հարևանն է։ Մյուս կողմից՝ դա չպետք է խանգարի, որ դիվանագիտական ճակատում մեր աջակցությունը հայտնենք Հունաստանին, Կիպրոսին ու Ֆրանսիային, խորացնենք նրանց հետ համագործակցությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ աշխարհը աստիճանաբար դուրս է գալիս «թուրքական թմբիրից», ավելի լայն է բացում իր աչքերը և սկսում է պատրանքներ չտածել Էրդողանի (էրդողանական Թուրքիայի) նպատակների նկատմամբ։ Օրինակ՝ նույն Հունաստանը մի քանի տարի առաջ առնվազն վատ հարաբերությունների մեջ չէր Թուրքիայի հետ՝ անկախ վերջինիս կողմից իր օդային ու ծովային սահմանների հազարավոր խախտումներին, Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո այնուամենայնիվ պատրանքներ էր տածում Թուրքիայի հանդեպ, «Թուրքիա-Իսրայել» գազատարի կառուցման հանդեպ։

Չինաստանը նույնպես սկսում է որոշակի նշաններ ցույց տալ թուրքական ուղղությամբ՝ գիտակցելով, որ իրականում Թուրքիան հակված չէ «Մեկ (միասնական) Չինաստան» քաղաքականությանը։ Այս երկրների շարքում կարող ենք հավելել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, որոշակի համատեքստում նաև ԱՄՆ-ը (Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ունեցող Եգիպտոսը վերջին տարիներին պատրանքներ չի տածել Թուրքիայի էության նկատմամբ)։ Այս ամենը որոշակի հնարավորություն է մեզ համար՝ աշխատելու տարբեր կողմերի հետ։ Դա առնչվում է նաև Ֆրանսիային, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է։ Իմ կարծիքով՝ մենք հիմա պետք է Ֆրանսիայի հետ աշխատենք այս ուղղությամբ, ցույց տանք, որ Թուրքիան փորձեր է ձեռնարկում ԵԱՀԿ ՄԽ-ին «այլընտրանքային ձևաչափ» ձևավորելու ուղղությամբ, որում Թուրքիան արդեն կունենա շոշափելի դեր։

Վերջին շրջանում Թուրքիան փորձում է Ռուսաստանին ներգրավել տվյալ գործարքում, առաջին հերթին նրա հետ համատեղ հիմնել Աստանայի նման նոր ձևաչափ՝ այդպիսով փորձել «անկյուն մղել» ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահողներ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին կամ էականորեն նվազեցնել նրանց դերը։ Այստեղ որոշակի կարող են համընկնել Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը, որոնք (նաև Իրանը), հանդիսանալով տարածաշրջանային գերտերություններ, կողմ են, որ տարածաշրջանի հարցերը լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից, որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա) չմիջամտեն տարածաշրջանային գործընթացներին։ Բացի այդ, մենք կարող ենք Ֆրանսիայի հետ աշխատել մեզ ցուցաբերվող տարատեսակ աջակցությունը մեծացնելու ուղղությամբ՝ կապված Թուրքիայի (նաև Ադրբեջանի) վերջին սպառնալիքների հետ, ցույց տանք, որ այսպիսի տարածաշրջաններում, այսպիսի հարևանների շրջապատում Հայաստանը գոյապայքարի մեջ է, որ հարցին պետք է նայել հենց այդ տեսանկյունից և գործել ըստ այդմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում