Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահի ուղերձում։