Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վերաքննիչը անփոփոխ է թողել Ճվճվ Արոյի որդու՝ Սերժի, խուլիգանության գործով արդարացման դատավճիռը

Վերաքննիչ  քրեական դատարանում ավարտվել է  Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի գործով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված արդարացման դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Նախաքննական մարմինը Սերժ Վարդանյանին ու նրա ընկերոջը՝ Ռոբերտ Հայրապետյանին, մեղադրանք էր առաջադրել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը առաջին ատյանի դատարան մուտք էր եղել մոտ 6 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին:

Սերժ Վարդանյանի նկատմամբ կիրառված էր գրավ:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը, ըստ մեղադրանքի,  իրենց մեքենայով խոչընդոտել են «ԲՄՎ»-ի երթևեկությանը, որի վարորդը կին էր, իսկ վարորդի կողքին նստած էր տուժող Շանթը: Վերջինս մեքենայից իջել է՝ իրենց երթևեկությանը խոչընդոտողների հետ «զրուցելու» նպատակով, բայց նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ ղեկի մոտ նստած Սերժը նկատել է տեղանքում գտնվող ոստիկաններին, մեքենան ընթացքի մեջ է դրել: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտը, որ գտնվում էր վարորդի կողքի նստատեղին, շարունակել է բռնած պահել Շանթի ձեռքը, և վերջինիս, փաստորեն, քարշ են տվել ընթացող մեքենայի կողքից:

Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 40 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում  ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ…

Ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանի մասով նրա շահերի պաշտպան, փաստաբան Ասլանյանի միջնորդությամբ ու Ռոբերտ Հայրապետյանի համաձայնությամբ  դատարանը, մինչև դատավճիռ կայացնելը,  քրեական հետապնդումը դադարեցրել է՝  վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս գործի տևական քննության ընթացքում Ռոբերտ Հայրապետյանը հասցրել էր ավարտել մագիստրատուրան, ընդունվել  ասպիրանտուրա… Միայն թե իր մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով գործի վարույթի կարճում խնդրելով՝ Հայրապետյանը հանդես է բերել շտապողականություն. դա պարզ է դարձել գործով կայացված վերջնական դատական ակտի հրապարակումից հետո…

Սերժ Վարդանյանի մասով մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը հաստատված էր գնահատել առաջադրված մեղադրանքը. խմբի կազմում տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ՝ Վարդանյանը, ըստ մեղադրողի, կատարել էր մեղսագրված խուլիգանությունը:

Դատախազ Ենոքյանը միջնորդել էր Սերժ Վարդանյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել  1 տարի ազատազրկման, ավելին՝ նրան կալանքի տակ առնել հենց դատարանի դահլիճում:

Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մանվել Գրիգորյանն իր ճառում  «փլուզել էր» առաջադրված մեղադրանքը: Ընդգծելով, որ  անձը կարող է մեղադրվել խուլիգանության համար, եթե խուլիգանությունը կատարվել է ուղղակի դիտավորությամբ, պաշտպանը հիմնավորեց, որ ոչ թե Սերժ Վարդանյանի վարած «Լադա Պրիորան» է խոչընդոտել «ԲՄՎ»-ի երթևեկությանը, այլ տեղի է ունեցել հակառակը՝ «ԲՄՎ»-ն է խոչընդոտել «Լադայի» երթևեկությանը: Դրանից հետո էլ «ԲՄՎ»-ի կին վարորդի կողքին նստած երիտասարդը մեքենայի դուռը բացել ու ինչ-որ բան է գոռացել, ապա ձեռքի շարժումով կանգնեցրել  է Սերժի վարած մեքենան:

Պաշտպանն ընդգծել է՝ ուրիշ բան, եթե ամբաստանյալները նախաձեռնեին «ԲՄՎ»-ի կանգնելը, իրենք իջնեին մեքենայից ու պարզաբանում պահանջեին, բայց «Լադան» կանգնեցրել ու «ԲՄՎ»-ից իջել էր տուժողը, մոտեցել էր «Լադային» և բաց պատուհանից մարմնի կեսի չափով մտնելով մեքենայի մեջ, քաշքշել էր վարորդի կողքին նստած Ռոբերտին:

Գործի քննությամբ, ըստ պաշտպանի՝ հիմնավոր ապացույց ձեռք չի բերվել, որ Ռոբերտը մեքենայի ներսից բռնած է պահել տուժողի ձեռքը, և որ այդ պատճառով է տուժողը քարշ եկել ընթացող մեքենայի կողքից:

Դատաբժիշկ փորձագետն ընդունել է՝ եթե տուժողն ինքը դրսից բռնած լիներ շարժվող մեքենայի դռան որևէ դետալից, ապա կարող էր շարժման ընթացքում մեքենայի կողքից քարշ գալու դեպքում ստանալ այն վնասվածքները, որոնք ստացել է: Իսկ եթե տուժողի ձեռքը «Լադայի» ներսից բռնած լինեին, ապա մեքենայի կողքից քարշ գալու դեպքում մեքենայի կիսով չափ բարձրացված ապակին կվնասեր ձեռքը՝ կտրվածք կամ կոտրվածք կարող էր առաջացնել, մինչդեռ նմանատիպ վնասվածք տուժողը չի ստացել…

Պաշտպանն ընդգծել է՝ վիճաբանությունն ու քաշքշուկն առաջացել են հենց տուժողի նախաձեռնությամբ, շարժվող մեքենայի կողքից տուժողը քարշ է եկել, ստացվում է՝ դարձյալ իր նախաձեռնությամբ՝ քանի որ բռնել էր մեքենայի դռան դետալից: Իսկ Սերժ Վարդանյանը, փաստաբանի պնդմամբ, բոլորովին չի ցանկացել, որ աղմուկ կամ վիճաբանություն լինի, նա, տեսնելով, որ երիտասարդը ագրեսիվ է տրամադրված, գործի է գցել մեքենան ու շարժվել է, ցանկացել է հեռանալ, նա չգիտեր, որ տուժողը բռնած կլինի մեքենայի դուռը ու քարշ կգա մեքենայի կողքից: Վարդանյանը մեքենայով ընդամենը ձախ շրջադարձ է կատարել. «Ձախ շրջադարձ կատարելը խուլիգանությո՞ւն է»,- տարակուսել է պաշտպանը:

Պաշտպանը եզրահանգել է, որ դեպքը կատարվել է տուժողի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, նրա վարքագծի պատճառով, դեպքը, ըստ պաշտպանի, նույնիսկ «խուլիգանություն» հանցարարքի չի վերածվել: Ամբաստանյալները մեքենայով հեռացել են:

Պաշտպանը միջնորդել էր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ գործով անհերքելի բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որ ընդհանրապես կատարվել է խուլիգանություն, և որ Սերժ Վարդանյանն ուղղակի դիտավորությամբ, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է խուլիգանություն:

Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ՝ Սերժ Վարդանյանը խուլիգանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ճանաչվել է անպարտ և արդարացվել է: Դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը:

Ըստ բողոքաբերի՝ առաջին ատյանի դատարանը, արդարացման դատավճիռ կայացնելով, թույլ է տվել դատական սխալ՝ սխալ է մեկնաբանվել կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմը, ինչի հետևանքով ամբաստանյալ Վարդանյանը «անհիմն կերպով արդարացվել է»:

Բողոքաբերը հարց է բարձրացրել վերաքննիչ դատարանի առաջ. «Արդյո՞ք ամբաստանյալ Սերժ Վարդանյանի կողմից ավտոմեքենայով կատարված գործողությունները չեն հանդիսանում խուլիգանական արարքի կատարման վառ դրսևորումներ, և արդյո՞ք դրանք փոխկապակցված չեն միմյանց հետ»:

Բողոքաբերը նշել է, թե առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորը «պարբերաբար բավարարում էր միայն պաշտպանական կողմի միջնորդությունները, ինչից ակնհայտ էր, որ նա կանխակալ վերաբերմունք ուներ պաշտպանության կողմի նկատմամբ, որի վառ դրևորումն է նաև սույն քրեական գործով արդարացման դատավճիռ կայացնելը»:

Բողոքաբերը նաև զգացմունքային վերլուծություն է կատարել՝ կապված առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռի այն հետևության հետ, թե գործով տուժողն է նախաձեռնել վեճն ու քաշքշուկը: Ըստ բողոքաբերի՝ «Նշված պարագայում, երբ տուժողը գտնվել է աղջիկների հետ, ցանկացել է նրանց պաշտպանել, ցույց տալ, որ աղջիկները մենակ չեն, նրանց հետ արական սեռի ներկայացուցիչ կա, փորձել է պարզել, թե ինչու են իրենց անհանգստացնում, դատարանը տուժողի այդ գործողությունները դիտել է, որ նա նախաձեռնել է վեճ ու քաշքշուկ, այսպես ասած՝ անհիմն վիճաբանել է «իրենց համար հանգիստ երթևեկող» Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի հետ»:

Բողոքաբերը, Սերժ Վարդանյանի արդարացումը անարդարացի համարելով, նույնիսկ անդրադարձել ու հղում է կատարել տվյալ գործի հետ չկապված փաստարկների: Բողոքում կա այսպիսի տարակուսելի ձևակերպում. «Դատարանի հետևությունները որևէ կերպ չեն բխում… Սերժ Վարդանյանին հաճախակի առանց վարորդական իրավունքի վկայականի երթևեկելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կազմված արձանագրություններից, որոնք ներկայացվել են դատարանին՝ որպես վերջինիս անձը բնութագրող տվյալներ, սակայն դատարանը որևէ կերպ չի անդրադարձել ներկայացված փաստաթղթերին…»:

Բողոքաբերը վերլուծել է գործով ամբաստանյալների, տուժողի ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները և եկել է հետևության. «Առաջին ատյանի դատարանը հավուր պատշաճի վերլուծության չի ենթարկել քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ առավելություն տալով ամբաստանյալների ցուցմունքներին, եկել է սխալ եզրահանգման, ոչ պատշաճ է մեկնաբանել նյութական նորմը, թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է չպատճառաբանված ու չհիմնավորված դատական ակտ, որը չի բխում արդարադատության շահերից»:

Բողոքաբերը խնդրել է բեկանել արդարացման դատավճիռը, Սերժ Վարդանյանին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի՝ խուլիգանության համար ու նշանակել արարքին համաչափ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը, բողոքը քննելով, եկել է եզրահանգման, որ «ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված չի համարել ամբաստանյալ Սերժ Վարդանյանին մեղսագրված արարքը և հիմնավորված կերպով եկել է այն հետևության, որ նրա կատարած արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները… Առաջին ատյանի դատարանը հիմնավորված կերպով գտել է, որ Սերժ Վարդանյանին առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը»:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան, Ն. Հովակիմյան կազմով, մերժել է գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ է թողել Սերժ Վարդանյանին արդարացնող դատավճիռը:

Նկատի ունենանք, որ այս գործը մեր դատական համակարգում քննվել է մոտ 6 տարի: Վճռաբեկ ատյան գործը կհասնի, թե ոչ՝ դեռ հայտնի չէ: Ժամանակին այս գործը՝ կապված այն բանի հետ, որ ամբաստանյալը Ճվճվ Արոյի որդին է, բավական աղմուկ էր բարձրացրել: Այս գործի քննության ընթացքում մեր երկրում Թավշյա հեղափոխություն իրականացավ, փոխվեց իշխանությունը: Սերժ Վարդանյանի ընտանիքում էլ անդառնալի կորուստներ եղան՝ մահացան նրա հայրն ու դատաիրավական այն ժամանակվա համակարգում մեծ ազդեցություն ունեցող պապիկը: Բայց ներկայացված գործով, մոտ վեց տարվա    դատական քննության արդյունքում, կայացվեց արդարացնող դատական ակտ, որը հաստատված գնահատեց նաև դատական երկրորդ ատյանը: Այս գործով, կարելի է ասել, իրավական պայքար է մղվել մեղադրանքի ու պաշտպանության կողմերի միջև: Եվ արժանի է ընդգծել Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մանվել Գրիգորյանի աշխատանքը: Փաստաբանը, մրցակցային դատաքննության պայմաններում, գործի քննության ընթացքում կատարած միջնորդություններով, ապա և պաշտպանական ճառով էական դեր խաղաց արդարացման վերջնական դատական ակտի կայացման հարցում:

Հավելենք, որ Սերժ Վարդանյանի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ՝ Աֆրիկյանների ռեստորանում կատարված խուլիգանության մեղադրանքով, ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ: Այդ գործով դատական քննությունը վկաների հարցաքննության փուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում