Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Լիբանանի ճգնաժամը, Սիոնիզմը և հայոց հայրենադարձության խնդիրը․ «Ամեն հայ պետք է նախապես իմանա՝ ի՞նչ է իրեն սպասվում Հայաստանում»

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկում տեղի ունեցած խոշոր պայթյունը շատ ծանր վիճակի մեջ դրեց առանց այդ էլ դժվարին օրեր ապրող, տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանի Հանրապետության ժողովրդին, նրանց թվում՝ մեր հայրենակիցներին՝ Լիբանանում ապրող տասնյակ հազարավոր հայերի։

Պաշտոնական Երևանը, բնականաբար, անմիջապես արձագանքել է արաբական երկրում տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին՝ իր զորակցությունը հայտնելով Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա կառավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր ուժերի ներածի չափով աջակցություն է ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցած հխորհրդակցության ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանից ինքնաթիռներով հումանիտար օգնություն կուղարկվի Լիբանան։ Եվ այս մեկ շաբաթվա ընթացքում արդեն երեք ինքնաթիռ է ուղարկվել Լիբանան, որոնցից երկուսը՝ Լիբանանի կառավարությանը, երրորդը՝ Լիբանանի հայ համայնքին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, իսրայելական խորհրդարանի՝ Քնեսեթի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

– Պարոն Ցինկեր, Դուք ավելի մոտ եք ապրում Լիբանանին՝ հարևան երկրում, և պետք է որ ավելի լավ պատկերացնեք՝ ի՞նչ է այնտեղ կատարվում։ Ի՞նչ իրավիճակ է այժմ Լիբանանում՝ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից հետո։ Խոսքը ոչ միայն հումանիտար, այլև ներքաղաքական իրավիճակի մասին է՝ ցույցեր, բողոքի ակցիաներ, ապակայունացում, ներքին խմորումներ և այլն։

– Նախ և առաջ ցավակցություն եմ հայտնում տեղի ունեցածի՝ մեծ թվով զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Ես հիշում եմ, որ երբ ապրում էի Երևանում՝ բոլորը խոսում էին Բեյրութի, Լիբանանի մասին, որ այն «Միջերկրածովյան Շվեյցարիան» է։ Եվ ինչի՞ է հիմա վերածվել Բեյրութը։ Ես կարծում եմ, որ հիմնական պատճառներն էին Լիբանանի տևական ճգնաժամը, անիշխանությունը և քաոսը, որոնք հանգեցրին այս ողբերգությանը։ Պատկերացրեք՝ մոտ 3000 տոննա սելիտրան, որը երկար տարիներ մնում էր Բեյրութի նավահանգստի տարածքում և ի վերջո պայթեց, խոսում է այն մասին, որ երկրում պարզապես չկա կառավարման կազմակերպված համակարգ։ Առավել ևս, որքան ես գիտեմ՝ ամեն տարի մարդիկ դիմում են գրել համապատասխան մարմիններին՝ ասելով, որ հարկավոր է մի բան անել այդ պահեստների հետ, քանի որ դա շատ վտանգավոր է։ Բայց դա չարվեց, և ստացվեց այնպես, որ պահեստի պայթյունի հետևանքով այդքան մարդ զոհվեց, այդքան մարդ զրկվեց կացարանից, իսկ նյութական վնասը, ըստ Բեյրութի նահանգապետի գնահատման, կազմում է մոտ 15 միլիարդ դոլար։ Լիբանանի և Բեյրութի բնակչությունը դժգոհում էր գործող կառավարության աշխատանքից, բողոքի ցույցեր էր անում, և արդեն այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել։

Ամենահետաքրքիրն այն է, որ երբ պայթյունը տեղի ունեցավ՝ շատերն անմիջապես հայտարարեցին, թե դա հավանաբար Իսրայելի ձեռքի գործն է։ Ես հասկանում եմ՝ ինչու են մտածում, թե Իսրայելը կարող էր լինել։ Պատճառն այն է, որ վերջին շրջանում Իսրայելը աշխատում է այն բանի դեմ, որ «Հըզբոլլահը» զենք չստանա Իրանից։ Դրա համար էլ կարծել են, թե «երևի հենց Իսրայելն էլ արել է»։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ առաջին հերթին հենց «Հըզբոլլահը» հայտարարեց, թե «ո՛չ, դա Իսրայելի ձեռքի գործը չէ»։ Եվ ես այդժամ սկսեցի խորհել, թե ինչո՞ւ է «Հըզբոլլահը» հանկարծ նման հայտարարություն անում՝ ասելով, թե դա Իսրայելը չի արել։ Գաղտնիքն այն է, որ «Հըզբոլլահը» վախենում է, քանի որ ինքն էլ մեծ թվով բազաներ ունի Լիբանանի տարածքում, որտեղ պահվում են և՛ զենք, և՛ զինամթերք, և՛ հրթիռներ, և՛ այլ նյութեր։ Շատ հաճախ «Հըզբոլլահը» որպես պահեստ է ընտրում բնակելի թաղամասերը, որպեսզի կարողանա քողարկել այդ պահեստները և ոչ ոք չկարողանա ռմբակոծել դրանք։ Եվ «Հըզբոլլահի» ղեկավարները վախեցել են, որ ժողովուրդը, որը հիմա դուրս կգա կառավարության դեմ, կարող է նաև «Հըզբոլլահի» դեմ դուրս գալ՝ պահանջելով այս կազմակերպությունից հեռացնել իր ռազմաբազաները բնակելի շրջաններից։

Ես չեմ կարծում, թե «Հըզբոլլահը» կլսի նրանց և անմիջապես կհեռացնի այդ պահեստները, բայց, այդուհանդերձ, ես այսօր տեսա լիբանանյան բնակչության մի ցույց, երբ նրանք դեմ էին հանդես գալիս ոչ միայն կառավարության դեմ, այլև միաժամանակ երևացին պաստառներ, նկարներ, որոնք խորհրդանշում էին «Հըզբոլլահի» և նրա առաջնորդ Նասրալլահի դեմ բողոքը։ Այսինքն՝ ժողովուրդը հոգնել է, քանի որ այն ծաղկող ու բարգավաճող երկիրը, ինչպիսին էր ժամանակին Լիբանանը, արդեն տասնամյակներ շարունակ այս վիճակում է, և այնպիսի տպավորություն է, որ Լիբանանը կորցրել է իր պետականությունը, այսինքն՝ կառավարությունը չի կարողանում կառավարել պետությունը։

Պատճառների մասին կարելի է առանձին խոսել, բայց հիմա թերևս միջազգային հանրությունը պետք է ինչ-որ կերպ օգնի Լիբանանին և փորձի կարգավորել վիճակն այս երկրում։ Դա, իհարկե, շատ ժամանակ կպահանջի, և անհրաժեշտ է արմատական փոփոխություններ իրականացնել։ Ինձ թվում է՝ պետության կառավարման կառուցվածքում ինչ-որ բան սխալ է։ Սա՝ ինչ վերաբերում է Լիբանանում այսօր տեղի ունեցող իրադարձություններին։

– Ձեր խոսքում Դուք մի քանի կարևոր գործոն մատնանշեցիք, ու քանի որ մեր երկիրը շատ լավ հարաբերություններ ունի Լիբանանի հետ, և բացի այդ՝ այնտեղ մեծաթիվ ու շատ ազդեցիկ հայկական համայնք կա, որը սփյուռքահայության ամենակարևոր համայնքներից է, և ի դեպ, Բեյրութը ոչ միայն համարվում է «Մերձավոր Արևելքի մարգարիտը», այլև 20-րդ դարում համարվում էր «հայկական սփյուռքի մայրաքաղաքը», հետևաբար Հայաստանում էլ չեն կարող անտարբեր մնալ Լիբանանում տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների նկատմամբ։

– Այո՛, այո՛։ Այն ժամանակ ես դեռ Հայաստանում չէի եղել, բայց կային մարդիկ, որոնց ծնողները, ինչպես ասում են՝ «ախպարները» եկել էին Լիբանանից, և շատերն էին մեզ մոտից գնում Լիբանան, Սիրիա, այնտեղից հագուստ էին բերում։ Այնպես որ, այո՛, գիտեմ։

– Շատ կարևոր է նախ և առաջ հասկանալ ոչ միայն Լիբանանի ներքաղաքական իրադրությունը, այլև Լիբանանի կոնֆլիկտը Իսրայելի հետ։ Ձեր խոսքում Դուք հիշատակեցիք Իսրայելի գործոնը, որը կարևոր նշանակություն ունի այս համատեքստում։ Լիբանանն, իհարկե, շատ յուրօրինակ երկիր է, այստեղ ամեն ինչ շատ խճճված է, տարբեր ուժեր կան՝ «Հըզբոլլահը», սուննիները, շիաները, քրիստոնյաները և այլն։ Բայց հետաքրքիր է իմանալ Իսրայելի հակամարտությունը «Հըզբոլլահի» հետ նշանակում է հակամարտություն ողջ Լիբանանի հե՞տ, թե՞ պարտադիր չէ, որ այդպես լինի։

– Ո՛չ, դա լիբանանյան կոնֆլիկտ չէ։ Տարածաշրջանում կա պետություն, որը շատ բաց ու հրապարակայնորեն դեմ է հանդես գալիս Իսրայելին և մեծ հաճույքով կոչնչացներ Իսրայելը։ Բնականաբար, խոսքը Իրանի մասին է։ Եվ այս պետությունն ունի իր արբանյակները տարածաշրջանում։ Դրանցից մեկը «Հըզբոլլահն» է, որը գործում է Լիբանանում՝ գրոհելով Իսրայելի հյուսիսային սահմանները, մյուս կողմից «Համաս» խմբավորումն է, որը գտնվում է Գազայի հատվածում և Թուրքիայի օգնությամբ փորձում է անհանգստացնել Իսրայելին հարավից։ Ժամանակին Իսրայելը հաշտ ու խաղաղ ապրում էր Լիբանանի հետ, և ամեն ինչ հանգիստ էր։

– Մինչև քաղաքացիական պատերա՞զմը։

– Այո՛, այո՛։ Բացի այդ, կա այսպիսի հասկացություն՝ «պաղեստինյան փախստականներ»։ Գիտեք, ընդհանրապես փախստական է համարվում առաջին սերունդը՝ այն մարդիկ, ովքեր մի երկրից փախչել են մեկ այլ երկիր։ Օրինակ, այս վերջին տարիներին մեծ թվով փախստականներ են Մերձավոր Արևելքից գնացել Եվրոպա։ Բայց այդ փախստականների հաջորդ սերնդի ներկայացուցիչներն արդեն դառնում են այն երկրի բնակիչները, որտեղ հանգրվանել են իրենց ծնողները՝ առաջին սերունդը։ Սակայն պաղեստինցիների պարագայում այնպես ստացվեց, որ նրանց ընդունեցին արաբական երկրները (Լիբանանը, Սիրիան, Հորդանանը և այլն), բայց նրանք, լինելով արդեն երրորդ սերունդը, դեռևս իրենց համարում են փախստական, ավելին՝ այդ երկրներում նրանց վերաբերվում են որպես փախստականների։ Եվ այս փախստականները, բնականաբար, բացասաբար են վերաբերվում Իսրայելին։ Բայց Լիբանանի բնակչության մյուս հատվածը, ովքեր պաղեստինցի չեն, թշնամական վերաբերմունք չունեն Իսրայելի հանդեպ։ Այնպես որ, անհրաժեշտ է տարանջատել երկրի խաղաղ բնակչությանը և այն կազմակերպությունները, որոնք նպատակաուղղված զբաղվում են ինչ-որ հարցերով։ Չմոռանանք, որ «Հըզբոլլահը» իր ներկայացուցիչներն ունի լիբանանյան իշխանության տարբեր մարմիններում և մասնավորապես՝ խորհրդարանում։ Եվ նորմա՞լ է արդյոք այն երևույթը, որ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, երբ Սաուդյան Արաբիայում էր, հայտարարեց, թե չի կարող վերադառնալ Լիբանան, քանի որ իր կյանքին այնտեղ վտանգ է սպառնում։ Դա նորմա՞լ է, երբ երկրի վարչապետը վախենում է վերադառնալ իր երկիր։

– Դա միջնորդավորված հակամարտության հետևանք չէ՞ Ձեր կարծիքով։ Այսինքն՝ Հարիրիին աջակցում է Սաուդյան Արաբիան, «Հըզբոլլահին»՝ Իրանը, և այսպես շարունակ։

– Դրա համար էլ ես ընդգծեցի, որ Լիբանանի պետական կառավարման համակարգը սխալ հիմքերի է դրված, քանի որ իշխանությունը բաժանվում է ըստ կրոնական համայնքներին տրված քվոտաներին։ Ասենք, նախագահը պիտի լինի քրիստոնյա, վարչապետը՝ սուննի, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա։ Քանի դեռ այս համակարգը գոյություն ունի՝ ոչ մի լավ բան էլ չի լինելու։ Բայց ոչինչ հավերժ չէ և չկա մի բան, որը հնարավոր չլինի փոխել։ Կրոնը պետք է տարանջատված լինի պետությունից, կրոնը չպետք է ազդի քաղաքականության վրա, առավել ևս եթե կրոնական ամեն մի խմբի ետևում կանգնած է արտաքին ինչ-որ ուժ, որն իր կրոնը լոբբինգ անելուց բացի՝ նաև իր շահերն է փորձում առաջ մղել։ Սա շատ վտանգավոր է։

Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի հետ կապված հարցին, ապա Իսրայելը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին։ Միակ բանը, որն անհանգստացնում է Իսրայելին, Իրանի կողմից «Հըզբոլլահին» զենք մատակարարելն է։ Եթե դա չլինի՝ մենք կարող ենք հանգիստ ապրել Լիբանանի հետ։

– Իսկ ի՞նչ եք մտածում լիբանանահայության ներկայիս վիճակի և հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանում փորձում են հասկանալ՝ ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում օգնե՞լ, փորձել պահպանե՞լ համայնքը Լիբանանում, թե՞ կազմակերպել ներգաղթ դեպի Հայաստան։ Մոտեցումներից մեկն այն է, որ համայնքը պիտի մնա, պահպանվի և այլն, բայց մյուս մոտեցումն այն է, որ սա նաև լավ հնարավորություն է մեծ հայրենադարձություն կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ Ձեզնից և մյուս իսրայելցիներից ավելի լավ ոչ ոք աշխարհում չի հասկանա այս խնդիրը, քանի որ Իսրայելն էլ շատ հստակ ու բավական հաջող քաղաքականություն է իրականացնում՝ աշխարհի հրեաներին հայրենիք վերադարձնելու նպատակով։

– Ես հասկացա։ Գիտե՞ք, թե ինչ է Սիոնիզմը։

– Այո՛։

– Դա այն գաղափարախոսությունն է, որ բոլոր հրեաները պետք է հավաքվեն Սիոն լեռան վրա։ Սիոնիստներին ինչում ասես, որ չեն մեղադրել, բայց նրանք պարզապես մարդիկ էին, ովքեր եկել էին այն գաղափարով, որ բոլոր հրեաները պետք է հավաքվեն Սիոն լեռան վրա, որտեղ Բարձրյալը Թորա է տվել Մովսեսին, և այլն։ Բայց ինչպես պրակտիկան է ցույց տալիս՝ դա տեղի չի ունենում։ Կան երկու զուգահեռ ուղղություններ, որոնցով այժմ զբաղվում է Իսրայելը։ Եվ նա տարիների ընթացքում է եկել այդ եզրահանգմանը։ Մի կողմից անհրաժեշտ է մշակել հստակ տեխնոլոգիա՝ բոլոր ցանկացող հայերին հայրենիք, ինչպես ասում են՝ Մայր Հայաստան վերադարձնելու համար։ Ցանկացած հայ, որ գալիս է Հայաստան, պետք է նախապես իմանա՝ ի՞նչ է իրեն սպասվում։ Ինչպես հրեան, որը գալիս է Իսրայել, գիտի, թե ի՞նչ է իրեն սպասվում այստեղ՝ սկսած այն հարցից, թե ինչպիսի՞ օգնություն է ինքը ստանում, ինչը ինչոց է, և այլն, և այսպես շարունակ։ Բանը հասնում է նույնիսկ նրան, որ որոշ մարդիկ աշխատանք են գտնում մինչև Իսրայել հասնելը։

Սրան զուգահեռ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, ովքեր, միևնույն է, չեն գա։ Նրանք ապրում են և՛ Ամերիկայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Եթովպիայում, և՛ Ռուսաստանում։ Նրանք այնտեղ իրենց բիզնեսն ու շրջապատն ունեն և չեն ուզում տեղափոխվել։ Այդպիսի մարդկանց պետք է ըմբռնումով վերաբերվել և զբաղվել նրանց հետ, որպեսզի իրենց մոտ պահպանվի հայկական ազգային ինքնագիտակցությունը։ Նրանք պետք է հասկանան ու հիշեն, որ իրենք հայ են, պետք է իմանան Հայաստանի պատմությունը, պետք է զգան, որ իրենք միասնական են Հայաստանի հետ։ Այս դաստիարակությունը հարկավոր է նրա համար, որ նրանք չուծացվեն և չկորցնեն իրենց ինքնությունը։

– Իսկ հրեաներն ինչպե՞ս են կարողացել պահպանել իրենց ինքնությունը՝ դարեր շարունակ ապրելով այլ երկրներում և չունենալով հայրենիք։

– Շնորհիվ կրոնի։

– Լիբանանի հայության ֆիզիկական գոյությանը այժմ վտանգ սպառնո՞ւմ է Ձեր կարծիքով։

– Տեսեք, իրավիճակը Լիբանանում շատ անհանգիստ է, և շատ քիչ մարդիկ կան, ովքեր կարող են այսօր կանխատեսումներ անել, թե ի՞նչ կլինի մեկ ամիս անց, կես տարի անց կամ մեկ տարի անց։ Ուստի ինձ թվում է՝ հարկավոր է խնդիրը բաժանել երկու մասի։

Առաջինը՝ պատրաստել Լիբանանից եկած փախստականներին ընդունելու ծրագիր։ Հայերից շատերը լուրջ վնասներ են կրել, կորցրել են իրենց բնակարանները, և շատ հնարավոր է, որ նրանցից ոմանք, հայտնվելով նման իրավիճակում, մտածեն, որ իսկապես կարելի է գնալ Հայաստան։ Բայց այդ մարդիկ պետք է իմանան, որ Հայաստանն իրենց սպասում է և ի՞նչ կարող է Հայաստանը իրենց տրամադրել տեղափոխվելու դեպքում։

Մյուս կողմից էլ պետք է մտածել այն մասին, թե ինչպե՞ս կարելի է օգնել այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում հեռանալ և ուզում են մնալ Լիբանանում։ Ես գիտեմ, որ այսօր Հայաստանը օգնություն է ուղարկում Լիբանանի հայերին և ընդհանրապես Լիբանանին։ Ուստի պետք է շարունակել աշխատանքը այս ուղղությամբ, օգնել նրանց, ովքեր մնում են երկրում, բայց մյուս կողմից էլ խոսել մարդկանց հետ, բացատրել՝ ինչ վիճակ է Հայաստանում, ինչպես են ապրում մարդիկ, այնպես անել, որ նրանք չկորցնեն իրենց ազգային ինքնությունը։ Առավել ևս, ինձ թվում է՝ վերջին ժամանակներում՝ 2018 թվականից հետո, Հայաստանի դերը աշխարհի քարտեզին մի քիչ մեծացել է, նա ավելի ներկայացուցչական երկիր է դառնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում