Լուրեր
Աշխարհի հին մասնագիտություն ունեցողները սողոսկել են քաղաքական դաշտ․ Սամվել Սևադա
  • 21:30
  • 2020-08-15
  • Դիտումներ՝ *

«Կորոնավիրուսի համավարակը հանգեցնում է հասարակական վստահության քայքայմանը, սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմանը և իշխանության չարաշահմանը»,- վստահ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա կարծիքով՝ այս երեք մարտահրավերի հետ հետագայում ևս շարունակելու է բախվել աշխարհը: Այս մարտահրավերներից որո՞նք են արտացոլված մեր երկրում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան նշեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նշած մարտահրավերներն առկա են հատկապես այն երկրներում, որտեղ բռնատիրական կարգեր կան: «Իսկ Հայաստանում այդպես չէ, իրավիճակը բոլորովին ուրիշ է, ամեն ինչ ավելի քան ազատ է, նույնիսկ չափազանցված է ազատության գաղափարը, կարելի է ասել նույնիսկ չափ ու սահմանն անցնում են: Կորոնավիրուսը բնականաբար իր սև գործն արել է, բայց ստեղծված իրավիճակը, կարծում եմ, կորոնավիրուսով չի պայմանավորված: Մեր ժողովուրդն արհեստականորեն երկու մասի բաժանվեց, ինչ-որ ներգործող ուժեր կան՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսում, որ ժողովրդին կիսում են, դրա դեմը պետք է առնել ինչ-որ ձևով»:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կարծիք հայտնել հանրային հասանելիության տիրույթներում: «Ամենուր աղմուկ է: Հայտկապես դրսում բնակվող մեր հայրենակիցների մեջ, որոնք մեզ համար թանկ են և սիրելի, կան մարդիկ, որ իրենց փափուկ տեղերում նստած՝ դասեր են տալիս անընդհատ, հայհոյախառն բառապաշարով են կարծիքներ հայտնում կառավարության, իշխանության հասցեին, լավ կլիներ, որ մի քիչ հանգիստ լինեն, պետք չէ խառնակչություն անել… Իշխանության առաջ պահանջներ են դնում, ասում են՝ կան մարդիկ, որոնց խոստանում էիք պատժել, ինչո՞ւ եք պատժում: Բայց մենք տեսնում ենք, որ դատաիրավական համակարգում դավաճանական բաներ են անում, մեկի պոչը մյուսի տակն է: Այս իրավիճակում վարչապետն ի՞նչ կարող է անել…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *