Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կա՛մ իշխանությունը դա հասկանալու է ու ազատվելու է հին համակարգից, կա՛մ այդ համակարգն իրեն հաղթելու է

Քաղաքական տարբեր ուժեր ու գործիչներ արդեն այսօր ազդարարում են՝ աշնանը սպասվում են քաղաքական ակտիվ զարգացումներ։ Որոշ ուժեր խոսում են միանալու հնարավորությունների մասին, որոշներն էլ տևական լռությունից հետո  փորձում են վերադառնալ ակտիվ քաղաքականություն։ Այս շարքում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով որոշելով հետ չմնալ Ռոբերտ Քոչարյանից՝ հանրության հետ «անկեղծ զրույցների» շարք է սկսել, առաջին զրույցի թեման էլ ապրիլյան պատերազմն ու դրան վերաբերող հանգամանքներն էին։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ աշնանը քաղաքական զարգացումներ միանշանակ լինելու են, դրան նպաստելու են հանրահավաքի ժամանակ ճնշված իրավիճակն ու կուտակված խնդիրները: «Դրանք սոցիալ-տնտեսական, բնապահպանական, քաղաքական բնույթի են։ Այս խնդիրների վերլուծությունը, նրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը ցույց են տալիս, որ դրանց վերհանումը կապված չէ նախորդ իշխանության վերակենդանացման հետ։ Այն խնդիրները, որոնք աշնանը դառնալու են հրատապ, օրակարգային, քննարկումների ու որոշակի զարգացումների պետք է հանգեցնեն՝ կապված չեն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունավետության ուրվականի հետ։ Այդ արդյունավետությունն իրականում ուրվականային է, որովհետև խնդիրները, որոնք ստեղծվել են և այսօր էլ կառավարության միանշանակ ոչ հետևողական ու սխալ քայլերի պատճառով խորանում են, իրենց հիմքում պարունակում են անցյալ գործելակերպը։ Ցավոք, նոր իշխանություններին ևս գայթակղեցին համակարգը, ուժային մեթոդներով խնդիրները լուծելը, հանրության տարբեր շերտերի շահերը չհամադրելը։ Ուստի մտածել, որ այդ բաց զրույցների հիմքում ընկած է քաղաքական ռեաբիլիտացիան, պարզ միամտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ չեն հնչել այնպիսի մտքեր, որոնք թույլ կտային հանրությանը մտածել, թե Սերժ Սարգսյանը վերաիմաստավորել է իր անցած քաղաքական ճանապարհը. «Ընդհակառակը՝ փորձ էր արվում ցույց տալ, որ իր  իշխանավարման օրոք ևս եղել են դրական գործեր։ Անշուշտ, կարելի է գտնել ինչ-որ գործեր, որոնք դրական են եղել, բայց որ ստեղծված համակարգը եղել է բացարձակ մերժելի՝ միանշանակ է։ Այսօր էլ այդ արատավոր համակարգի մի շարք գործիքներ մնացել են ու հասարակությանը, քաղաքական ուժերին խանգարում են արդյունավետ առաջընթաց ապահովել՝ դա միանշանակ է։ Այդ բաց զրույցները ոմանց կարող են նյարդայնացնել։ Ամենատարածված հայտարարությունը հետևյալն է. «Իսկ դուք Սերժի ժամանակ…», բայց պետք էր կարողանալ համակարգը հասցնել այնպիսի իրավիճակի, որ ձևավորվի այդ արտահայտությունը։ Երբեմն այդ արտահայտությունը տեղին չի հնչում, բայց դարձել է թևավոր խոսք, որը ծնվել է ընդհանուր իրավիճակից։ Հիմնական իրողությունները, որոնց հանդեպ ընդդիմություն է ձևավորվել, ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարության օրոք։ Ուստի հին համակարգը ռոմանտիկ լույսի ներքո ներկայացնելը պարզ միամտություն է»։

Միաժամանակ Նարինե Դիլբարյանը շեշտեց՝ նրանք փորձելու են օգտվել իշխանության սխալներից. «Եվ դա բնական ռեակցիա է, որովհետև երկար ժամանակ իշխանության ղեկին եղած ուժերը, դուրս գալով այդ համակագից, գիտեն՝ որոնք են սխալների պատճառները ու այդ համակարգը ուր կարող է հասցնել։ Համակարգը նրանց արդեն փակուղու հասցրել է, ուստի նրանք փորձելու են օգտվել հենց այդ գործիքից։ Ես կարծում եմ, որ և՛ քաղաքական հիշողությունը, և՛ հանրային հիշողությունը հզոր գործիք է։ Նրանք փորձելու են, ու այդ փորձերը հանգեցնելու են տարբեր սցենարների։ Քաղաքական գնահատական տալը միայն խոսքեր չեն, չնայած խոսքերով էլ անցյալին քաղաքական գնահատական դեռ չի տրվել։ Իրական քաղաքական գնահատականը գործերն են, համակարգային գործելակերպի փոփոխությունները։ Կա՛մ իշխանությունը դա հասկանալու է ու ազատվելու է հին համակարգից, կա՛մ այդ համակարգն իրեն հաղթելու է»։

Դիլբարյանի դիտարկմամբ՝ այդ քաղաքական ուժերի գործողությունները հանգեցնելու են տարբեր սցենարների. «Հուսով եմ, որ այդ սցենարների ընթացքում սկսվելու է գաղափարական ընդդիմության ձևավորման գործընթացը։ Գուցե այն դեռ չունի այն մակարդակը, որին սպասում էր հանրությունը՝ լիակատար, կազմակերպված, բայց տարբեր ուղղություններով այդ գաղափարական ընդդիմության ձևավորման գործընթացը կատարվում է։  Մի կողմից՝ նաև զարմանալի է, որ սխալների մասին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը նախընտրում են չխոսել։ Բայց ինձ թվում է՝ սեփական սխալների մասին խոսելը քաղաքական դաշտում ճիշտ գործելակերպ կլիներ։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանին ևս մեկ թևավոր խոսք է պատկանում՝ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ, բայց սխալները պետք է ոչ թե պարզ խոսքերով ասվեն, այլ խորքային վերլուծություն արվի։ Ի վերջո՝ այն համակարգը, որ իրենք ստեղծել էին, պետությունը կարող է խորքային խնդիրների առջև կանգնեցնել ու խանգարել Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական զարգացմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում