Չինաստանը մտադիր է քաղաք կառուցել՝ հաշվի առնելով համաճարակի ժամանակ կյանքի առանձնահատկությունները, գրում է ArchD Daily- ն:
Մասնավորապես, տների տանիքներին ջերմոցներ են տեղակայվելու, որոնցում հնարավոր կլինի բանջարեղեն աճեցնել և միաժամանակ մարտկոցների օգնությամբ արևային էներգիա ստանալ: Յուրաքանչյուր շենք կկարողանա հավաքել անձրևաջրերը և մաքրել այն նախքան խմելը:
«Մենք նախագիծը մշակել ենք ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակ, երբ մեր ամբողջ թիմը տնից էր աշխատում, և որոշեցինք ներառել բոլոր այն բաները, որոնք կարող են մեր կյանքն ավելի որակյալ դարձնել կարանտինի ընթացքում», – ասում են Guallart Architects ճարտարապետական գրասենյակի մասնագետները:
Սյունան անունով քաղաքը նախատեսվում է կառուցել Պեկինից 100 կմ հեռավորության վրա: