Աշխարհահռչակ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հագած սպորտային կոշիկները աճուրդի են հանվել ռեկորդային 615 հազար դոլարով:
Աճուրդը անցկացվել է առցանց՝ հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը, Christie’s աճուրդի տան կողմից, հաղորդում է CNN- ը:
«Սա աճուրդում սպորտային կոշիկի համար առաջարկված ամենաբարձր գինն է», – նշել են Christie’s –ում։
Առևտրի տունը հայտնել է, որ վաճառվել են Ջորդանի ևս երկու զույգ մարզակոշիկներ: Ընդամենը երեք լոտով 931.8 հազար դոլար է հավաքվել։