ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ զենքի բռնարգելքի երկարաձգման վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագիծը մերժվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է «ողջամիտ բանաձևը» և «ճանապարհ է բացել, որպեսզի աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր երկիրը զինամթերք գնի և վաճառի»:
«Մենք կշարունակենք աշխատել այնպես, որ կրոնապետության ռեժիմը զենքի առք ու վաճառքի ազատություն չունենա, որը սպառնում է Եվրոպային, Մերձավոր Արևելքին և ընդհանրապես աշխարհին», – նշել է Պոմպեոն:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հետամուտ կլինեն բռնարգելքի երկարաձգմանը՝ չնայած իրենց դուրս գալուն իրանական գործարքից: