Արցախյան գորգերի շունչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։
«Շուշիի գորգերի թանգարանը բացառիկ վայր է, մթնոլորտը՝ ֆանտաստիկ, իսկ գորգերը հիացնում են իրենց գույներով ու ինքնատիպ նախշերով։
Թանգարանում շուրջ 300 գորգ կա։ Թանգարանում կգտնեք 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գործված արցախյան ավանդական հնագույն գորգեր և կարպետներ»,- լուսանկարներին կից գրել է նա։