Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Հեռու ենք նախորդ տարվա ներքին տուրիզմի ցուցանիշներից․ միջազգային զբոսաշրջության ցուցանիշները երկրորդ եռամսյակում զրո է

Ինչպես և կանխատեսվում էր, միջազգային զբոսաշրջության ցուցանիշները ՀՀ-ում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եղել է զրո։ Առաջին կիսամյակի տվյալներով՝ ներգնա զբոսաշրջությունը կազմել է մոտ 311 հազար։

Կորոնավիրուսային համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում ներքին տուրիզմի զարգացման համար։

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ այս տարի զբոսաշրջիկն ունի լավագույն հնարավորությունները նորովի բացահայտելու Հայաստանը։ Քանի դեռ արտաքին սահմանները փակ են, հնարավորություն կա ներքին զբոսաշրջությամբ ոլորտը պահպանել։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ներքին տուրիզմով հնարավոր է պահպանել զբոսաշրջային բիզնեսն ու վերջնականապես այն չփլուզել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ապրեսյանը նշեց՝ համեմատելով ապրիլ ամսվա հետ, երբ արտակարգ դրության պայմաններում թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջությունը դադարի վիճակում էր, հիմա դրական տեղաշարժ կա, մարդիկ սկսել են այցելել տարբեր վայրեր, ներքին զբոսաշրջությունն ակտիվանում է։ Նրա խոսքերով, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իհարկե, նվազումն ակնհայտ է։ «Մենք դեռ հեռու ենք նախորդ տարվա ցուցանիշներից։ Մենք ներքին տուրիզմի վերաբերյալ տվյալները կունենանք օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ և կկարողանանք ավելի մասնագիտորեն հասկանալ»,- ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքերով՝ հյուրատները, ոլորտի տնտեսվարողները այս օրերին ունեն բավական լավ առաջարկներ ներքին տուրիզմի համար։ Ապրեսյանի խոսքերով՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե պայմանավորված այլընտրանքի բացակայությամբ, արհեստական գնաճ կա, տնտեսվարողները չունեն լավ առաջարկներ և այլն։

«Այս ամիսները բավական ակտիվ են զբոսաշրջության համար։ Անգամ Արցախն է բացել իր դռները, որոշակի պայմաններով։ Սակայն պետք է ասեմ, որ մենք դեռ հեռու ենք նախորդ տարվա ցուցանիշներից։ Իհարկե, երբ կունենանք վիճակագրական տվյալներ, ավելի հստակ կկարողանանք վերլուծություն անել։ Տնտեսվարողների վարքագծի մասով, պետք է նշեմ, որ գների բարձրացում չկա։ Դեռ մի բան էլ նվազում կա, զեղչեր և այլն։ Մինչև 50 տոկոս զեղչով առաջարկներ կան։ Տարբեր վայրերում տարբեր է։ Մեր տնտեսվարողները ողջամիտ են ու ողջամիտ են գնահատում իրավիճակը»,- հայտնեց ոլորտի ներկայացուցիչը։

«Սանի հոլիդեյ» տուրիստական ընկերության տնօրեն Անդրանիկ Վարդանյանը, ելնելով ներգնա տուրիզմի ոլորտում տարիների իր փորձից, կարծում է, որ ներքին տուրիզմը Հայաստանում բավական զարգացած է, մարդիկ գրեթե ամենուր գնում են՝ Սևան, Տաթև, տարբեր ջրվեժներ և այլն։ Այլ խնդիր է, որ անհրաժեշտություն կա ներգնա (ՀՀ այցելող զբոսաշրջիկները) տուրիզմը զարգացնել, ոլորտում կարգավորումներ իրականացնել, քանի որ հենց ներգնա տուրիզմն է երկիր գումար բերում։

«Մարդիկ սեփական մեքենաներով գնում են տարբեր վայրեր։ Տուրիստականները, որոնք աշխատում են սոցփաթեթներով, այս ընթացքում բավական լավ աշխատել են։ Հյուրանոցներում գրեթե ազատ տեղեր չկան։ Նրանք միայն ամրագրում են հյուրանոցը, որովհետև սոցփաթեթներով հանգստացողները հիմնականում իրենց մեքենաներով են գնում, տուր փաթեթներ չեն վերցնում։ Սոցփաթեթներով աշխատող տուրիստական ընկերությունների համար հարկավոր է լիցենզիա»,- ասաց ընկերության տնօրենը։

Գալով ներգնա տուրիզմի զարգացման խնդրին, Անդրանիկ Վարդանյանը կարծում է, որ ոլորտում փոփոխությունները պետք է սկսվեն հենց օդանավակայանից, որտեղ զբոսաշրջիկին 30-40 հազար դրամով Երևան բերող տաքսիստները էապես ազդում են երկրի իմիջի վրա։ «Ներգնա տուրիզմի մասին պետք է մտածենք, որը նաև երկիր փող կբերի։

Գործընթացը պետք է սկսել օդանավակայանից։ Նախ՝ պետք է թույլ չտալ օդանավակայանի «գրդոն» տաքսու վարորդներին ներսից տուրիստ «գողանալ» ու 30-40 հազար դրամով Երևան բերել, որովհետև դա գցում է մեր երկրի դեմքը։ Օրենսդրական առումով շատ բան անել պետք չէ, որովհետև, տեսեք, եթե մեկի մոտ այս գործը լավ է ու ինքը սկսում է ավելի շատ տուրիստ ունենալ, ավելի լուրջ երևալու համար տուրիստական ընկերություն կբացի ու կօրինականացնի իր գործը։ Հետևաբար, այստեղ օրենսդրական խնդիր չի լինի։ Ինձ թվում է՝ վիզաների հարցում ևս մեզ մոտ խնդիր չկա, որովհետև շատ երկրներից առանց վիզա գալիս են Հայաստան»,- տեսակետ հայտնեց Անդրանիկ Վարդանյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում