Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում․ Պալատի նախագահի փոփոխության հարցն օրակարգում չկա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ փոփոխություններ են առաջարկել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում` հաշվեքննության առարկա դարձնելով նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը` հարկային մուտքերը:

Հեղինակների կարծիքով` գործող օրենքով հստակ կարգավորված չէ եկամուտների հավաքագրման մասով հաշվեքննություն իրականացնելու ուղղակի պահանջ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև Հաշվեքննիչ պալատի անդամի, ներառյալ նախագահին ներկայացվող պահանջները: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ թեկնածուն պետք է համապատասխանի Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին, բարձրագույն կրթությամբ, աուդիտորի որակավորմամբ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ։

– Պարոն Սողոմոնյան, ներկայացված նախագծի մեջ նշված է, որ հաշվեքննության առարկա պետք է դառնա նաև պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը՝ հարկային մուտքերը։ Խնդրում եմ ավելի հանգամանալից ներկայացրեք՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նախաձեռնությունը, ի՞նչ փոփոխություններ է ենթադրում։

– Նախկինում Հաշվեքննիչ պալատը միայն ծախսերի մասով էր հաշվեքննություն իրականացնում, իսկ այս նախաձեռնությամբ ներառում ենք նաև եկամուտների հավաքագրման հաշվեքննությունը։ Սրանով մենք թափանցիկ կդարձնենք Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը, եթե հավաքագրման առումով որոշակի ստվերայնություն կամ անարդյունավետության տարրեր լինեն, դրանք կբացահայտվեն, դրանք ուղղելու առաջարկներ կլինեն, նաև աշխատանքի թափանցիկությունը կբարձրանա հանրության և Հաշվեքննիչ պալատի համար։

– Սա հնարավորություն տալի՞ս է նվազեցնելու նաև կոռուպցիոն ռիսկերը։

– Եթե այդպիսիք լինեն, ևս կբացահայտվեն։

– Պարոն Սողոմոնյան, նախագծով առաջարկվում է հստակեցնել նաև Հաշվեքննիչ պալատի նախագահին ներկայացվող պահանջները։ Այս առումով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում։

– Նախկինում Պալատի անդամներին ներկայացվող պահանջները նույնն էին, ինչ Ազգային ժողովի պատգամավորինը, բայց մասնագիտական որոշակի պահանջ ևս կար։ Որպես Պալատի անդամ՝ երեք ոլորտներից էր հնարավորություն տրվում թեկնածու առաջադրել՝ աուդիտի ոլորտում աշխատած անձին, Հաշվեքննիչ պալատում աշխատանքի փորձ ունեցող անձին և հանրային ֆինանսների ոլորտում աշխատած անձին։ Կարծում եմ՝ մասնավոր ֆինանսական համակարգում աշխատած անձինք որպես թեկնածու չէին կարող դիտարկվել։ Բացի դրանից՝ Պալատի աշխատակիցներին առավելություն էր տրվում և ստաժի առումով և այլն․ մենք առաջարկում ենք, որ նաև մասնավոր ֆինանսական համակարգում աշխատած անձինք, որոնք վերջին տարիներին եղել են ղեկավար պաշտոնի, ևս կարողանան առաջադրվել՝ որպես Պալատի անդամի թեկնածու։ Իսկ Պալատի աշխատողների մասով որոշակի խստացում է եղել։

– Ի դեպ՝ Հաշվեքննիչ պալատի ներկայիս նախագահի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել առաջիկայում հնարավո՞ր է նրա փոփոխության հարցը քննարկվի։

– Այս պահին նման նախաձեռնություն չկա, իսկ ապագայի մասին չեմ կարող ասել։ Հարցն օրենքի շրջանակներում է կարգավորվում։ Այս պահին օրակարգում նման հարց չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում