Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Նախագահի կողմից Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին։  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն միջազգային մակարդակով խթանել տեխնոլոգիական և հումանիտար զարգացումը և կարող են որպես ներկայացուցչական հարթակ ծառայել նոր ու ոչ սովորական գաղափարների ու հայեցակարգերի համար:

Հանրապետության նախագահը Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի 10-11-ը և նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն ու արհեստական բանականությանը: Ընդգծելով անցած տարի անցկացված գագաթնաժողովի մեծ արձագանքները՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն այս տարի ևս մեծ հաջողություն կունենա:

Նախագահական այլ նախաձեռնությունների համատեքստում, որոնք միտված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ATOM ծրագրին՝ նշելով, որ արդեն իսկ դրա նկատմամբ հետաքրքրություն կա աշխարհի տեխնոլոգիական հսկա ընկերությունների կողմից, որոնցից մի մասի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում նախագահ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական նախահարձակ գործողությունների վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով, որ հարևան երկիրը ոտնահարել է համընդհանուր արժեքները՝ անհաջող փորձ անելով լուծել իր կարճաժամկետ խնդիրները, այն դեպքում, երբ այսօր ամբողջ աշխարհը համախմբված է ընդդեմ համավարակի:

Ազգերի համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է: Այն հիմնականում միավորում է նախկինում Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող 54 երկրների բոլոր մայրցամաքներում։ Համագործակցության անդամների թվում են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Հնդկաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկան Սինգապուր, Մալթան, Կիպրոսը, Ռուանդան և բազմաթիվ այլ երկրներ: Համագործակցության երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 2.3 միլիարդ, որն աշխարհի բնակչության մեկ երրորդն է: Համագործակցության անդամ բոլոր երկրների համախառն ներքին արդյունքը միասին կազմում է 10 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի 14 տոկոսն է: Համագործակցությանը անդամակցությունը բաց է բոլոր այն երկրների համար, որոնք ճանաչում և ընդունում են նրա գործունեության հիմնական նպատակները. այն է՝ աջակցել և սատարել ժողովրդավար հասարակությունների և թափանցիկ ինստիտուտների կայացմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, մրցակցային տնտեսությունների զարգացմանը անդամ երկրներում: Կազմակերպության ֆորմալ ղեկավարն է Մեծ Բրիտանիայի թագուհին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում